Աղանդավորական շարժումը, հավանաբար, առաջացել է հնագույն կրոնների հետ մեկտեղ, առաջին հեթանոսների շարքում եղել են այնպիսի մարդիկ, որոնք շեղվել են հիմնական դրույթներից։
Եվ, հավանաբար, նման ճյուղավորումների սկզբնական պատճառներն անկեղծ են եղել` անհամաձայնություն կանոնիկ հավատքի հետ, սեփական ապոկրիֆների առաջադրումը «տեղավորվել» է մարդու հոգեբանության մեջ հենց այն պահից, երբ բանական մարդը սովորել է վիճել։
Ակնհայտ է, որ այդ «սաղմնային» աղանդները շատ արագ դարձել են գործիք, որը թույլ է տալիս մարդկանց վրա իշխանություն հաստատել և այդպիսով կենտրոնացնել նյութական բարիքները։ Պաշտոնական, պետական կրոնները միշտ պայքար են մղել մոլորություն ու չարիքի դեմ, ընդհուպ մինչև խարույկի վրա այրելը, սակայն աղանդավորների գործն ապրել ու զարգացել է։ Հետո, երբ աղանդները զգալի միջոցներ են կուտակել, սկսել են պետական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվել որպես այլ երկրներ «ուղարկված գործակալներ»։ Ժամանակի ընթացքում աղանդները գաղափարական և հոգեբանական հզոր զենք են դարձել և մոտավորապես ХХ դարի կեսերից սկսել են «մեղմ» դիվերսիաների անթաքույց գործիք ծառայել։
Այսօրվա դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված է շուրջ յոթ տասնյակ կրոնական կազմակերպություն, որոնցից մոտավորապես 50-ն աղանդներն են։ Ուշադրություն, այս ամենից բացի մեր փոքր երկրում կա մոտ 250 կրոնական կազմակերպություն, որոնք գործում են առանց գրանցման։ Ընդ որում` ինչպես գրանցվածները, այնպես էլ «ստվերայինները» իրենց առջև նույն խնդիրն են դրել` ֆինանսական շահ, միջամտություն հասարակական ու քաղաքական կյանքին։ Այս տեղեկությունը վերջերս բարձրաձայնել է Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը։ «Աղանդներն այսօր ներթափանցել են հայ հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտները։ Նրանք լուրջ մասնակցություն ունեն ցանցային մարքեթինգում, ներգրավված են հրատարակչական, կրթական ոլորտներում, շինարարության մեջ, որոշակի առումով առկա են հաղորդակցման ոլորտում, զբաղվում են բարեգործությամբ և այլն։ Այդ ալիքները աղանդների առջև հոգեորսության լայն հնարավորություններ են բացում», — պնդում է Ամարյանը։
Եվ սա դեռ միայն մեկ օրինակ է։ Երևանի կենտրոնում, ԱՄՆ նախկին դեսպանատան շենքում (դժվար սա պատահականություն լինի) տեղակայված է այսպես կոչված «Հայ ավետարանական եկեղեցու» գլխավոր գրասենյակը։ Ահա թե ինչ է այդ մասին պատմում Ամարյանը. «Սկսենք նրանից, որ հայ հասարակության մեջ խեղաթյուրված պատկերացում կա այն մասին, թե Հայ ավետարանական եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցին է։ Ամենևին էլ այդպես չէ։ Ավետարանական եկեղեցին առանձնացել է Հայ առաքելական եկեղեցուց 1846 թվականին` ավելի քան 1.5 դար առաջ։ Այնուհետև ԱՄՆ-ում 1910 թվականին ստեղծված Ամերիկայի հայ ավետարանչական ասոցիացիան իր հսկողության տակ առավ և օգտագործում է իր նպատակներով։ Այնուհետև, այդ կազմակերպությունը բարեգործության անվան տակ սկսեց զբաղվել փողերի լվացմամբ։ Օրինակ, ամեն տարի ավետարանականները հայտարարում են 3 մլն դոլարի բարեգործական օգնություն անելու մասին Հայաստանում, 2 մլն` ԼՂՀ-ում։ Սակայն պարզվում է, որ հայտարարված ու գրանցած 3 մլն-ից իրականում ծախսվել է 800 հազարը։ Ու՞ր կորավ մնացած 2.2 մլն-ը»։
