ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, նախկին ամուսնու հաշվին թողել է 6904 ռուբլի։ Այդ մասին հայտնի է դարձել ՆՏՎ հեռուստաալիքի «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման` «Ինչպես են թալանել Ջիգարխանյանին» անվանումով թողարկման ժամանակ։
Արմեն Ջիգարխանյանի ներկայացուցիչը` փաստաբան Եվգենի Պարֆյոնովը, նշել է, որ Վիտալիան բառացիորեն ամեն օր փող է հանել Արմեն Ջիգարխանյանի հաշիվներից` օրական 200 000–ական ռուբլի։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստի հաշվին երիտասարդ կնոջ հետ ամուսնալուծությունից հետո մնացել է 6904 ռուբլի։
«Դրանք քաղվածքներ են հաշիվներից, որոնք ինձ վստահել են օրինական հիմունքներով։ Ցինիզմը նրանում է, որ հիմնականում միջոցները հանվել են սկսած 2017թ–ի հուլիսից հոկտեմբեր։ Իսկ դա հենց այն ժամանակն է, երբ Արմեն Բորիսովիչը բուժում էր ստանում», – նշել է փաստաբանը։
Պարֆենյոնովի խոսքով` Վիտալինան փող շատ է սիրում…
«Հիմա ես ստիպված եմ լինում շփվել Արմեն Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց հետ, որոնց պատմությունները հաստատում են, որ նրա ֆինանսներով զբաղվել է հենց Վիտալինան։ Արմեն Բորիսովիչն ինձ ասել է, որ չի կարողանում օգտվել քարտերից, ուստի քարտերի բոլոր գործողությունները կատարել է Վիտալինան` առանց նրա համաձայնության», – հավելել է Պարֆյոնովը։
Ներկա պահին Ջիգարխանյանի նախկին կնոջ ներկայացուցիչ Էլինա Մազուրը գայլի նման կառչել է գառից, զավթել է Վիտալինային և նրան դեպի անունդ է տանում, կարծում է փաստաբանը։
Ջիգարխանյանի իրավապաշտպանը հավելել է, որ հոկտեմբերի վերջին նա փորձել է կապ հաստատել Վիտալինայի հետ, որպեսզի հարց տա ծագած հարցի խաղաղ կարգավորման ուղին, բայց նա այդպես էլ չի պատասխանել։
«Վստահ եմ, որ նա ինչ-որ մեկի հետ խորհրդակցել է, ավելի կոնկրետ` Էլինա Մազուրի և մյուսների, և նրանք որոշել են, որ այդպես վարվելու փոխարեն ավելի լավ է PR անել։ Դա թույլ է տվել նրանց գումար վաստակել Արմեն Ջիգարխանյանի անունն օգտագործելով… Ո՞վ էր ճանաչում Էլինա Մազուրին», – հավելել է փաստաբանը։
Իր հերթին Էլինա Մազուրը նշել է, որ այլևս չի ներկայացնում Վիատլինայի շահերը։
«Ես լիազորագրի հիման վրա Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ներկայացուցիչն եմ։ Բայց նրա լիազորագիրը առգրավել են վերջին խուզարկության ժամանակ։ Ինձ ասել են, որ ես պետք է դադարեմ ներկայացնել Ցիմբալյուկ–Ռոմանովսկայային», – ասել է նա։
Խոսելով Ջիգարխանյանի հաշիվների քաղվածքների մասին` նա նշել է, որ ոչ մի բանկ տեղեկատվություն չէր տրամադրի դրամական գործողությունների մասին, դա բանկային գաղտնիքի խախտում է։
«Մարդիկ ուղղակի դա հորինել են, որպեսզի վարկաբեկեն Վիտալինային։ Հետո ինչ–որ տարօրինակ գումարների մասին են խոսում։ Որտեղի՞ց է այդ տեղեկատվությունը, և ո՞վ է պարոն Պարֆյոնովը։ Նա ի՞նչ կապ ունի գործի հետ», – ասել է Մազուրը։
Բացի այդ, Մազուրի պնդմամբ`ինքը ոչ մեկի անձնական կյանքի գաղտնիությունը չի խախտել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են համաճարակաբանական իրավիճակի և կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ։
Մրցույթի պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ հստակեցված է, որ «Եվրատեսիլին» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։
Դե իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
Մրցույթի մասնակից երկրների պատվիրակությունները հիմնականում հյուրանոցներում կլինեն և բեմ կբարձրանան միայն փորձերի համար։
Մրցույթի ողջ ընթացքում կազմակերպիչները, արտիստները, լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։
Այս տարի մրցույթին մասնակից երկրների պատվիրակությունների կազմերը ևս կկրճատվեն։
Նշվում է, որ մրցույթը տեղում կարող են լուսաբանել միայն 500 լրագրողներ, ևս 1000-ին հնարավորություն կտրվի աշխատել առցանց մամուլի կենտրոնում։
Դե իսկ մրցույթին հանդիսատեսի մասնակցության հարցը դեռևս քննարկման փուլում է։ Որոշման մասին կազմակերպիչները կհայտնեն ավելի ուշ։
«Մանկական Եվրատեսիլ-2020» - ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
Հավելենք, որ Հայաստանը չմասասնակցեց նաև «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին։ Մրցույթի պաշտոնական կայքում նշվում էր, որ պատճառը Հայաստանում հայտարարված ռազմական դրությունն է և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը։



