00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Ջիգարխանյանի կտակի գաղտնիքը. դերասանը բնակություն է հաստատել նախկին կնոջ տարածքում

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցПразднование 90-летия театра "Ленком"
Празднование 90-летия театра Ленком - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրահայտ դերասանն ինքն է ընտրել այդ տարածքը, քանի որ իրեն հարմարավետ է զգում Կունցևոյում։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Մի քանի օր առաջ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը բնակարանամուտ է տոնել այն նույն թաղամասում, որտեղ ապրում է նրա նախկին կինը` Վիտալինա-Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` հղում անելով դերասանի մտերիմ ընկերոջը` գործարար Արթուր Սողոմոնյանին։

Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանը «վենդետա» է հայտարարել նախկին կնոջը. քննիչները հարցաքննել են Վիտալինային

«Արմեն Բորիսովիչի ընտրությունն էր։ Նա սիրում է այդ թաղամասը, նրան հարմար է այնտեղ։ Որոշ ժամանակ ապրեց թատրոնի մոտ, «Ունիվերսիտետ» մետրոյի հարևանությամբ։ Դուրը չեկավ։ Նրա համար նոր տարբերակ գտանք։ Վերանորոգեցինք։ Հիմա ապրում է իր տանը, որտեղ նրան սպասում է կատուն։ Չափերով ու հարմարավետությամբ ավելի լավ բնակարան է, քան նախորդը»,- ասել է Սողոմոնյանը։

Նա հերքել է Վիտալինայի ներկայացուցիչների հայտարարությունը, թե Ջիգարխանյանը վարձակալած բնակարանում է ապրում։

«Նրանք որտեղի՞ց գիտեն։ Բնակարանը նրանն է, բայց իրավաբանորեն դեռ չենք ձևակերպել։ Թող Վիտալինայի հետ կապված հարցերը դեռ լուծվեն։ Դառը փորձից հետո մենք հիմա ավելի զգույշ ենք։ Երբ ամեն ինչ ավարտվի, կվերաձևակերպենք Ջիգարխանյանի անունով»,- ասել է Սողոմոնյանը։

Նա նաև հայտնել է, որ կփորձեն վերադարձնել Ջիգարխանյանին պատկանող ունեցվածքը։ Ըստ Սողոմոնյանի` դրա հնարավորությունները կան։ Մոլոդգվարդեյսկայա փողոցի բնակարանը, որում ապրում է Վիտալինան, գնվել է դերասանի փողով։ Փաստեր կան, և հեշտ է ապացուցել։

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանը սև մոգության զո՞հ է. Վիտալինան խոսել է հղիության մասին

«Այն, ինչ Վիտալինան ասել է լրագրողներին, շոու է։ Մենք զբաղվում ենք փաստաթղթերով։ Անգամ քննիչի մոտ հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ բնակարանը գնվել է Ջիգարխանյանի փողով, որը նա իբր նվիրել է կնոջը։ Դերասանը հերքում է, ասում է, որ ոչինչ չի նվիրել։ Նրա համար նորություն էր, որ Վիտալինան հարսանիքից մեկ օր առաջ բնակարանը վերաձևակերպել է իր անունով»,- ասել է Սողոմոնյանը։

Ըստ դերասանի ընկերոջ` Վիտալինայի ասածների մեջ հակասությունները շատ են։ Մի դեպքում նա ասում է, որ տնից անհետացել են փաստաթղթերը, Ջիգարխանյանի կտակը, մյուս դեպքում ասում է, որ կտակը հայտնաբերվել է իր ներկայացուցիչ Էլինա Մազուրի տանը։ Սողոմոնյանը վստահեցնում է, որ Ջիգարխանյանի անձնագիրը դեռ փնտրվում է, որևէ մեկն այդ անձնագիրը չի վերադարձրել, և գողության փաստով հարուցված քրեական գործն էլ չի փակվել։

Էժանագին կին. Ջիգարխանյանի նախկին կնոջ բացահայտումները սկանդալային տեսանյութի մասին

82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։

Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Ապշեցուցիչ շրջադարձ Ջիգարխանյանի գործում. դերասանն ու Վիտալինան իրականում չեն ամուսնալուծվե՞լ

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։

Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։

Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։

Լրահոս
0