Բնականաբար, նման գումարները չեն կարող վրիպել պետական ֆինանսական մարմինների ուշադրությունից։ Իսկ սա նշանակում է, որ խոշոր աղանդները հովանավորներ ունեն բարձրաստիճան պաշտոնյաների շարքում։ Ընդ որում` Ամարյանը հրաժարվում է կոնկրետ անձանց և կազմակերպությունների անուններ նշել` պատճառաբանելով, որ Կենտրոնն արդեն փորձել է անել դա, սակայն արդյունքում տուժել են ոչ թե աղանդների անդամները, այլ իրենց ընտանիքներն ու ընկերները։
Վերջերս Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «Ռուսաստանի Եհովաների վկաների կառավարչական կենտրոնը» ծայրահեղական կազմակերպություն ճանաչեց։ ՌԴ գերագույն դատարանը որոշում կայացրեց փակել այն և ևս 395 կրոնական բաժիններ, իսկ դրանց գույքը հանձնել պետությանը։ Սակայն աղանդների ադեպտները չանհետացան և ֆինանսական ակտիվները հանձնել չեն շտապում։ Իսկ մեր «Վկաները» նույնիսկ մի քանի դատական գործ են հաղթել ՄԻԵԴ-ում, գլխավորապես, բանակում ծառայելուց խուսափողների դեմ հարուցված գործով (բանակում ծառայելուց խուսափելը բացատրել են կրոնական մոտիվներով)։
Սակայն Ռուսաստանում այդ աղանդի փակումը ցույց տվեց, որ նման կառույցների հետ կարելի է պայքարել` անկախ այն հանգամանքից, որ դրանք հզոր ու շահագրգիռ մեկենասներ ունեն։ Հայաստանում առայժմ չեն հանդգնում կամ էլ չեն շտապում արմատական միջոցների դիմել, սակայն իրավիճակը կարող է վտանգավոր դառնալ ամեն պահի, առավել ևս, որ նման կազմակերպությունները տակից են գործում, «սողացող ագրեսիայի» մեթոդով, խորամանկությամբ ու չբացահայտելով իրենց պայթյունավտանգ գործունեությունը։
Դեռ շուրջ 30 տարի առաջ Ֆրանսիական ՆԳՆ հատուկ բաժինները, որոնք զբաղվում էին աղանդների գործունեության վերահսկողությամբ, այսպիսի չափանիշներ էին սահմանել նրանց համար` գիտակցության ապակայունացում (մանիպուլյացիա), ֆինանսական հավակնություն, նախկին շրջապատի հետ կապերի պարտադրողական խզում, սպառնալիք ֆիզիկական առողջությանը, երեխաների հավաքագրում, միջոցների կոծկում, հակահասարակական կարծիքների արտահայտում, իշխանական կառույցներ ներթափանցելու փորձեր։ Եվ եթե առկա է այս հատկանիշներից մեկը, կազմակերպությունն աղանդ է համարվում։
Ֆրանսիայում «աղանդ» հասկացությունը շրջանառության մեջ է դրվել իրավաբանորեն, գիտակցության մանիպուլյացիան հայտարարվել է ոչ թե խախտում, այլ քրեական հանցագործություն, որի համար 3-5 տարվա ազատազրկում է սպառնում և դրան գումարած` մեծ տուգանք։ Այդ օրենքին կցված է այն աղանդների ցանկը, որոնք վտանգ են ներկայացնում ֆրանսիական հասարակության համար։ Հայաստանում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում պարզապես պրոզելիտիզմի (հավատորսության) անթույլատրելիությունն է նշվում (հոդված 8-րդ), առանց կոնկրետ պատժամիջոցներ մատնանշելու։ Որպես տեղեկություն. պրոզելիտիզմը, կարճ ասած, հավատափոխությունն է, ինչպես նաև գործունեությունը, որը ուղղված է այդ նպատակի իրագործմանը։
