Էլինա Ջանիբեկյան

Աստղային նվերներ. Ջանիբեկյանի կինը գուլպա է գործում Ժաննա Մարտիրոսյանի համար

262
(Թարմացված է 12:17 23.11.2017)
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի ու Comedy Club–ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կանայք ներկա են եղել նորաձևության ցուցադրությանը։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Ժաննա Լևինա-Մարտիրոսյանն ու Էլինա Ջանիբեկյանը ներկա են եղել նորաձևության ցուցադրությանը և, դատելով Ժաննայի` Instagram-ում հրապարակած լուսանկարներից, նրանք ուրախ ժամանակ են անցկացրել։

Ցուցադրության ընթացքում նրանք ուղիղ եթեր են դուրս եկել և պատասխանել բաժանորդների հարցերին։

Գարիկ Մարտիրոսյանը կինը լուսանկար է հրապարակել և Էլինայից Chanel-ի գուլպաներ խնդրել «գոյություն չունեցող Iphone X»-ի դիմաց։

«Եկեք իմ դյուրահավատ ընկերուհուն չասենք, որ ես նրան iPhonе X չեմ նվիրել, այլապես ես Նոր տարուն CHANEL-ի գուլպա չեմ տեսնի։ Ընկերուհուս զգոնությունը օգնեց թմրեցնել հիասքանչ ցուցադրությունը»,- գրում է նա։

 

Մեդիամագնատի կինն իսկույն արձագանքել է ընկերուհու խնդրանքին` անտեսելով iPhonе X-ի հատվածը։

«CHANEL-ի գուլպաներն արդեն ինքս եմ գործում»,- գրել է Էլինան։

Ժաննան ու Էլինան, ի տարբերություն իրենց հայտնի ամուսինների, ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում։ Նրանք երգչուհի Ալսուի հետ հաճախ են ճանապարհորդում և իրենց եռյակն անվանում են «մաֆիա»։

Մեդիամագնատի կինը վերջին ժամանակաշրջանում հաճախ է լուսանկարներ հրապարակում իր բաժանորդների համար։ Ընդ որում` նա ամեն հարմար առիթ բաց չի թողնում ընդգծելու համար Հայաստանի հանդեպ սերը։ «Երջանիկ բազմազավակ մայրը» (Էլինան այսպես է կոչում իրեն) մասնակցում է նաև ամուսնու բարեգործական գործունեությանը։

Արթուր Ջանիբեկյանը Comedy Club Production-ի հիմնադիրն է, ռուսական ՏՆՏ, Մատչ ՏՎ հեռուստաալիքների գլխավոր տնօրենը, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավարը։ Նա իր «ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի միջոցով Վիլյամ Սարոյանի թանգարան է բացում ամերիկյան Ֆրեզնո քաղաքում։ Որպես եկեղեցին և իր ազգը սիրող հայ՝ Արթուր Ջանիբեկյանի անունն անմահացել է Մոսկվայի հայկական տաճարային համալրի Սբ. Պայծառակերպություն անունը կրող Հայ առաքելական եկեղեցու խորաքանդակի վրա: 2017 թվականին հունվարին Արթուր Ջանիբեկյանը տաճարային համալիրին է նվիրաբերել Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մասունքների մի մասը, որը ձեռք էր բերվել Փարիզում կայացած աճուրդի ժամանակ, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթի ու եկեղեցական սպասքի եզակի նմուշներ:

262
Շտապօգնության մեքենաներ

360 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

64
(Թարմացված է 10:58 03.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

64
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը
Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում
Գիտնականներն ասել են` ինչ գույներ ունի կորոնավիրուսը
Ճանապարհ

Ջերմուկում ձյուն է գալիս, Սյունիքի ճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով

11
(Թարմացված է 09:34 03.03.2021)
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին, ո՞ր հատվածներն են փակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկություն է հայտնում և վարորդներին հիշեցնում, որ պետք է երթևեկել ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

11
թեգերը:
ձյուն, Վայոց Ձոր, Սյունիք, վարորդ, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում
Ազգային ժողով

Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով

0
ԲԴԽ նախագահի ներկայությունն ԱԺ-ում լուրջ իրարանցում առաջացրեց: ԲԴԽ նախագահը, սակայն, հայտարարեց, որ ունի զսպվածության սահման, որը որևէ կերպ չի անցնելու, որքան էլ իրեն փորձեն դրդել դեպի քաղաքական քննարկում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:

ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:

ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:

«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:

ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:

Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:

«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:

Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:

«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:

0