ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Վենետիկ հասած հայ գաղթականները, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ թողեցին իրենց տունն ու շքեղ կյանքը, հունվարի 6-ին` Սուրբ ծննդյան տոնին, այցելում էին Վենետիկի Սուրբ Ղազար վանքը։ Այստեղ նրանք գտնում էին նախկին կյանքի մի մասնիկը։
Երեխաներն ուրախանում էին նվերների և ճանապարհորդության համար, մեծահասակաները` պահ գտնում ժպտալու։ Մանկության այդ հիշողությունները l"Avvenire թերթին պատմել է իտալահայ գրող Անտոնիա Արսլանը, որը հայտնի է «Արտույտների ագարակը» գրքով։
«Մենք և՛ հայ էինք, և՛ իտալացի, իսկ դա նշանակում է, որ կարող էինք օգտվել ինչպես մեկի, այնպես էլ մյուսի տոներից, նվերներ ստանալ սկսած դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը։ Այն ժամանակ մենք գնում էինք Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող հայկական վանքը։ Չգիտեմ ինչու, սակայն հուշերիս մեջ այդ օրերին միշտ վառ հունվարյան սառը արևն է շողշողում, բարակ ու թափանցիկ։ Մանկական նկարի նման։
Տանը` Պադովայում, առավոտը սկսվում էր ընտանեկան իրարանցումից. հավաքում էինք իրերը Վենետիկ մեկնելու համար։ Գալիս ենք Պյացալե Ռոմա, այնտեղից նավով գնում Սուրբ Մարկոսի հրապարակ, իսկ արդեն այնտեղից նավակով` Սուրբ Ղազար կղզի։ Դա այն էր, ինչի մասին մենք երազում էինք ամիսներ շարունակ` շաքարապատ մրգեր։ Այնտեղ մենք ստանում էինք մեր շաքարապատ մրգերը` փայտիկների վրա։ Խաղող, շագանակ, տանձ… Դրանից հետո մենք հանում էինք թաշկինակները և սկսում զայրացած մաքրել մատները։ Քանի որ վանքում, պետք է գլուխ խոնարհեինք առաջնորդի առաջ և դիպչեինք նրա ձեռքին։
Նավահանգստում շուրջբոլորը հայերեն էին խոսում։ Իտալիայում հայեր շատ կան, սակայն հենց Վենետիկն է դարեր շարունակ նրանց համար հենարան եղել։ Այստեղ նրանք գալիս էին Սուրբ ծնունդին` նույնիսկ ցեղասպանությունից հետո։ Այստեղ նրանք կրկին հույսով էին լցվում։
Հիշում եմ` համայնքի լարված սպասումը, նախքան կկարդային «Տէր, ողորմէան»։ Մարդկանց բազմության ձայնն այնքան տաք ու հզոր ալիք էր ստեղծում, որ ինչպես ասում էր հորաքույր Հենրիետան, կարծես մեր բոլոր հանգուցյալների ձայնը լիներ, իբրև թախծի մի կետ` ի զոհաբերություն Աստծու։ Պատարագից և հաղորդությունից հետո հավատացյալներին հացի բարակ կտորներ էին բաժանում` վարդի մուրաբայի մեկ կաթիլով (երեխաների համար` մեկ բաժակ ջրով, մեծահասակաների համար` մեկ բաժակ սուրճով)։ Այնուհետև խոնարհվում էինք սպիտակող մորուքով քահանային։
«Տարօրինակ է` որքան էլ նա ծերանում է, մորուքն այդպես էլ մինչև վերջ չի սպիտակում։ Գուցե` սրբության նշան է», – կատակում էր հայրս` աչքով անելով ինձ։
Եվ ահա մենք կրկին Պադովայի մեր տան բակում ենք։ Սիրիայից ժամանած հորեղբայրները թեյ էին խմում ու քաղցրավենիք ուտում։ Իսկ մենք` երեխաներս, բացում արևելյան արտասովոր նվերները. Դամասկոսից բերված մետաքսե շարֆեր, անհայտ համերի գույնզգույն կոնֆետներ, հալվայով, պիստակով և արևածաղիկով տուփեր։ Մենք երջանիկ էինք, և թվում էր` հնարավոր է, որ մեր ընտանիքը կրկին միասին լինի, անցյալի ստվերները ցրվեն և մեր առջև կրկին հառնեն Անատոլիայի ոսկե հարթավայրերը…»։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության ու նախագահ Արմեն Սարգսյանի՝ մարտի 2-ին կայացրած որոշման հետ կապված իրավիճակին։
Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ նախագահը այս դեպքում կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը տվյալ դեպքի համար սահմանված է հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր։
«Իր հայտարարությամբ նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»,-նշված է ԳՇ հաղորդագրության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։