Եվ ինչով, եթե ոչ պրոզելիտիզմով են (մի շարք այլ բաներից բացի) զբաղվում նույն «Եհովայի վկաները», որոնց Ռուսաստանի արգելքից հետո այսօր ավելի հաճախ կարելի է տեսնել երևանյան փողոցներում։ Սրա դեմ պետք է պայքարեն ոչ այնքան իրավապահ մարմինները, որոնք պարզապես օրինական հիմքեր չունեն աղանդների գործունեությունը կասեցնելու համար, որքան (այս փուլում) Հայ առաքելական եկեղեցին, որի լռությունն այս առումով պարզապես անհասկանալի է։ Բնականաբար, հաշվի մեջ չեն այն մի քանի անհասկանալի հայտարարությունները, որոնք արվել են առանց էնտուզիազմի և մի կերպ։
Ասում են, որ Լաֆայեթ Ռոնալդ Հաբարդ անունով մի մարդ ժամանակին ասել է. «Ուզում ես շատ գումար վաստակել, ստեղծիր քո կրոնը»։ Իր այս կանխադրույթը նա հաջողությամբ կյանքի է կոչել` հիմնելով այսպես կոչված «Սաենտոլոգիական եկեղեցին», որի շնորհիվ մուլտիմիլիոնատեր է դարձել։ Այսօրվա կրոնական աղանդները պարզապես բիզնես չեն, այլև լիարժեք հոգեբանական զենք։
Հայաստանում քաղաքացիական կամ հասարակական որևէ ակցիա չի անցկացվում առանց արտասահմանյան ՀԿ-ների մասնակցության, որոնք ֆինանսավորվում են արտասահմանյան աղբյուրներից։ Վերջին օրինակը` Երևանում «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը։ Դրան հաջորդած փողոցային անկարգությունները հետևանք էին այն բանի, որ Արևմուտքը սադրեց այն հասարակական-քաղաքական ուժերի ակտիվությունը, որոնց ինքն է ֆինանսավորում կոնկրետ նպատակների համար։
Ընդհանրապես, մի այսպիսի խոսք կա` ցանկացած գործում փնտրիր նրան, ում դա ձեռնտու է։ Sputnik Արմենիան դեռ կվերադառնա այս թեմային` մասնավորապես անդրադառնալով այն հարցին, թե ՀԿ-ները վերջին ժամանակաշրջանում ինչ դեր են ունեցել Հայաստանում կազմակերպված ցույցերում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10:00-16:00 Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 10 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57 շենքեր, թիվ 104 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Ջրաշեն 1 և 2 փողոցներ,
11:00-17:00 Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Լազոյի, Կաշեգործների փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Տանձանոց թաղամաս, Նարեկացի, Սիսակյան, Վ․Պետրոսյան, Հեքիմյան, Շահազիզ, Շիրազ, Թումանյան, Մաշտոցի և Լինչի փողոցներ, Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավան գյուղեր,
10:00-14:00 Սիփանիկ գյուղ մասնակի,
10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,
11։00-15։00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,
13:00-14:00 Նորաբաց գյուղ մասնակի,
10:00-13:00 Շատին գյուղ մասնակի,
10:00-16:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց և Ջերմուկի խճուղին՝ մասնակի, Չայքենդ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր,
11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մոմիկի, Սևակի փողոցներ մասնակի,
11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի,
10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, «Թամարա և Անի», «Նորմա Կաթ» ՍՊ ընկերություններ,
10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00-11:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 1, 2, 3 շենքեր,
11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 4, 6, 7, 10, 29ա շենքեր,
10:30-11:30 Շամբ գյուղ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ,
