ՀԱյոց ցեղասպանության թանգարան

Ազնավուրը շփոթեցրել է Իսրայելի նախագահին. ցեղասպանության հարցը հանգիստ չի տալիս նրան

140
(Թարմացված է 13:40 27.10.2017)
Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի` Իսրայելի նախագահին ուղղված հարցը, պատճառ է դարձել, որ համաշխարհային լրատվամիջոցները կրկին անդրադառնան Հայոց ցեղասպանության թեմային։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ֆրանսիահայ շանսոնյե Շառ Ազնավուրի` Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին ուղղված հարցը հստակ ու դիպուկ էր, կարծում է Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։

Ռիվլինը երեկ Անզնավուրին մեդալ է հանձնել Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած մարդասիրական գործունեության համար։ Հանրահայտ երգահանը հարց է ուղղել նախագահին` ինչու՞ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։

«Ազնավուրի հարցը շատ տեղին էր։ Նա այդ հարցը հնչեցրեց այն ժամանակ, եբ պարգևատրվում էր հրեաներին փրկելու համար։ Նա այդ հարցով ընդգծեց, որ շնորհակալ է Իսրայելին, բայց հրեաները, որոնք հիշում են Հոլոքոսթը, ինչո՞ւ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը»,- Sputnik Արմենիային ասաց Ցինկերը։

Ազնավուրը շատ իմաստուն ձևով օգտվեց իրավիճակից, հատկապես, որ Իսրայելում նրան սիրում ու հարգում են։ Դրա վկայությունն է հոկտեմբերի 28-ին կայանալիք համերգը, որը մոտ 5 հազար հանդիսատես կունենա։

Ազնավուրի և նախագահի հանդիպումից հետո համաշխարհային ԶԼՄ-ները կրկին սկսեցին քննարկել ցեղասպանության հարցը։ Ցինկերը վստահ է, որ սա Իսրայելին ուղղված ևս մի քայլ էր հայոց ողբերգությունը ճանաչելու հարցում։

Նա նաև հիշեցրեց, որ նախագահ Ռիվլինը ժամանակին ակտիվորեն առաջ է մղել Ցեղասպանության հարցը։

«Բայց այդ հարցը, ցավոք, ինչպես Ռիվլինն ասաց, մասամբ քաղաքական է»,- ասաց Ցինկերը։

Ավելի վաղ Քնեսեթի փոխնախագահ Տալի Պլոսկովը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես խոսել էր Հայոց ցեղասպանության մասին։

«Մենք գիտենք` հայ ժողովրդի ողբերգությունն ինչ է, մենք հոգով ու սրտով Հայաստանի հետ ենք։ Սակայն մենք քաղաքական նկատառումներից ելնելով` դեռ չենք կարող ճանաչել ողբերգությունը»,- ասել էր նա։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 52 նահանգից 45-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

140
թեմա:
Շառլ Ազնավուր (116)
Արխիվային լուսանկար

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

27
(Թարմացված է 14:57 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

27
թեգերը:
Մեդեա Աբրահամյան, Կին, Մահ
Ըստ թեմայի
Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը
Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը
Մահացել է Ավետիս Զենյանը
«Զվարթնոց» օդանավակայան. արխիվային լուսանկար

Հույս ունենք, որ «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածի աշխատանքը շուտով կհարթվի. Սինանյան

21
Այժմ եթե ինչ-որ մեկը Հայաստանից մուտք է գործում Ռուսաստանի տարածք, ապա պետք է միացնի այդ հավելվածը, կորոնավիրուսի թեստավորում անցնի ու թեստի արդյունքները մուտքագրի հավելվածում: Հավելվածի խնդիրների պատճառով Հայաստանի որոշ քաղաքացիներ արտաքսվել են։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։   

«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։

«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ

Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։

«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։

Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել

21
թեգերը:
Զարեհ Սինանյան, օդանավակայան, հավելված, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
«Զվարթնոցում» և մյուս անցակետերում կորոնավիրուսի հետ կապված նոր գործառույթ է իրականացվում
ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով
Ինչպես է «Զվարթնոցն» ուղևորներին պաշտպանելու կորոնավիրուսից
Սեյսմոգրաֆ

Հունաստանում քիչ առաջ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

0
(Թարմացված է 15:39 03.03.2021)
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։

«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։

Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։

0