00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր կրքեր Ջավախքում. հայերն ուզում են վերադարձնել իրենց հոգևոր առաջնորդին

© Sputnik / Бесик ПипияАхалцхе Самцхе-Дхавахети Джавахк Грузия
Ахалцхе Самцхе-Дхавахети Джавахк Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջավախքի բնակչությունը դժգոհ է, որ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդն ազատվել է պաշտոնից։ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակում նրանք խնդրում են վերանայել այդ որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Բաբկեն Սալբիյանն ազատվել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի պաշտոնից։ Այս լուրն արդեն մի քանի օր է` անհանգստացնում է հայերին, այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանը։

Эчмиадзин - Sputnik Արմենիա
Ջավախքում տեղի ունեցած բախմանն արձագանքել են հայկական և վրացական եկեղեցիները

Հոգևոր առաջնորդի հեռանալու մասին լուրը հոկտեմբերի 25-ին հայտնել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Նա հայտնել էր, որ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից այլ ծառայության կոչվելու և փոխառաջնորդարանում սպասվող կառուցվածքային փոփոխությունների բերումով:

«Ես նույնպես միանում եմ Ախալքալաքի բնակիչներին և համաձայն եմ այն ամենի հետ, ինչ գրված է կաթողիկոսին ուղղված նամակում։ Բաբկեն Սալբիյանն իր ծառայության ընթացքում շատ բան է արել մեր տարածաշրջանի համար»,- ասաց Հունանյանը։

Նա հույս ունի, որ կաթողիկոսը հաշվի կառնի իրենց դիրքորոշումը, և հոգևոր առաջնորդը կվերադառնա։

Ջավախահայերն իրենց բաց նամակում գրում են, որ «ցնցվել են այդ լուրից»։

«Վիրահայոց թեմին մտահոգում է այս իրավիճակը, որը վնասում է մեր հոգևոր կյանքը։ Առանց նրա իմաստուն խորհուրդների` մարդիկ կարող են հեռանալ եկեղեցուց։ Խնդրում ենք վերանայել Ձեր որոշումը»,- գրված է նամակում։

Սոցցանցերի օգտատերերը խիստ քննադատության են ենթարկել այս որոշումը։ Նրանք շեշտում են, որ Բաբկեն Սալբիյանի շնորհիվ են վերադարձել եկեղեցի։ Շատերն այս դեպքը կապում են Գումբուրդոյում տեղի ունեցած դեպքերի հետ։

Սեպտեմբերի 30-ի առավոտյան Ջավախքի Գումբուրդո գյուղի հայազգի բնակիչները փորձել էին խաչքար տեղադրել 10-րդ դարի եկեղեցու բակում, բայց իշխանությունները թույլ չէին տվել, որի հետևանքով բախում էր տեղի ունեցել ոստիկանների և գյուղացիների միջև: Գյուղ էր բերվել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակը, դեպքի վայր էր ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին։

Վիրահայոց թեմում բացառում են այդ տարբերակը և նշում, որ Սալբիյանն իսկապես «ոտքի է կագնեցրել» ջավախահայերի հոգևոր կյանքը։

«Գուցե նրան ավելի բարձր պաշտոն առաջարկվի։ Եկեք սպասենք կաթողիկոսի որոշմանը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

Բաբկեն Սալբիյանը ծնվել է 1964 թվականի դեկտեմբեր 4-ին Երևանում։ Ջավախքում ծառայության է անցել 2001 թվականի հունվարի 6-ին։

Լրահոս
0