ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ռուսական «Ձայնը-6» երգի հեռուստաշոուի մասնակից Զաալի Սարգսյանը Sputnik Արմենիային է պատմել այն մասին, թե ինչ ցանկություններ ունի կապված հարազատ Հայաստանի հետ։
Երգիչը երազում է մեծ մենահամերգ ունենալ պատմական հայրենիքում։
«Հայաստանում (Երևանում և մյուս քաղաքներում) համերգ տալն ինձ համար մեծ պատիվ կլինի։ Այդ մասին եմ երազում», – ասաց արտիստը։
Ինչպես նշել է Զաալին, հուզիչ էր, քանի որ 5 սեզոնների ընթացքում նա փորձել է նախագծի մասնակից դառնալ, սակայն մի շարք պատճառներով չէր ստացվում։
«Իհարկե, ինձ համար այդ մրցույթը շատ կարևոր էր, քանի որ ես շատ ջանքեր եմ ներդնում ձայնիս մեջ։ Հինգ տարեկանից կապեցի ինձ երաժշտության հետ, սովորել եմ Միլանի արվեստների ակադեմիայում, դրամաշնորհ շահեցի և հնարավորություն ստացա Իտալիայի մայրաքաղաքում պարապել, հաճախել հայտնի իտալացի երաժիշտների դասերին»,– պատմեց Զաալին։
Երաժշտի ձայնն առանձնանում է յուրահատուկ հնչեղությամբ, ինչի մասին խոսեցին նաև «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամները։
«Ես տարբեր ժանրերի երգեր եմ երգում, իմ ձայնի մեջ համադրվում են Անդրեա Բոչելիի, Ալեսանդրո Սաֆինայի ձայների նրբերանգները… Մեծ երջանկություն էր հայտնվել այս նախագծում, մրցույթի կազմակերպիչները լսեցին ինձ։ Դա կարևոր է, քանի որ յուրաքանչյուր տարի ես աշխատում էի ձայնիս վրա, աճում էի որպես երգիչ։ Եվ անկախ նրանից, որ ես ելույթ էի ունենում «կույր» լսումների վերջին օրը, ինձ հաջողվեց համոզել ժյուրիի անդամներին»,– նշեց երգիչը։
Զաալիի բախտը պարզապես բերեց, քանի որ նախագծում վերջին տեղն էր մնացել Ալեքսանդր Գրադսկու մոտ, և նա շրջվեց դեպի կատարողը, որը գերեց նրան իր ձայնի տեմբրով։
«Ինչպես ասաց հաղորդավար Դմիտրի Նագիևը՝ իմ բախտը բերեց, ես հասցրեցի նստել գնացքի վերջին վագոնը և մնացի նախագծում»,– ավելացրեց արտիստը։
«Կույր» լսումների ժամանակ Զաալին կատարեց Ջոշ Գրոբանի Aléjate երգը։
«Գիտեք, ես շատ ռոմանտիկ մարդ եմ։ Տարբեր ոճերի երգեր եմ գրում։ Ես կատարեցի այդ երգը հոգիս բացելով։ Բեմի վրա ես փոխանցում եմ իմ էներգիան, հույզերը։ Այդ պատճառով էլ Ալեքսանդր Բորիսովիչին հուզեց իմ կատարումը, և նա անմիջապես շրջվեց… Աննկարագրելի էր։ Երբ դու այդքան երկար ժամանակ ձգտում ես դրան՝ այդ պահին, և երբ քեզ նման մարդ ասում է, որ «դու կլինես իմ թիմում»։ Դա խոսքերով նկարագրելն անհնար է»,– խոստովանեց արտիստը։
Նախագծի մեկ այլ ժյուրիի անդամ՝ հայտնի երաժիշտ Լեոնիդ Ագուտինն, ասաց Զաալիին, որ եթե նրա թիմում տեղ լիներ, նա կընտրեր երգչին։
Զաալիին նախագծին իր մասնակցությունն անվանում է կյանքի նոր փուլ, չէ՞ որ այն օգնում է, որ քեզ ճանաչեն։ Իսկ աշխատել Գրադսկու հետ` մեծ հաճույք է, քանի որ մաեստրոն օգնում է սկսնակ արտիստներին ճիշտ ելույթ ունենալ բեմի վրա և գեղեցիկ ներկայացնել ձայնը։
Զաալին հինգ տարեկանից է երգում, դրան նպաստել է իր պապիկի արվեստը։
«Պապիկս բնածին հիանալի ձայն ունի, սակայն նա Թբիլիսիում պատշար էր աշխատում։ Պապիկս միշտ ինձ ժողովրդական հայկական երգեր էր սովորեցնում։ Նա ասում էր ծնողներիս, որ ես տաղանդավոր եմ, և պետք է զարգացնել ձայնս։ Նրան չհաջողվեց երգիչ դառնալ, բեմ դուրս գալ, բայց իմ մեջ նա սերմանեց այդ հոգեվիճակը»,– ասաց «Ձայնը» նախագծի մասնակիցը։
Հայկական երգերը, Զաալիի խոսքով, հանճարեղ են, հատկապես այն ստեղծագործությունները, որոնք ստեղծել են Սայաթ–Նովան և մյուս երգահանները։
«Ալեքսանդր Բորիսովիչի համար ես կատարեցի «Թամամ աշխարհն» ու «Սարերի հովին մեռնեմ» երգերը, ինչի համար նա ասաց, որ դրանք հիանալի գործեր են։ Մեր երգերը կատարելը մեծ պատիվ է, այդ երգերը ներառեցի երգացանկումս և այժմ աշխատում եմ դրանց վրա։ Երբ ես դեռ Իտալիայում էի սովորում, իտալացիների համար ելույթ էի ունենում մեր լեզվով, և նրանք հիանում էին հայկական երաժշտությամբ։ Իտալացիներն ասում էին, որ դա «մեր իտալերենն է»։ Սակայն ես ուզում եմ երգել բոլորի համար՝ ռուս, հայ, իտալացի հանդիսատեսի։ Կանգ չեմ առնում ձեռքբերածի վրա, երգում եմ տարբեր ոճի երգեր»,– ասաց նա։
Երգիչը խոստովանում է, որ երաժշտությունը, երգեցողությունը, բեմում հանդես գալը նրա համար հոգեվիճակ է։ Այդպես նա մարդկանց ուրախություն է պարգևում և հաճույք ստանում գործընթացից։
Արտիստի համար ամենակարևորը քրտնաջան աշխատելն է, կատարելագործվելը, կարծում է Զաալին։ Խոսելով նախագծից իր սպասումների մասին, երգիչը նշեց, որ ռուսական շոու–բիզնեսում հաջողության շատ դժվար է հասնել, սակայն նախագծին մասնակցելը կօգնի առաջ գնալ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։
«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։
Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։



