Դատարան

Օձ ու այլ սողուն, նետ ու նիզակ դատարան բերելը պաշտոնապես արգելվեց

117
(Թարմացված է 16:05 13.09.2017)
Նետով, թիակով, օձով ու միջատներով չի կարելի ներկայանալ դատարան. դատավորների ցուցակը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Կացին, նետ, թուր, նիզակ, գործելու շյուղեր, նավակի թիեր, բիլյարդի կիեր, ձկնորսական կարթեր, մահակներ, դյուրավառ, քիմիական, թունավոր նյութեր, ցանկացած տեսակի կենդանիներ, ձկներ, սողուններ, միջատներ և թռչուններ, ինչպես նաև զանկացած տեսակի հրազենային ու սառը զենք, կտրող, ծակող գործիք. այդ ամենն, այսուհետև, պաշտոնապես արգելված է տանել դատարան։

Ցանկը հաստատել է դատարանների նախագահների խորհուրդն` ի պատասխան փաստաբանների այն դժգոհության, որ իրենց չի ասվում, թե դատարան մուտք գործելիս դատական կարգադրիչներն ինչ են փնտրում իրենց պայուսակներում։

Ցանկն արդեն հասցրել է արժանանալ փաստաբանների քննադատությանը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն այսօր հայտարարեց, որ շատ հաճախ փաստաբանն այդ ցանկում նշված իրերն իր հետ դատարան է բերում` որպես իրեղեն ապացույց։

«Եվ ոչ ոք մինչև ներկայացման պահը պետք է չիմանա այդ մասին, որովհետև դա կարող է լինել իրեղեն ապացույց, այս կամ այն հանգամանքը հերքող կամ հաստատող փաստ»,– ասաց Վարոսյանը` հավելելով, որ ցանկը կազմողներն այդ մասին չեն մտածել, քանի որ իր համոզմամբ «պատկերացում չունեն դատական պրոցեսից»։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ցուցակում նշված իրերին, ասաց. «Տեսե՞լ եք երբևէ նավակի թիով փաստաբան։ Ես չեմ տեսել նաև սողունով տատիկ»։

Ապա, մեկնաբանելով նման ցուցակի անհրաժեշտությունը, նշեց, որ այն ստեղծվել է ի պատասխան փաստաբանների պահանջի։

«Մեր փաստաբաններն ասում էին` չկա ցանկ։ Այդ նույն կարգի համաձայն՝ գրված էր, որ կարգադրիչն արգելում է այն իրերը, որոնք, իր կարծիքով, կարող են վտանգ ներկայացնել։ Այս կետը կարգադրիչին կամայական մեկնաբանությունների հնարավորություն էր տալիս, նա կարող էր ասել` ձեր պայուսակը կարող է վտանգ ներկայացնել, ձեր կոշիկը կարող է վտանգ ներկայացնել և այլն»,– ասաց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է ցանկի բովանդակությանը, փաստաբանների պալատի նախագահը հրաժարվեց մեկնաբանություններ անել` խորհուրդ տալով այդ հարցով դիմել ցուցակի հեղինակներին։

117
Արխիվայինհ լուսանկար

Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

10
(Թարմացված է 16:14 04.03.2021)
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով` տեղումնառատ օրերը դեռ կշարունակվեն։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

10
թեգերը:
ձյուն, Մարզ, Հայաստան, օդի ջերմաստիճան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

88
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

88
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը