Քիմ Քարդաշյան

Ի՞նչ են մտածում հայ տղամարդիկ Քիմ Քարդաշյանի մասին

126
(Թարմացված է 13:27 04.11.2017)
Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել են, թե ինչ են մտածում հայկական արմատներ ունեցող հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն, անկասկած, շատ լավ փիար-մենեջեր է։ Նա ճանաչում է ստացել ռեալիթի-շոուի շնորհիվ, իսկ այսօր շատերը նրան ոճի խորհրդանիշ են համարում։ Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներն էլ Քարդաշյանի մասին իրենց կարծիքն ունեն։

«Որ նա շատ մեծ ճանաչում ունի, փաստ է։ Բայց ինձ դուր չի գալիս նրա գեղեցկությունը, թեև նա հմայիչ է և լավ փիար-մենեջեր»,- Sputnik Արմենիային ասաց երգիչ Վարդան Բադալյանը։

Նրա խոսքով, սակայն, չի կարելի նրան աշխարհում ամենահայտնի ու ամենագեղեցիկ հայուհին կոչել։

Երգիչ Էրիկի կարծիքով, Քարդաշյանին կարելի է Հայաստանի սահմաններում ու սահմաններից դուրս ամենահայտնի հայուհին համարել, բայց չի կարելի մոռանալ տաղանդավոր հայուհի Շերի մասին։

«Քարդաշյանից առաջ մեծ ճանաչում ուներ Շեր Սարգսյանը։ Բայց այսօրվա սերնդի համար Քիմ Քարդաշյանն ամենահայտնին է։ Ինձ դուր չի գալիս նրա գեղեցկությունը, բայց նա ռիսկային կին է, փորձում է անել հնարավորն ու անհնարինը։ Կարծում եմ` անհնար է չգնահատել նրա ջանքերը»,- ասաց Էրիկը։

Այդուհանդերձ երգիչը կարծում է, որ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս շատ հայուհիներ կան, որոնց կարելի է գեղեցկության էտալոն անվանել։

Դիզայներ Արամ Նիկոլյանն իր կարծիքը շատ համառոտ ձևակերպեց։

«Քիմ Քարդաշյանից գեղեցիկ հայուհիներ շատ կան։ Ինձ համար Քարդաշյանի արտաքինն անընդունելիության աստիճան վուլգար է»,- ասաց Նիկոլյանը։

Арам Николян
© Sputnik / Asatur Yesayants
Արամ Նիկոլյան

37-ամյա Քիմ Քարդաշյանն ամուսնացած է, ունի երկու զավակ։ Առաջիկայում նա և ամուսինը` Քանյե Ուեսթը, սպասում են երրորդ զավակի ծննդին, որը լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը։

Չնայած հայ տղամարդկանց կարծիքին, շատերը Քարդաշյանին համարում են աշխարհի ամենացանկալի ու ամենագեղեցիկ կինը։

126
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (107)