00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգ չկա. տաք դեկտեմբերը գյուղնախարարության սրտով է

© Sputnik / Asatur YesayantsФрукты
Фрукты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե հետագայում չունենանք ջերմաստիճանի կտրուկ նվազում, ամեն ինչ հիանալի կլինի։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Ամբողջ տարվա ընթացքում Հայաստանում դիտվող անոմալ տաք եղանակը բացասական ազդեցություն չի ունեցել գյուղատնտեսության վրա, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը։

Նրա խոսքով` բերքից նույնպես վախենալ պետք չէ. ցրտահարության վտանգ այլևս չկա։ Գերատեսչությունում հույս ունեն, որ առաջիկայում ձյուն կտեղա, բայց ջերմաստիճանի կտրուկ անկում չի լինի։

«Ամեն տարի մենք բողոքում ենք երկարատև ցրտից, սառնամանիքից։ Այս տարի այդ ամենը չկա։ Չկա ձյան շերտ, բայց դրական ջերմաստիճանով աշնանացանի ցրտահարման խնդիրն այս պահին իսպառ վերացված է։ Ծառերի, բազմամյա տնկարկների, խաղողների բողբոջի վտանգ նույնպես չկա», — ավելացրեց նա։

Հարությունյանի խոսքով` իդեալական տարբերակ կլինի, եթե այս դրական ջերմաստիճանի դեպքում լինեն նաև տեղումներ՝ թեկուզ անձրևի տեսքով, չդիտվի ձմեռային երաշտ:

Նա նշեց, որ գյուղացիների համար այս պահի դրությամբ ջերմոցներում ու ջերմատներում ջերմաստիճանի հետ կապված խնդիրներ չկան, ջերմատներում էներգակիրների ծախսերը կտրուկ նվազել են՝ գազ, էլեկտրաէներգիա։ Թաղանթի տակ աճեցվող կանաչեղենի մասով, ըստ պաշտոնյայի, չպետք է գների բարձրացում լինի, որովհետև լրացուցիչ ջերմություն չի ծախսվել, որը կբերեր ինքնարժեքի բարձրացման։

Улица Абовяна, Ереван - Sputnik Արմենիա
Ամերիկացիները մրսում են, հայերը` տաքանում. ինչպիսի եղանակ կլինի Ամանորին

«Եթե հետագայում չունենանք ջերմաստիճանի կտրուկ նվազում, օրինակ —8 և ավելի ցածր, հիանալի կլինի։ Այդ դեպքում, եթե ունենանք առատ ձյան տեղումներ, կարող ենք ասել, որ բարեհաջող գյուղատնտեսական տարի կլինի»,- ասաց նա:

Տաք եղանակային պայմանները դրական ազդեցություն են ունենում նաև անասունների պահման հարցում։

«Ինչպես գիտեք, երաշտի պայմաններում ունեցանք խոտի կուտակման պակաս, բայց այս պահի դրությամբ եղել ենք մարզերում, տեսել ենք, որ խոշոր և մանր եղջերավոր կենդանիները դեռևս գյուղամերձ տարածքներում արածում են, և կարող ենք փաստել, որ կենդանիները չեն անցել խորը մսուրային շրջանի, դա էլ բերում է ինչ-որ չափով բալանսի՝ կերի պակասի մասով»,-ասաց նա:

Լրահոս
0