ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Հանգստությունը ընտանեկան երջանկության գլխավոր գաղտնիքն է, ռուսական Առաջին ալիքի հետ հարցազրույցում ասել է հայտնի հայ շանսոնյե Շարլ Ազնավուրը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է մարդու հետ ապրել, երբ դուք շատ տարբեր եք։
Նա նշել է, որ հենց դա է օգնել նրան կնոջ հետ գրեթե կես դար ապրել։
«Լավ է, երբ ամուսինն ու կինը տարբեր են։ Ես եռանդուն եմ, իսկ կինս` հանգիստ… Երբ ես շատ բարկացած եմ, նա կարողանում է հանգստացնել ինձ… Եթե ավելորդ էներգիա ունեք, դուրս եկեք տնից, գնացեք կիոն, թատրոն, հանգստացեք ու վերադարձեք։ Մենք այդպես 50 տարի ապրել ենք»,– ասաց երգիչը։
Ազնավուրը պատմել է նաև այն մասին, թե ինչու են նրա ծնողները ռուսերեն խոսել։
«Ծնողներս ռուսերեն էին խոսում, երբ չէին ուզում, որ երեխաները հասկանան նրանց, իսկ պապս ռուս մեծ խոհարար էր, նա է ֆրանսիացիներին բացահայտել է ռուսական խոհանոցի գաղտնիքները»,– ասել է երաժիշտը հարցազրույցում։
Շանսոնյեն պատմել է նաև Փարիզում «Կովկաս» ռեստորանի ու այն մասին, թե ինչպես են Ֆրանսիայի մայրաքաղաքում բորշ պատրաստում։
Ազնավուրը լավ ուտել է սիրում։ Թեև չի խմում ու չի ծխում, բայց օգտագործում է բոլոր վնասակար բաները՝ շաքար, աղ, յուղոտ մթերք։
Վերջում Ազնավուրը հրավիրեց բոլորին իր համերգներին, որոնք կկայանան 2018 թվականի գարնանը Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում։ Նրանք, ովքեր կգրանցվեն Շառլ Ազնավուրի բարեգործական հիմնադրամում, հնարավորություն կստանան համերգի երկու տոմս ստանալ, որից հետո անձամբ կշփվեն նրա հետ կուլիսների հետևում։
Շարլ Ազնավուրը հայտնել է, որ պատրաստվում է ելույթին ու ռուսական երգերն է հիշում, որպեսզի ուրախացնի իր ռուս երկրպագուներին։