12:00-17:00 Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արցախյան պատերազմի օրերին ինքն է «Հայեր միացեք» ռուսական նախաձեռնությանը փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի տվյալները, որպեսզի կապ հաստատեն պատգամավորի հետ և նրա օգնությամբ մարդասիրական բեռ ուղարկեն Հայաստան։
Նշենք, որ պատերազմի ժամանակ «Հայեր, միացեք» նախաձեռնությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան խորհրդով մարդասիրական բեռ է ուղարկել «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով, սակայն ստացականներ չի ստացել: Երեկ կայացած ասուլիսի ընթացքում նախաձեռնության ներկայացուցիչ Բադալ Պարյանը պարզաբանում է պահանջել Արամ Թանանյանից, թե ինչու է բեռն ուղարկվել հենց Հայկ Սարգսյանի անունով: Նա նաև պահանջել էր, որ իշխանությունները հաշվետվություն ներկայացնեն, թե որքան սաղավարտ, զրահաբաճկոն, գիշերային տեսողության սարքեր և ռադիոսարքեր է ստացել Հայաստանը:
Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ պատերազմի օրերին մաքսատունն իրականացրել է Ռուսաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական բեռը գրանցելու և ձևակերպելու իր բոլոր պարտավորությունները։ Բացի այդ, ամեն ինչ հատ–հատ գրանցվել է և ուղարկվել հասցեատիրոջը:
Այլ հարց է, թե ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց անունով ուղարկվել է բեռը, ինչպես են բաշխել դրանք։
«Մարտական գործողությունների ամենասկզբից Ռուսաստանում գտնվող հայերը, եկեղեցին, առանձին գործարարներ կենտրոնացրել էին իրենց ուժերը: Ինձ սկսեցին զանգել և հարցնել` ինչպես և ինչով օգնեն մեր երկրին», - պատմեց Թանանյանը:
Նրա խոսքով՝ ինքը միացավ գործընթացին: Որոշվեց ուղարկվող մարդասիրական օգնությունը գրանցել ֆիզիկական անձանց անունով, քանի որ իրավաբանական անձանց, կազմակերպությունների դեպքում նրանք ստիպված կլինեին բեռի ծավալի 20%-ի չափով ԱԱՀ վճարել: Իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարգավորման այլ կանոններ էին կիրառվում, քանի որ նրանք կարող էին դիմել կառավարությանը, տվյալներ ներկայացնել, որ բեռը մարդասիրական է, և դրանից հետո կազատվեին վճարներից:
Երբ բեռներն ուղարկում էին կոնկրետ ֆիզիկական անձանց անուններով, նույն անունների կրկնությունը հարցեր ծնեց ռուսական մաքսատանը` արդյոք այդ մարդիկ հուսալի՞ են: Արդյունքում որոշվեց ներգրավել լրացուցիչ անձանց, որոնք քիչ թե շատ հայտնի էին: Եվ «ցանկում» հայտնվեցին նոր ազգանուններ, այդ թվում` պատգամավոր Հայկ Սարգսյանի անունը:
Թանանյանի խոսքով` ինքը շատ է ուրախացել, որ հնարավոր է դարձել նաև ԱԺ պատգամավորի անունով բեռ ուղարկել: Սարգսյանի անունը փոխանցել է բոլոր նրանց, ովքեր չեն իմացել` ում ուղարկեն բեռը: Վերջիններս սկսել են բեռները ձևակերպել պատգամավորի անունով:
«Երբ որոշվեց ԱԱՀ-ից ազատել նաև մարդասիրական օգնություն ստացող կազմակերպություններին, որպես հասցեատեր սկսեցին նշել նաև իրավաբանական անձանց», - ասաց Թանանյանը:
Այդ ժամանակ խրախուսվում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին դրամական միջոցների փոխանցումը, քանի որ դա թույլ կտար ավելի արդյունավետ օգտագործել ֆինանսական ռեսուրսներն ու բացառել ավելորդ ծախսերը:
