Լուսինե Թովմասյան

Մոնակոյից մինչև հունական կղզի. ինչպես են հայտնի հայերն անցկացրել արձակուրդը

143
(Թարմացված է 12:03 03.10.2017)
Արձակուրդի սեզոնն ավարտին է մոտենում. հայտնի հայերից շատերը հասցրել են հանգստանալ աշխարհի տարբեր երկրներում։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհիներն ու դերասաններն այս տարի հասցրել են հանգստանալ ու նաև հաճելին օգտակարի հետ համատեղել. նրանցից ոմանք հանգստի ընթացքում նաև գումար են վաստակել։

Spuntik Արմենիան ներկայացնում է այն հայերի յոթնյակը, որոնք, չնայած խիտ ժամանակացույցին, կարողացել են հանգստանալ արտասահմանում։

Էրիկ

«Նոր ալիք 2011»-ում Հայաստանը ներկայացրած երգիչ Էրիկ Կարապետյանն այժմ Պրահայում է։ Նա Չեխիայից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել և հետևում է երկրպագուների հիացած մեկնաբանություններին։

👽✊🏽 #theweeknd #prague #erikkarapetyan ©

Публикация от ERIK KARAPETYAN (@erikkarapetyanofficial) Окт 1 2017 в 12:13 PDT

Գարիկ Մարտիրոսյան

Հայտնի շոումենն ու հումորիստն այս տարի հանգիստն անցկացրել է Ֆրանսիայում (Մոնակո), Իտալիայում, Սոչիում։ Comedy Club-ի հիմնադիրներից մեկը չի մոռացել նաև հայրենիքի մասին ու կնոջ` Ժաննայի հետ Հայաստան է այցելել։

Եվա Ռիվաս

«Եվրատեսիլ 2010»-ի մասնակից, երգչուհի Եվա Ռիվասն ամառային հանգիստն անցկացրել է Մոնակոյում։ Նա լուսանկարներ էր տեղադրել Instagram-ում։

Վարդա

Դերասանուհի և պրոֆեսիոնալ պարուհի Varda-ն (Վարդանուշ Մարտիրոսյան) այս ամառ հանգստացել է Իսպանիայում ու Պորտուգալիայում։

Սիլվա Հակոբյան

Էստրադային հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանը վերջերս Ղազախստան էր ուղևորվել։ Այնտեղ նա երգիչ Արամեի հետ համատեղ ելույթ է ունեցել, հասցել է զբոսնել ու պատմել տպավորությունների մասին։

Հոպա 😂💦 —------------ Oпaaa 😂💦

Публикация от Silva Hakobyan (@silvahakobyanofficial) Авг 1 2017 в 2:28 PDT

Միհրան Ծառուկյան

Էստրադային երգիչն ու հազարավոր հայուհիների սիրելին այս տարի հասցրել է լինել Բելգիայում և Ֆրանսիայում։ Հիմա արտիստը փարիզյան լուսանկարներ է հրապարակում։

Asec kgres, foto by @grigdan 📸 vonca stacvrl nkare?))) #mihrantsarukyan #fotobygrigdan #paris #2017 #concert

Публикация от MihranTsarukyan (@mirantsarukyan) Окт 1 2017 в 11:01 PDT

Լուսինե Թովմասյան

Իսկ հայտնի մոդել ու «Միսս Հայաստան 2003»-ի հաղթող Լուսինե Թովմասյանը հանգստացել է Հունաստանում` Կրետե կղզում։

🤗

Публикация от Lusine Tovmasyan (@lusinetovmasyan) Авг 14 2017 в 2:32 PDT

 

143
Ոստիկանության ուժեղացված ծառայություն Դավիթաշենում

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողությունը. հերթը Դավթաշենինն է

48
(Թարմացված է 11:24 29.05.2020)
Փողոցում արևածաղկի սերմ ուտող պապիկները ոստիկանի նկատողությունից հետո պահեցին արևածաղկի տոպրակն ու իրարից հեռու նստեցին:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Այսօր առավոտից ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Ոստիկանները ստուգում են ինչպես բաց տարածքներում քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը, այնպես էլ փակ տարածքներում, տրանսպորտում ու ավտոմեքենաներում դրանց պարտադիր կրումը: Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Facebook-ում։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ, մայոր Գեղամ Բաղրամյանը, մեկնաբանելով ուժեղացված հսկողության նպատակը, նշեց, որ ոստիկանության աշխատակիցների նպատակը քաղաքացիներին տուգանելը չէ:

«Հետևում ենք, թե ինչքանով են հետևում մեր համաքաղաքացիները պարետի որոշմանն ու կատարում դրա պահանջները: Ասեմ, որ ոստիկանությունն ի սկզբանե տրամադրված չէ քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու»,- ասաց նա:

Ոստիկանության մայորը հայտնեց, որ Դավթաշենում արդեն երրորդ անգամ է ուժեղացված հսկողություն իրականացվում: Նրա խոսքով` առաջին հսկողության համեմատ տարբերությունը մեծ է, այժմ քաղաքացիների 90%-ը դիմակներ ունեն:

