Ակցիա աբորտների դեմ

Ինչպես վերացնել «ավելորդ» աղջկան. հայկական ընտանիքների սարսափելի բաղադրատոմսերը

208
(Թարմացված է 13:12 15.11.2017)
Հայկական ընտանիքներում աղջիկն ուրախություն է, տղան՝ երջանկություն: Այդ երջանկության գինը հարյուրավոր և հազարավոր չծնված աղջիկներն են, գրում է գերմանական Der Tagesspiegel պորտալը:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանը Չինաստանից հետո երկրորդ տեղում է նորածին տղաների և աղջիկների հարաբերակցությամբ: Նման տվյալներ է ներկայացրել գերմանական Der Tagesspiegel հրատարակությունն իր հոդվածում՝ մեջբերելով Համաշխարհային տնտեսական համաժողովի վերջին տվյալները:

«Հիմա ես մտածում եմ, թե ինչու չէի պայքարում»…

Կանայք հիվանդասենյակում անհանգիստ քչփչում են: Դեմքերին վախ է և անհամբերություն: Այսօր նրանք բժշկից կիմանան՝ աղջիկ են ունենալու թե տղա: Ինչ-որ մեկը խաչակնքում է:

«Ամուսինս սպասում է դարպասների մոտ: Եթե բժիշկն ասի՝ աղջիկ է, ապա, ավելի լավ է՝ հետ չգնամ»,- ասում է 35-ամյա Արևիկը Եղեգնաձորից:

Նա արդեն երկու աղջիկ ունի:

Մենք զրուցել էինք նրա հետ երկու տարի առաջ: Երբ Արևիկը հիշում է, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո, սկսում է անհանգիստ քաշքշել բլուզի թելերը:

Այդ ժամանակ բժիշկն ասել էր նրան, որ աղջիկ է ունենալու: Հիվանդասենյակում հարևանուհիները խղճահարությամբ էին նայել նրան:

Իր չծնված աղջկա մասին նա այնքան զգուշությամբ է խոսում, ասես խոսքերը կարող են վնասել: Հղիության արհեստական ընդհատումից հետո Արևիկի մոտ առողջական խնդիրներ են ծագել: Նա արդեն չի կարող հղիանալ: Ամուսինը մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Այնտեղ ամուսնացել է, նոր կինը երեխայի է սպասում: Նա չի կարող ամուսնուն և նրա ազգականներին ներել նրա համար, որ իրեն համոզել են ընդհատել հղիությունը:

«Հիմա մտածում եմ, թե ինչու չէի պայքարում իմ չծնված երեխայի համար: Այդ ժամանակ ես կախված էի իմ ամուսնուց… Ոչ աշխատանք ունեի, ոչ փող», — ասում է նա: Հիմա կինը որոշել է պատմել իր պատմությունը, որպեսզի մյուս կանայք չկրկնեն իր քայլը:

Բավական անունով աղջիկը

«Աղջիկ ունենալը լավ է, բայց տղա ունենալն ավելի կարևոր է»,- ասում է 40-ամյա տաքսիստ Գարեգինը Երևանից: Երբ ծնվել է նրա առաջին երեխան՝ աղջիկ, ընկերները շնորհավորել են:

«Ես քիչ էր մնում ծեծկռտուքի մեջ մտնեի նրանց հետ: Մի՞թե այդ առիթով շնորհավորում են: Նորմալ տղամարդը պետք է տղա ունենա»,- բարկացած ասում է Գարեգինը:

«Ես այդ ժամանակ կնոջս ասացի՝ մեռնես էլ, պետք է տղա ունենաս: Երևի վախից ծնեց»,- ժպտում է նա:

ՄԱԿ-ի տվյալներով՝ նորածին աղջիկների և տղաների բնական հարաբերակցությունը 100 երեխայի դեպքում կազմում է 102/106: Տղաների էմբրիոններն ավելի  խոցելի են, ուստի բնությունն այնպես է անում, որ ավելի շատ տղաներ ծնվեն:

2000-2005 թ.թ.-ին Հայաստանում տղաների և աղջիկների հարաբերակցությունը կազմել է 120/100: Հիմա՝ 112: Եթե այդպես շարունակվի, ապա ՄԱԿ-ի գնահատականով՝ մինչև 2060 թ.-ը Հայաստանում տղամարդիկ 92 հազարով ավելի շատ կլինեն:

«Բավական է մտնել ցանկացած դասարան և տեսնել, թե այնտեղ որքան քիչ են աղջիկնորը»,- ասում է Անուշ Պետրոսյանը «Կանանց ռեսուրս-կենտրոն» ՀԿ-ից:

Տաքսիստ Գարեգինի կնոջ ծնողները 5 աղջիկ ունեն: Նրա կրտսեր քրոջն անվանել են Բավական: «Բավական է աղջիկ ունենալ, հիմա տղա է պետք»,- ահա թե ինչ էր դա նշանակում:

Ուստի, եթե ընտանիքում ծնվում էր երրորդ կամ չորրորդ աղջիկը, նրանց հենց այդպես էին անվանում:

Այստեղ էլ են ասպիրինով «բուժվում»

Ինչպես Գերմանիայում, այնպես էլ Հայաստանում արգելված է հղիության արհեստական ընդհատումը հղիության 12-րդ շաբաթից հետո, ուստի շատ կանայք փորձում են ընդհատել հղիությունն իրենց միջոցներով:

Այդ մեթոդները նրանք ներկայացնում են Facebook-ում: Իրենց ձեռքերով պատրաստած խմիչքներ՝  ասպիրինով և պղպեղով, անգամ ստամոքսի խոցի դեմ միջոցներ: Այդ դեղամիջոցը Հայաստանում վաճառվում է միայն բաղադրատոմսով, բայց այն վաճառում են անգամ «տակից»: Մեկ տուփն արժե մոտ 4 եվրո, իսկ օրինական աբորտն արժե մի քանի հարյուր եվրո:

Պահանջարկը ծնում է առաջարկից: Հայտնվում են նաև անօրինական մանկաբարձներ:

«Հղի կանայք նման մանկաբարձների հեռախոսները շատ լավ գիտեն»,- ասում է Անուշ Պողոսյանը:

Երևանի կենտրոնում բազմաթիվ անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել նման աբորտների դեմ:  Աղջիկ երեխաների ծնողները գետնին են շարել չծնված աղջիկների կոշիկներ:

«Ես չեմ ապրում, որովհետև ես աղջիկ եմ: Ես չեմ ապրում, որովհետև չեմ կարող շարունակել հորս ազգանունը: Ես չեմ ապրում, որովհետև ուզում էին, որ առաջնեկը տղա լինի: Ես չեմ ապրում, որովհետև իմ ծնողներն ուզում էին տղա ունենալ»,- ասում են կոշիկների կողքին դրված գրությունները:

Նրանք, ովքեր պետք է վազվզեին այդ կոշիկներով, հիմա չեն կարող խոսել:

208
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

83
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

83
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

348
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

348
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