00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի իմաստուն ընկերն ու հաջողության գաղտնիքը

© Sputnik / Asatur YesayantsРубен Варданян
Рубен Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը պատմել է իր հաջողությունների մասին և ներկայացրել ձգտումների ճիշտ ուղին։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Փողը չի կարելի հաջողությունը չափելու ունիվերսալ միջոց համարել, Forbes–ին տված հարցազրույցում ասել է գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանը։

«Ես շատ լավ ծանոթ ունեի, ծեր և իմաստուն մարդ էր։ Մի անգամ 1990–ականներին նա ասաց, որ հաջողակ լինելը պիտի գնահատել նրանով, թե որքան գումար կարող ես պարտք վերցնել քո ընկերներից` առանց պայմանագիր ստորագրելու։ Ընդհանրապես հաջողության չափանիշները տարբեր են լինում։ Ինչ-որ մեկի համար մեկ մարդու կամ ամբոխի խոստովանությունն ավելի կարևոր է, քան որոշումներ ընդունելու հնարավորությունը։ Մյուսի համար հաջողությունը կոնկրետ մի մարդու կամ ամբոխի կողմից ճանաչումն է, այլ ոչ թե անտեսանելի լինելով հանդերձ՝ որոշումներ կայացնելու հնարավորությունը: Ինչ-որ մեկը նախընտրում է հաջողությունը գնահատել հաշվեհամարին ունեցած գումարի չափով», – ասել է Վարդանյանը։

Рубен Варданян - Sputnik Արմենիա
Վարդանյան. ««Ավրորան» մեկօրյա ակցիա չէ, այլ՝ ամենօրյա աշխատանք»

Նրա խոսքով` մյուսի համար հաջողությունն ընտանիքի հետ այգի գնալու հնարավորությունն է, նույնիսկ եթե դրա համար նա պարտավոր է կարևոր խորհրդակցություն բաց թողնել:

Վարդանյանը կարծում է, որ սերն ու վախը կյանքի շատ ավելի հզոր շարժիչ ուժեր են, քան փողը։

«Կարծում եմ` դրանք մեզ առաջնորդող ուժերի հիմքն են։ Այս տեսանկյունից փողը չի կարող համարվել չափման ունիվերսալ միավոր, փողն ի վերջո չի կարող չափել մշակույթը, հոգևոր և ուրիշ արժեքները։ Երբեմն մեզ թվում է, որ փողն ամեն ինչ որոշում է, բայց դա պատրանք է», – ասել է Վարդանյանը։

Անձամբ նրան ամենից շատ մոտիվացնում են հետաքրքրասիրությունը և հնարավորն անհնար դարձնելու ցանկությունը։ Կարևոր է մշտապես փորձել փոխել քո շրջապատը։

Գործարարի խոսքով` մարդն ունի ընտրության հնարավորություն` կամ ինչ–որ կերպ ազդել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում իր հետ, կամ ուղղակի ասել` մեզանից ոչինչ կախված չէ, պետք է թուլանալ և գնալ հոսանքի ուղղությամբ, թաքնվել սեփական աշխարհում, նվազագույնի հասցնել արտաքին աշխարհի հետ շփումը։

«Ես առաջինի կողմնակիցն եմ։ Պետք է ապրել լիարժեք կյանքով և ամենօրյա ռեժիմով փորձել թեկուզ մի քիչ, բայց փոխել աշխարհը դեպի լավը, որովհետև վերջին հաշվով մենք մեր երեխաներին թողնում ենք ոչ թե փողերն ու ակտիվները, այլ այս աշխարհը, որում նրանք ապրելու են: Մեզանից է կախված՝ նրանք լավ, թե վատ աշխարհում են ապրելու», – ասել է Վարդանյանը։

Նա կարծում է, որ գործարարի համար գլխավորը չվախենալն է։ Գործարարը մարդ է, որ պատրաստ է դուրս գալ հարմարավետության գոտուց և մուտք գործել դեռևս անհայտ մի գոտի։ Իրականում նա նման է ներգաղթյալի, որը մի օր Եվրոպայից Ավստրալիա, Ամերիկա կամ Ռուսաստան է մեկնել։ Կամ գիտնականի, որն անհայտ աշխարհ է մուտք գործում և պատրաստ է նոր փորձեր անել։

Рубен Варданян. Номинация Aurora Prize - Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյան. «Մենք պետք է հասկանանք մյուսների ցավը»

Վարդանյանի կարծիքով` իսկական գործարարը չի վախենում ընկնելուց ու կարողանում է ոտքի կանգնել: Երրորդ` գործարարը պետք է հետաքրքրասեր լինի: Նա պետք է հստակ տեսնի, թե ինչ է կատարվում իր շուրջը և կարողանա նաև տեսնել այն, ինչ չեն տեսնում մյուսները: Գործարարը պետք է լավ քարոզիչ լինի, կարողանա ոգևորել ու իր հետևից տանել մարդկանց և արդյունքում ստեղծի մի նոր բան։

«Մենք ապրում ենք մարդկության պատմության ամենահետաքրքիր փուլերից մեկում։ Մեր աչքի առաջ ծնվում է նոր տեխնոլոգիական աշխարհ, մենք կապիտալիզմից անցում ենք կատարում համակարգի, որը ես պայմանականորեն կանվանեմ տաղանդավորություն։ Արդյունաբերական հասարակությունում գլխավոր դեր է խաղացել կապիտալի և ռեսուրսների կենտրոնացումը։ Այս առումով պետության, խոշոր կապիտալի դերն առանցքային էր հաջողության հասնելու համար: Բայց այս ամենը գնում է անցյալ: Հիմա մարդիկ կարող են նույնիսկ 500 դոլարով ինչ-որ ավտոտնակում ընկերություն հիմնել, որն աշխարհը կա՛մ դեպի լավը կփոխի, կա՛մ էլ կկործանի այն։ Եվ պարտադիր չէ, որ այդ ամենը տեղի ունենա Կրեմնևյան հովտում, Բուլղարիայում կամ Ուգանդայում։ Զարմանալի չէ, որ շատ մարդկանց համար գլխավորը ոչ թե փողն է, այլ, օրինակ, կրեատիվ մտածելու, նորարարության, հետաքրքիր որոշումներ ընդունելու հնարավորությունը»,– ասել է Վարդանյանը։

Բիզնես մուտք գործելը պակաս թանկ կդառնա, որովհետև, նրա խոսքով, կպայքարեն ոչ թե փողի, այլ տաղանդավոր, խելացի, ստեղծարար մարդկանց համար։

«Տեխնոլոգիաները թույլ կտան շատ բան փոխել։ Համոզված եմ, որ այսօրվա մասնագիտություններին կփոխարինեն մյուսները, իսկ դա նշանակում է, որ պետք է սովորել ավելի շատ, ավելի երկար և անընդհատ, որովհետև մենք ավելի երկար ենք ապրելու։ Վստահ եմ, որ 21–րդ դարի մարդկության առանցքային ոլորտը կլինի կրթությունը, ոչ թե նավթային կամ ոսկու արդյունահանումը։ Հենց կրթությունը կլինի աշխարհում փոփոխությունների գլխավոր շարժիչը», – նշել է Վարդանյանը։

Նրա խոսքով` մարդը պետք է կարողանա ոչ միայն անել, այլ նաև մտածել, անհանգստանալ և ապրումակցել։

Լրահոս
0