00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեփական ոտքերից ավելի դստեր համար տանիք էր երազում

© Sputnik / Asatur YesayantsГрета Варданян
Грета Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկար սպասումներից հետո պարալիմպիկ խաղերի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն Գրետա Վարդանյանը վերջապես ունեցավ սեփական տանիքը:

Աննա Վարդանյան, Sputnik.

Գրետա Վարդանյանը տանտեր դարձավ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության շնորհիվ։ Գրետան, նրա 7 տարեկան դուստրն ու ևս 12 հոգի բնակվում էին Գյումրիում` 41 քմ փայտաշեն երկսենյականոց տնակում։

Грета Варданян - Sputnik Արմենիա
Մինչև 110 կգ ծանրաձողն իրեն ենթարկող Գրետայի տնային «ռեկորդը»

«Չեմ սիրում դժգոհել ու խնդրել, բայց 14 անձով այս տանն ապրելն, իրոք, դժվար է։ Տարբեր ընտանիքներ ենք` ես` դստերս հետ՝ մի սենյակում, պապիկս ու տատիկս, մյուս հորեղբորս ընտանիքը՝ հյուրասենյակում, իսկ տատիկիս քույրը գիշերը խոհանոցում է քնում: Խոնավությունից էլ տան տանիքն ու պատերն են սևանում, իսկ ինձ խոնավությունը հակացուցված է մեջքիս խնդրի համար: Այդ տանը նաև տեղաշարժման խնդիր ունեի: Փոքր բնակարանում սայլակով տեղաշարժվելը շատ բարդ է: Ձմեռները օգտվում ենք փայտի վառարանից, որը դրվում է միջանցքում: Ու ամբողջ ձմեռ տեղաշարժվելս ավելի է բարդանում»,- իր խնդիրների մասին Գրետան Sputnik Արմենիային պատմել էր դեռ անցած դեկտեմբերին՝ հաշմանդամների միջազգային օրը:

Գրետային խմբագություն էր ուղեկցել ««Փյունիկ» հաշմանդամների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը, որը և հենց Sputnik Արմենայի եթերում բարձրացրեց Գրետայի բնակարանային խնդիրը և դեռ այն այն ժամանակ նշեց, որ Գրետայի հետ մեծ հույսեր են կապում՝ նրանից ծանրամարտի հերթական ոսկին են սպասում: Բայց մարզիկին կենտրոնանալու ու պարապելու համար անհրաժեշտ է, որ գոնե բնակարանային խնդիրը լուծվի:

Տունը, որտեղ մինչ այժմ բնակվում էր Գրետան, պապիկն էր ստացել` երկրաշարժից փլված տան, մահացած որդու ընտանիքի ու որդու ընտանիքից ողջ մնացած միակ թոռնուհու՝ Գրետայի արտոնությունները հաշվի առնելով:

Грета Варданян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Առանց ոտքերի ամուր կանգնած

Գրետա Վարդանյանը 1988 —ի երկրաշարժի ժամանակ հաշմանդամ դարձած ամենափոքր երեխան է: Երկրաշարժից օրեր անց բժիշկներն անդամահատեցին նրա երկու ոտքը՝ ծնկներից վերև: Գրետան այդպես էլ չիմացավ՝ ինչպես քայլել սեփական ոտքերով, փոխարենը՝ իր մեջ այնքան ուժ գտավ, որ ֆիզիկական խնդիրը հաշվի չառնելով ՝ իր առջև դրված մի շարք խնդիրներ լուծեց:

2016 թվականի Ռիո-դե-Ժանեյրոյում, 15-րդ Պարալիմպիկ խաղերում, 55 կգ քաշային կարգում զբաղեցրեց 5-րդ տեղը: Մինչ այդ Գրետան մասնակցել էր հաշմանդամային սայլակավազքի, ձեռնամարտի տարբեր մրցումների։

2007 թվականից արդեն ծանրաձողն իրեն հոբբի դարձրեց. առաջին մրցումն իսկ հաջողություն բերեց՝ Հունաստանում կայացած Եվրոպայի բաց առաջնությանը երկրորդ պատվավոր հորիզոնական, 2011-ին Դուբայում՝ կրկին 2 րդ, իսկ 2013-ին՝ 3-րդ պատվավոր հորիզոնականը: Եղել են նաև բազկամարտի ու ծանրամարտի մրցումներ:

Եվ… բաղձալի օրը, ճիշտ է` ուշացած, բայց ոչ ուշ եկավ: ՀԷՑ-ի արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը Գրետա Վարդանյանին ընկերության անունից նրա իսկ ընտրած բնակարանը նվիրեց:

Տեղեկանալով, որ Գրետան ապրում է փոքրիկ տնակում, անմիջապես առաջարկեցին նրա համար ձեռք բերել հարմարավետ բնակարան։ Ընկերությունն արդեն երկու տարի է` համագործակցում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ։ Մայիսին, երբ հովանավորել են պարալիմպիկ խաղերի 16-րդ փառատոնը, այնտեղ էլ տեղեկացել են Գրետայի խնդիրների մասին ու որոշել լուծել ամենաբարդը:

«Գրետա Վարդանյանը շատ ավելիին է արժանի և՛ որպես անձնավորություն, և՛ որպես մարզիկ, որը բազմաթիվ անգամներ մեր դրոշը, մեր հայրենիքի պատիվը բարձր է պահել։ Վստահ եմ, որ այս բնակարանն իրեն ավելի նպատակային կդարձնի, նա մոտ ժամանակներս նորից մասնակցելու է աշխարհի առաջնությանը, այս անգամ նա կգա որպես աշխարհի չեմպիոն»,- ասաց Արտյոմ Մուրադյանը։

Գրետան այսօր ավելի քան ամուր է կանգնած, թեպետ առանց ոտքերի է: Այսուհետև իր հաղթանակները կտոնի սեփական օջախում՝ հարազատների ու իր կյանքի ամենակարևոր ձեռքբերման ՝գեղեցկուհի դստեր` Օֆելյայի հետ:

Լրահոս
0