Արմեն Ջիգարխանյան

Ջիգարխանյանի «դեգերումները». որտե՞ղ է ապրում հիմա հայտնի դերասանը

173
(Թարմացված է 00:37 15.11.2017)
Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը լրագրող Դմիտրի Բորիսովին ցույց է տվել իր նոր բնակարանը, որը նրան նվիրել են հայ գործարար ընկերները:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Նշանավոր դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանն իր նոր բնակարան թեյի է հրավիրել «Թող խոսեն» ծրագրի հաղորդավար Դմիտրի Բորիսովին: Բնակարանը գտնվում է նրա ղեկավարած Դրամատիկական թատրոնից ոչ հեռու: Դերասանի համար նոր բնակարանը գնել են նրա ընկերներն այն բանից հետո, երբ Ջիգարխանյանի երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, նրան անօթևան է թողել: Չկարողանալով մտնել իր տուն՝ նա ստիպված է եղել գիշերն անցկացնել թատրոնում:

Армен Джигарханян дома
YouTube / Пусть говорят
Արմեն Ջիգարխանյանն՝ իր տանը

Ջիգարխանյանը փոքր էքսկուրս է կազմակերպել Դմիտրիի համար՝ ցույց տալով նրան ոչ այնքան շքեղ, բայց բավական հարմարավետ բնակարանը: Դերասանը հասցրել է արդեն նոր ընկեր ձեռք բերել՝ գեղեցիկ կատու, որն, ինչպես խոստովանել է Ջիգարխանյանը, հիմա նրա ամենամոտ արարածն է: Իր նոր տան մասին նա կարճ ասում է՝ դա շատ լավ է:

Տեղի ունեցած ընտանեկան դրաման Ջիգարխանյանը «ծիծաղելի» է համարում:

«Սա շատ ծիծաղելի պատմություն է: Ոչ դու (նկատի ունի Դմիտրիին), ոչ ես չենք հիշի դաշնամուր նվագող Վիտալինային: Մենք կհիշենք Վիտալինային, որը խաբել է և ինչ-որ տեղ մեկնել: Այս պատմության մեջ հենց դա է ամենահետաքրքիրը»,- ասել է նա:

Հարցին, թե հիշու՞մ է արդյոք Վիտալինային Արմեն Բորիսովիչը, դերասանը պատասխանել է. «Վախենամ, որ ոչ… Անկեղծ ասած՝ ես Վիտալինայից միայն դավաճանություն եմ ստացել: Ինձ համար շատ  կարևոր է մարդկային դեմքը չկորցնելը… Իմ մեջ չարություն չկա, բայց եթե հարվածել են իմ քթին, ես նույն կերպ կպատասխանեմ»,- ասել է նա:

Բորիսովի այն նկատառմանը, որ վառ ավարտի կարիք կա, Ջիգարխանյանը պատասխանել է. «Փառք աստծո: Ոչ մի դեպքում: Ես հանդես կգամ վառ,տպավորիչ ավարտի դեմ: Ես ցանկանում եմ շարունակել ապրել»:

173
թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

84
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

84
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

349
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

349
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