00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի թթի օղին ռուսաստանցուն ստիպեց կնության տալ դստերը

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցПитейные заведения Москвы
Питейные заведения Москвы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաստուրմայով ձվաձեղ, լոլիկ, մածուն ու հայկական լավաշ. ահա պարզ ճաշացանկն այն մարդկանց համար, որոնք ուզում են իսկական հայկական նախաճաշ պատրաստել, կարծում է ռուս փորձագետ–խոհարարը։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Արցախի մեղրն ու թթի օղին «Отчаянный домохозяин» հաղորդման հեղինակ Լեոնիդ Զախարովին ստիպել են սիրահարվել հայկական խոհանոցին։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

«Ռուսաստանում աղջկաս մի հայ տղա էր սիրահետում։ Մի անգամ նա ինձ համար մեղր ու թթի օղի բերեց Ղարաբաղից։ Համը տեսնելուց հետո աղջկաս ասացի` կարող է ամուսնանալ նրա հետ», — կատակեց Զախարովը։

Ավելի ուշ Զախարովը հենց Հայաստանում համտեսեց հայերի պատրաստած կերակուրները և համոզվեց, որ Հայաստանում ու երկրի սահմաններից դուրս նույն ուտեստը տարբեր համ ունի։

«Հայաստանը բացահայտելն աննկարագրելի զգացողություն է։ Հայկական ձևով նախաճաշելու համար ես բաստուրմայով ձվաձեղ եմ պատրաստում, սեղանին մածուն ու լավաշ եմ դնում», — ասաց Զախարովը։

Նա նաև անտարբեր չէ հայկական լավաշով բրդուճների նկատմամբ։ Փորձագետի խոսքով` հայկական խոհանոցը կտպավորի յուրաքանչյուրին, ով թեկուզ մեկ անգամ կփորձի այն։ Զախարովի կարծիքով, պատճառը համեմունքներն են։

Толма - Sputnik Արմենիա
Հայերը պայքարելու են տոլմայի համար․ ի՞նչ է Հայաստանը ներկայացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Զախարովը նաև մեկնաբանեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայացրած որոշումը, որի համաձայն` տոլման համարվել է ադրբեջանական ազգային խոհանոցի ուտեստ։ Նրա խոսքով` հայերն այդ կապակցությամբ չպետք է հուսահատվեն։

«Բավական է իմանալ, որ տոլման հայկական է ու աշխարհում լավագույնը», — ասաց նա։

Դեկտեմբերի 6-ին հայկական ավանդական տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ն որակեց ադրբեջանական կերակրատեսակ և ճանաչեց ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Դեկտեմբերի «Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» կազմակերպության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում կոչ են արել Հայաստանի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներին, ազգագրագետներին ու հետաքրքրված մարդկանց միավորվել ու տոլման հայկական ուտեստ ճանաչելու պատասխան հայտ ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։

Զախարովը համոզված է, որ հայերն իրենց երկիրը գովազդելու բոլոր հնարավորություններն ունեն, այդ թվում` խոհարարական զբոսաշրջության հեռանկարների շնորհիվ։ Նրա խոսքով` ավանդական և նոր հայկական խոհանոցը, թունդ խմիչքները, այդ թվում` տնական արտադրության, նաև անուշաբույր գինին դրա համար լավ նախադրյալներ են ստեղծում։

Շարունակելով ալկոհոլային թեման` նա նշեց, որ Ռուսաստանում այսօր փոխվում է հայկական գինու ու Երևանի նկատմամբ վերաբերմունքը։

«Հայաստանում հիանալի թունդ ըմպելիքներ են պատրաստում, այդ թվում` տնական` թթի, հոնի ու այլ օղիներ, նաև հետաքրքիր համ ունեցող գինի», — կարծում է Զախարովը։

Հայաստանը վաղուց հայտնի էր իր խաղողի այգիներով և համարվում է աշխարհի հնագույն գինեգործության կենտրոններից մեկը։ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում հայտնաբերվել են աշխարհի ամենահին գինու գործարանները, որոնք վկայում են՝ այստեղ գինի են պատրաստել ավելի քան չորս հազար տարի առաջ։

Հայերը հիանալի գինեգործներ էին դեռ Ուրարտական թագավորության ժամանակ։ Ուրարտական թագավորների սեպագիր արձանագրություններում էլ խոսվում է ոչ թե քանդելու մասին, այլ թե ինչ են ստեղծել, ինչ են տնկել Խալդ աստծու պատվին, խաղող տնկելը եղել է սխրագործության նման մի բան։ Հայտնի պատմաբաններ Հերոդոտոսը, Ստրաբոնը և Քսենոֆոնը գրել են հայկական գինեգործության մասին։

Հերոդոտոսը գրել է, որ հայերը առևտրական կապեր ունեին Բաբելոնի հետ և գինի էին վաճառում։ Գինեգործական մշակույթը Հայկական լեռնաշխարհից անցել է Վրաստան, Պարսկաստան, Միջագետք, Եգիպտոս, Հունաստան, Հռոմ:

Լրահոս
0