ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, պատմել է, թե ինչպես է փոքրիկ աղջկան «փրկել» հոգեբանական հարվածից:
Instagram-ի իր էջում Լևինան թատրոնի մասին իր առաջին տպավորությունները համեմատել է այն դերի հետ, որն ակամա մարմնավորել է ինքը:
«Անցյալ դարում, երբ 9 տարեկան էի, առաջին անգամ թատրոն գնացի: Ներկայացումը, որ դիտեցի, «Ռոմեո և Ջուլիետն» էր: Ամենից շատ ինձ ցնցեց ոչ թե Կապուլետ և Մոնտեգյու ընտանիքների դիմակայությունը, երկու դեռահասի սիրային պատմությունը, Ռոմեոյի և Ջուլիետի վաղաժամ մահը, որ ընդհատվեց այդքան վառ անցումային շրջանում, այլ 12-ամյա Ջուլիետի զառամյալ տարիքը: Ինչպես ասում էին դասականները, «երիտասարդը բոլորովին էլ երիտասարդ չէր»: Փաստն ակնհայտ էր, վիճելն` անիմաստ, և այն խորը հետք թողեց գիտակից աղջկա ենթագիտակցության մեջ», — գրել է Լևինան:
Այժմ, նրա խոսքով, հասկանում է, որ իր երազանքի դերը մարմնավորած դերասանուհին 40 տարեկան էր, բայց 9 տարեկան երեխայի համար նա 100 տարեկանի էր նման:
Լևինան այնպես է պատմել այս պատմությունը, որ նրա էջին հետևողները հերթական անգամ գնահատել են հայ երգիծաբանի կնոջ հումորի զգացումը:
«Այսօր, երբ ես երկնագույն վերարկուով և արծաթագույն երկարաճիտ կոշիկներով շրջում էի առևտրի կենտրոնում, լսեցի ինձ զարմացած նայող փոքրիկ աղջկա ձայնը. «Մայրիկ, մայրիկ, նայի՛ր, Ձյունանու՞շն է»: Այս խոսքից հետո ստիպված էի շտապ լքել տարածքը, որպեսզի երեխային հոգեբանական հարված չհասցնեմ, ու նա այդ մասին 30 տարի անց չպատմի Instagram-ի իր բաժանորդներին ու հոգեբանին», — գրել է Լևինան:
Ավելի վաղ ՈՒՀԱ-ի հայտնի անդամ և սիրելի երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանն արժանացել է «Արգիշտի առաջինի» հուշամեդալի: Տարոն Մարգարյանը հայտնի շոումենին մրցանակ է շնորհել Երևանի և Մոսկվայի միջև համագործակցության զարգացման գործում մեծ աջակցություն ունենալու համար:
Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 1997 թվականին Սոչիում ՈՒՀԱ-ի փառատոնի ժամանակ: Նրանք սկսել են հանդիպել 1998 թվականին: Զույգը երկու երեխա ունի` դուստր և որդի:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։
Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Սահակ Մարտիրոսյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Գեղարքունիքում գանձագողության դեպք է գրանցվել. լուսանկարներ
Միջնաբերդի հյուիսարևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։
Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին։


