ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Սոցիալական կայքերը լցված են հայտնի հայ տղամարդկանց գրառումներով, իսկ նրանց բաժանորդների, ավելի կոնկրետ, բաժանորդուհիների քանակն աճում է երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ:
Sputnik Արմենիան ներկայացնում է Instagram-ում ակտիվ հայտնի հայերի լավագույն տասնյակը:
Հայտնի հայ երգիծաբան և երաժիշտ, «Եվրատեսիլ-2014»-ի մասնակից Արամ MP3-ն ակտիվ գործունեություն է ծավալել Instagram-ի իր էջում: Արտիստի էջում կարելի է ծանոթանալ ոչ միայն նրա գործունեությանը, այլև տեսնել նրա կնոջ ու երեխաների լուսանկարները:
Հայտնի հեռուստահաղորդավար, բազմաթիվ ժամանակակից հայկական երգերի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանը հետ չի մնում Արամ MP3-ից սոցցանցերում: Իր էջում նա տեղադրում է ոչ միայն լուսանկարներ, այլև փորձում է աջակցել նոր նախագծերի ու տարբեր հայ արտիստներին` նրանց մասնակցությամբ տեսանյութեր հրապարակելով:
Հայտնի հեռուստահաղորդավար և հումորի վարպետ Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը` Ժաննա Լևինան, Instagram-ի իսկական աստղեր են: ՈՒՀԱ-ի նախկին մասնակիցն ավելի քան մեկ միլիոն բաժանորդ ունի:
Մարտիրոսյանը ժամանակ առ ժամանակ շփվում է հետևորդների հետ՝ տարբեր մրցույթներ և «բաթլներ» կազմակերպելով, տեղադրում է իր հին լուսանկարներն ու հետևում բաժանորդների մեկնաբանություններին:
Շոումեն, հեռուստահաղորդավար և ՈՒՀԱ-ի մասնակից Միխայիլ Գալուստյանը «չբացահայտված» կերպար է: Նա Instagram-ում 7,1 մլն բաժանորդ ունի: Երգիծաբանը ժամանակ առ ժամանակ թարմացնում է իր էջը, սակայն կարող է նաև մի քանի օր «լռել»:
Թեև, Միխայիլի ցանկացած գրառմանը բաժանորդները բավականին բուռն են արձագանքում՝ անդադար մեկնաբանություններ թողնելով լուսանկարների, տեսանյութերի և «Բժիշկ Բաթսյանի» (ինչպես վերջերս նա ինքն իրեն անվանեց) պատմությունների տակ:
Հայտնի էստրադային երգիչ Էրիկ Կարապետյանը բավական լուրջ է վերաբերվում սոցցանցերի իր էջերին, այդ պատճառով էլ երկրպագուհիների բանակն օրեցօր աճում է:
Էրիկի էջին կարելի է մի շարք հետաքրքիր լուսանկարներ տեսնել, օրինակ՝ հանրահայտ Իոսիֆ Կոբզոնի հետ նույն բեմում արված լուսանկարը:
Իր կյանքի վերջին չորս տարիները Մանոն նվիրել է բոդիբիլդինգին: Մի օր նա արթնացավ և հասկացավ, թե որքան են նրան խանգարում ավելորդ կիլոգրամները: Այսօր նրա կազմվածքին շատերն են նախանձում:
Մանոն պարբերաբար ցանցում գրառումներ է կատարում` ակտիվ ապրելակերպ քարոզելով:
Հայաստանում հայտնի մարզիչ Սևակ Մարգարյանը բոդիբիլդինգով սկսեց զբաղվել աստիճանաբար: Սկզբում նա աշխատում էր որպես մարզիչ, այնուհետև սկսեց զբաղվել կուլտուրիզմով:
Սևակն առողջ ապրելակերպ է քարոզում, ինչի մասին վկայում են Instagram-ի նրա գրառումները:
Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System Of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրագետ է օգտագործում սոցցանցերի իր էջերը:
Նրա էջերին կարելի է գրառումներ տեսնել ոչ միայն երաժշտության մասին, այլև քաղաքական ենթատեքստով գրառումներ և այլն: Օրինակ` վերջերս երաժիշտը տրանսգենային սերմեր, դրանց մշակման համար թույներ արտադրող Monsanto խոշոր ամերիկյան ընկերությանն անվանեց վտանգավոր և կոչ արեց հայերին հեռու մնալ այդ ընկերությունից:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հենրիխ Մխիթարյանը համեստ, սակայն գրագետ կերպով տարբեր գրառումներ է անում` նվիրված իր կարիերային:
Ֆուտբոլիստի էջին 2,2 մլն մարդ է հետևում:
Գարիկ Պապոյանը ծնվել է Գյումրիում, իսկ Գյումրիում, ինչպես հայտնի է, առանձնահատուկ հումորի տեր հայեր են ապրում:
Հեռուստահաղորդավար, երգիծաբան, դերասան և երաժիշտ Գարիկ Պապոյանը նույնպես ակտիվ է սոցցանցերում: Ամեն օր նրա հումորային գրառումներն Instagram-ում բազմաթիվ հիացական մեկնաբանությունների և լայքերի են արժանանում:
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։


