00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջեռուցում չկա, համացանցով տաքացեք. ինչպիսի ձմեռ է սպասում Հայաստանի դպրոցներին

© Sputnik / Armenuhi Mkhoyan Начальная школа Джаджуравана
Начальная школа Джаджуравана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձմռանն ընդառաջ հարյուրավոր դպրոցներ ապահովված չեն ոչ միայն կենտրոնացված ջեռուցմամբ, այլ նույնիսկ խմելու ջուր ու կոյուղատար չունեն։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Ջեռուցման սեզոնը սարերի հետևում չէ, իսկ հանրապետության 1430 դպրոցների միայն 1/3-ն  լիարժեք պատրաստ դիմակայելու առաջիկա ձմռան ցրտերին։ Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Հայաստանի միայն 945 դպրոց ունի կենտրոնացված ջեռուցում, որոնցից 257–ը` Երևանում։ Այդ տվյալներն, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, տրամադրել է կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։

Школа N1 имени Шаумяна - Sputnik Արմենիա
Երևանյան դպրոցներից աշակերտներին «էվակուացնում են». ո՞րն է իրարանցման պատճառը

Մարզերից ջեռուցվող դպրոցների թվով առաջատար է Շիրակը, որտեղ 117 դպրոց ապահովված է կենտրոնացված ջեռուցմամբ, 80-90 ջեռուցվող դպրոց ունեն նաև Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերը, իսկ, օրինակ, Կոտայքի մարզն ունի ընդամենը 19 ջեռուցվող դպրոց։

Կենտրոնացված ջեռուցման համակարգով չապահովված հանրապետության 479 դպրոցն էլ ձմռանը տաքացվում է այլ միջոցներով։

«Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում, թե ինչ միջոցներով է ապահովում ջեռուցումը` փայտի, նավթի, էլեկտրական վառարաններով»,–  մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը` հավելելով, որ ցանկացած դեպքում, ջեռուցման գումարը տրամադրվում է պետական բյուջեից։

Հետաքրքրական է, որ անգամ Երևանում, որտեղ վիճակն առավել բարվոք է, մեկ դպրոց ջեռուցվում է էլեկտրական վառարաններով, մեկն էլ, ընդհանրապես, չի ջեռուցվում։

Մարզերում չջեռուցվող դպրոցների ընդհանուր թիվն 8-ն է։ Յուրաքանչյուր մարզ մեկական «ցուրտ» դպրոց ունի, բացի Արմավիրից, Լոռուց և Սյունիքից։

Ջեռուցման բացակայությունը, սակայն, Հայաստանի դպրոցների համար միակ խնդիրը չէ։ Հարյուրավոր դպրոցների համար, պարզվում է, ոչ միայն տաք, այլև սառը ջուրն ու հիգիենիկ տարրական պայմաններն են առայժմ անմատչելի։

Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հանրապետության 1430 դպրոցից 71–ում չկա ջրամատակարարում, 141-ում` կոյուղի։

292 դպրոց, որոնցից 3-ը`Երևանում, չունեն հեռախոսակապ։ Փոխարենը` Հայաստանի բոլոր դպրոցներն ունեն համացանց։ Սա էլ, ի դեպ, ոչ թե պետության, այլ, հիմնականում, մասնավոր ընկերությունների շնորհիվ։

Լրահոս
0