Թանանյանը նշեց, որ իր մոտ կասկած չի առաջացել, թե որևէ մեկը կարող է բեռը տեղ չհասցնել: Մաքսատանը, ինչպես Ռուսաստանից դուրս գալիս, այնպես էլ Հայաստան մուտք գործելիս, բեռները, հստակ գրանցվել են: Ըստ նրա` խորհուրդ էր տրվում բեռներն ուղարկել ԱԻՆ-ի, առողջապահության նախարարության, իսկ որոշ դեպքերում` նաև ՊՆ-ի հասցեներին:
«Հետևաբար մենք չէինք կարող դրանք վերաձևակերպել այլ հասցեատերերի վրա», - ասաց Թանանյանը:
Նա նշեց, որ բեռներն ուղարկվում էին շուրջօրյա ռեժիմով և որպես մարդասիրական օգնություն՝ արտահերթ: Քանի որ մարդասիրական բեռները ձևավորվում էին տարբեր աղբյուրներից, դրանց իրական գնահատումը լրացուցիչ ժամանակ էր պահանջում, ինչը պատերազմի օրերին չկար: Այդ պատճառով դրանք գրանցվում էին ոչ թե հաշիվ-ապրանքագրերի տեսքով, այլ ձևաթղթերի՝ խորհրդանշական գումարների նշմամբ: Դա արվում էր նաև ձևակերպման ժամանակ մաքսավճարների նվազեցման համար:
Ինչպես ընդգծեց Թանանյանը, բեռ բերած յուրաքանչյուր մեքենայի հարցն առանձին հստակեցվել է մաքսային ծառայության հետ, և բացի համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց, նաև կոնկրետ պարզաբանումներ են տրվել բեռների մասին:
Թանանյանը նշեց, որ բոլոր տվյալները ստացել է ուղարկողներից` բեռը ձևակերպելու փուլում: Ուղարկողները հետևել են` ինչպես է իրենց բեռը ուղարկման կետից հասել ստացողին: Այդ պատճառով էլ Թանանյանին զարմացնում են այն խոսակցությունները, թե որոշ բեռներ կարող էին հասցեատիրոջը չհասնել:
Հիշեցնենք` ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր տարածել, որ Հայկ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հակոբ Արշակյանը և Էդուարդ Աղաջանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով գնումներ են կատարել շուկայականից մի քանի անգամ թանկ գներով։ Փետրվարի 28-ին Հայկ Սարգսյանը Facebook-ի իր էջում ծավալուն գրառում արեց` վստահեցնելով, որ այդ տեղեկությունը ստոր կեղծիք է։
Նա հայտարարեց, որ նման հոդվածները իրականության հետ որևէ աղերս չունեն, պարունակում են կեղծ մեղադրանքներ և վնաս են հասցնում ոչ միայն իր հեղինակությանը, այլև ամբողջ երկրի, որովհետև հաջորդ անգամ, եթե նորից սփյուռքի օգնության կարիքը լինի, մարդիկ այլևս բեռներ չեն ուղարկի՝մտածելով, որ դրանք յուրացվում են և նպատակին չեն ծառայում։
Նա պատմել էր, թե ինչ է եղել իրականում։ Սարգսյանի խոսքով ՝ պատերազմի օրերին իր հետ կապ է հաստատել Վիտալի անունով մի երիտասարդ և ասել, որ ընկերներով ցանկանում են որպես օգնություն ապրանքներ ուղարկել ՀՀ, բայց այնպես, որ ազատվեն հարկերից։ Խնդրել է օգնել այդ գործընթացը կազմակերպել և համաձայնություն տալ, որ բեռն ուղարկեն պատգամավորի անունով։ Սարգսյանը ուղարկել է իր անձնագրի տվյալները։ Բեռը նրա անունով ուղարկել են Հայաստան։ Սարգսյանը կապ է հաստատել ՊԵԿ աշխատակիցների հետ, մաքսային մարմինները ամբողջ բեռը սահմանված ընթացակարգով ձևակերպել են և հանձնել արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Սարգսյանի հավաստմամբ` բեռի տնօրինումը և բաշխումը իրականացրել է ԱԻՆ-ը, և ինքը որևէ կապ չի ունեցել բեռի տնօրինման հետ։
Պատգամավորը նաև նշել է, որ այդ դեպքից անցել է շուրջ 4 ամիս, և որևէ մեկն իրեն դժգոհություն չի հայտնել, հակառակը` բեռ ուղարկող Վիտալին բազմիցս շնորհակալություն է հայտնել իրեն օգնելու համար։


