Արմեն Ջիգարխանյան

Ջիգարխանյանի ամուսնությունը կեղծ կհամարվի՞, իսկ դերասանն` անգործունա՞կ

167
(Թարմացված է 11:00 27.10.2017)
Արդար քրտինքով ձեռք բերված գույքը վերադարձնելու համար Արմեն Ջիգարխանյանը պետք է դատարան մտնի։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանը կարող է վերադարձնել իր ունեցվածքը, բայց միայն դատավարությունների միջոցով։ Դրա համար անհրաժեշտ կլինի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ամուսնությունը կեղծ ճանաչել կամ Արմեն Բորիսովիչին` անգործունակ: Այս մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»` հղում անելով փաստաբաններին։

Փաստաբան Ստալինա Գուրևիչը կարծում է, որ Արմեն Ջիգարխանյանը հնարավորություն ունի վերադարձնելու ունեցվածքը, բայց միայն դատական ճանապարհով:

«Պետք է ստուգել սեփականության իրավունքի փոխանցման հիմքերը: Օրինակ` դա եղել է նվիրատվությո՞ւն, թե՞ լիազորագիր: Ըստ գործող օրենսդրության` եթե քաղաքացին իր կնոջը լիազորագիր է տվել, ուրեմն նա չի կարող գույքը վերաձևակերպել իր անունով: Արգելված է»,- ասել է Գուրևիչը:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանն ամուսնալուծության դիմում է ներկայացրել դատարան։ Նա հայտարարել է, որ Վիտալինան գող է, տիրացել է իր ունեցվածքին։ Դերասանն ասել է, որ չի պատրաստվում ներել կնոջը:

Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների` դերասանն իր օրինական կնոջը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային է կտակել ամբողջ ունեցվածքը, այդ թվում` Մոսկվայի երեք բնակարանը:

Ջիգարխանյանն էլ իր հերթին նշել է, որ այժմ ապրելու տեղ չունի: «Ես գնալու տեղ չունեմ: Վիտալինան ամեն ինչ իր անունով է դարձրել: Իսկակաբ մաֆիա է, դուք կտեսնեք, որ նա կփախչի Ուկրաինա, քանի որ նա Կիևից է», — ասել էր դերասանը լրագրողներին:

Վիտալինան, ըստ ՄԿ-ի, չի ցանկանում ամուսնալուծության մանրամասները քննարկել ամուսնու հետ: Բոլոր բանակցությունները նախընտրում է վարել իր ներկայացուցիչ Էլինա Մազուրի միջոցով։ Վերջինն արդեն հայտարարել է, որ ամուսիններն ընդհանուր սեփականություն չունեն: Ըստ նրա` Ջիգարխանյանը երեք բնակարանը Վիտալինայի անունով է գրանցել դեռ ամուսնությունից առաջ:

Փաստաբան Գուրևիչի խոսքով, եթե նվիրատվություն է եղել, ապա շահագրգիռ անձինք կարող են հարց բարձրացնել այն մասին, թե արդյո՞ք այդ պահին նա մեղսունակ է եղել և գիտակցաբար է այդ գործողությունները կատարել։

«Եթե կինը գրեթե հիսուն տարով երիտասարդ է, ապա նա կարող էր շահադիտական նկատառումներով ամուսնանալ: Ներեցեք, բայց ֆիզիոլոգիայից ոչ մի տեղ չես փախչի. այս դեպքում կարելի է բարձրացնել կեղծ ամուսնության հարցը և վիճարկել այն»,- ասել է Գուրևիչը:

Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր:

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, սեփական դիմումի համաձայն` ազատվել է աշխատանքից:

167
թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)
Արխիվային լուսանկար

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

27
(Թարմացված է 14:57 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

27
թեգերը:
Մեդեա Աբրահամյան, Կին, Մահ
Ըստ թեմայի
Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը
Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը
Մահացել է Ավետիս Զենյանը
«Զվարթնոց» օդանավակայան. արխիվային լուսանկար

Հույս ունենք, որ «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածի աշխատանքը շուտով կհարթվի. Սինանյան

21
Այժմ եթե ինչ-որ մեկը Հայաստանից մուտք է գործում Ռուսաստանի տարածք, ապա պետք է միացնի այդ հավելվածը, կորոնավիրուսի թեստավորում անցնի ու թեստի արդյունքները մուտքագրի հավելվածում: Հավելվածի խնդիրների պատճառով Հայաստանի որոշ քաղաքացիներ արտաքսվել են։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։   

«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։

«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ

Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։

«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։

Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել

21
թեգերը:
Զարեհ Սինանյան, օդանավակայան, հավելված, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
«Զվարթնոցում» և մյուս անցակետերում կորոնավիրուսի հետ կապված նոր գործառույթ է իրականացվում
ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով
Ինչպես է «Զվարթնոցն» ուղևորներին պաշտպանելու կորոնավիրուսից
Սեյսմոգրաֆ

Հունաստանում քիչ առաջ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

0
(Թարմացված է 15:39 03.03.2021)
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։

«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։

Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։

0