Տեսանյութում երևում է, որ ոստիկանները մոտենում են քաղաքացիներին, հարցնում` դիմակ ունեն, թե ոչ:

Փողոցի նստարանին նստած, արևածաղկի սերմ ուտող տարեց տղամարդիկ ոստիկանության մայորից նկատողություն ստացան ոչ միայն սոցիալական հեռավորություն չպահելու, այլև փողոցն աղտոտելու համար: Ոստիկանի հորդորից հետո տղամարդիկ նստեցին իրարից ավելի հեռու ու պահեցին արևածաղկի սերմով լցված տոպրակը:

Ինչքան կծախսի մեկ ընտանիքը դիմակների համար

Տեսանյութում հարցված քաղաքացիներից միայն 14-ամյա պատանու մոտ դիմակ չհայտնաբերվեց: Ոստիկանները նկատողություն արեցին, բայց չտուգանեցին, քանի որ անչափահաս էր:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ, ուսումնասիրության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ պարետատան հաստատած կանոններն արդյունավետ են, խնդիրը դրանց պահպանելու մեջ է: Նա հայտնել էր նաև, որ Հայաստանում խստացված վերահսկողություն է հաստատվելու, մայիսի 26-ից իրականացվելու են խիստ «ռեյդեր»:

Նոր թրենդային աքսեսուար. թանգարանները հայտնի կտավներով դիմակներ կպատրաստեն

48
թեգերը:
Ոստիկանություն, Երևան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Չհիմնավորված բարձր գներ. ո՞վ է մեղավոր դիմակների թանկացման համար
Ինչպես ստուգել` դիմակն իսկական է, թե «կեղծ». քաղաքացիները՝ «կորոնապաշտպանության» մասին
հիվանդանոց

Մեկ օրում` 7 մահ. Հայաստանում կորոնավիրուսի հերթական զոհերից մեկը 42 տարեկան է

193
(Թարմացված է 11:39 29.05.2020)
Կորոնավիրուսի հետևանքով մահացածներից ամենաերիտասարդը կին է, ամենատարեցը` տղամարդ։ Կանանցից մեկը խրոնիկկական հիվանդություն չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 7–ը մահացել են։ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նրանցից 7-ը տղամարդ են, 3-ը կին։

«Մահացած պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

193
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա
«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի
Президент России Владимир Путин и скульптор, народный художник России Георгий Франгулян на церемонии открытия памятника Евгению Примакову (29 октября 2020). Москвa

«Նա ինքնատիպ է և պահանջված». Պուտինը շնորհավորել է Ֆրանգուլյանի հոբելյանը

0
(Թարմացված է 12:01 29.05.2020)
Գեորգի Ֆրանգուլյանը հայտնի քանդակագործ է։ 1990-ականներին նա նոր ժանր է ստեղծել, որը անվանել է «քանդակային դիզայն»։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նկարիչ և քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին հոբելյանի կապակցությամբ` նշելով, որ նրա աշխատանքներն ինքնատիպ են և պահանջված, համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Շնորհավորում եմ Ձեզ 75-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Դուք տաղանդավոր նկարիչ եք, քանդակագործ, տարբեր ժանրերում և տեխնիկայով կերտած վառ ու ինքնատիպ աշխատանքների հեղինակ։ Կարևոր է, որ այսօր էլ Ձեր ստեղծագործական նախագծերը միշտ հետաքրքիր են, յուրօրինակ և պահանջված։ Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, ոգեշնչում և ամենայն բարիք», – գրված է հաղորդագրության մեջ։

Գեորգի Ֆրանգուլյանը ծնվել է Թբիլիսիի Սոլոլակի շրջանում 1945 թվականին։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 1964 թվականին ընդունվել է Ստրոգանովի անվան արվեստի բարձրագույն ուսումնարան, որտեղ ուսանել է Ջորջ Մոտովիլովի և Ալեքսանդր Մատվեևի դպրոցներում։ Դեռևս ուսանողական տարիներից մասնակցում է ցուցահանդեսների։ Ունեցել է շուրջ 100 ցուցահանդես։ Ֆրանգուլյանը ստեղծագործում է հաստոցային մոնումենտալ արվեստի բնագավառում։ Աշխատում է տարբեր նյութերով՝ բրոնզ, մարմար, փայտ, կերամիկա։ Ֆրանգուլյանի գործերում առանձնահատուկ տեղ են գրավում գրաֆիկական աշխատանքները։

1990-ական թթ. Ֆրանգուլյանը ստեղծել է նոր ժանր, որը անվանել է «քանդակային դիզայն»» Դրանք ֆունկցիոնալ իրեր են` օրիգինալ փոխաբերական մարմնավորմամբ («Ժամացույցը» շարքը, 1993, բրոնզ, ոսկի, արծաթ, կիսաթանկարժեք քարեր)։

Ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։

0