ամուսնության առաջարկություն ուղիղ եթերում

Ռոմանտիկա հայկական ձևով. ամուսնության առաջարկություն ուղիղ եթերում. տեսանյութ

200
(Թարմացված է 10:30 24.09.2017)
Ռուսական ալիքներից մեկի ուղիղ եթերում հայ երիտասարդը ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Սարգիս անունով հայ երիտասարդի ամուսնության առաջարկը ցուցադրել են «Ռոսիա1.Կուբան» հեռուստաալիքի ուղիղ եթերում։

Սարգսի և Նարինայի սիրո պատմությունը մի քանի տարվա պատմություն ունի։ Ծանոթությունից երկու ամիս անց տղան առաջարկություն է արել սիրելիին, սակայն մերժում է ստացել։

Բայց Սարգիսը չի հուսահատվել։ Զույգը միասին է անցկացրել է ամառային արձակուրդը, և տղան երկրորդ անգամ առաջարկություն է արել ռուսական հեռուստաալիքի եթերում։

Ռոմանտիկ առաջարկից հետո Նարինան համաձայնել է կյանքը կապել Սարգսի հետ։

 

200