00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղևորահոսքն ավելացել է, տոմսերի գինն էլ` թանկացել

© Sputnik / Karen YepremyanАэропорт "Звартноц"
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ուղևորահոսքն ավելացել է, ավիատոմսերը` կտրուկ թանկացել։ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը ներկայացնում է տոմսերի թանկացման պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Վերջին 7 ամիսների ուսումնասիրությունները փաստում են, որ Հայաստանում ներգնա հոսքերն ավելի շատ են, քան արտագնա։ Այսօր կառավարության նիստից հետո ՔԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն ամփոփեց` մեր երկիր ավելի շատ մարդ է եկել, քան գնացել։

Посадочные талоны - Sputnik Արմենիա
Գնային ապոկալիպսիս. Հայաստանում ավիատոմսերի գները եռապատկվել են

«Ուղևորահոսքն ավելացել է 30 տոկոսով։ Հուսով ենք` ավիաընկերությունները, շուկայի դինամիկ զարգացումը տեսնելով, համապատասխան քայլեր կանեն»,-ասաց Ավետիսյանը` ուղիղ անցում կատարելով վերջին շրջանում տոմսերի գների բարձրացմանը։

Այս հարցում նա երկու հիմնավորում է տեսնում։ Նախ, կա օբյեկտիվ պատճառ, ըստ որի` ոչ միայն մեր, այլև աշխարհի բոլոր երկրներում հուլիս-օգոստոս ամիսներին տոմսերը թանկանում են։

«Այս տարվա իմաստով սպեցիֆիկ երկրորդ բաղադրիչն այն է, որ ՀՀ-ն ավիացիոն միջազգային քարտեզի վրա ավելի ցայտուն դեր ունեցավ ու ակտիվացրեց դիրքերը. մեր երկրի պահանջարկն ավելացավ։ Մինչև ամռան սկիզբը նրանք պլանավորում են իրենց աշխարհագրական քարտեզն օդանավերի տիպերի, քանակի ու չվերթերի իմաստով։ Պլանավորվածից ավելի շատ պահանջարկ ունենալու հետևանքով ավիաընկեությունները սխալվեցին, մենք ունեցանք ավելի շատ պահանջակ, քան կար առաջարկ»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը։

Նա հիշեցրեց, որ ավիաընկերությունը սկսում է տոմսերը վաճառել էժանից, հետո վաճառում ամենաթանկ, բիզնես դասի տոմսերը։ Ենթադրաբար, երբ հուլիսին տոմս ես փնտրում, այն պետք է ավելի թանկ լինի, քան եթե այն գնեիր մի քանի ամիս շուտ։

ՔԳՎ պետը նշեց, որ ավիաընկերությունները փորձում են փոփոխություններ մտցնել իրենց չվացուցակների մեջ` ավելացնելով թե՛ չվերթերի քանակները, թե՛ փոխելով օդանավերի տիպերը և անցնելով ավելի տարողունակ ինքնաթիռների։

Սեպտեմբերի սկզբից, նրա հավաստմամբ, կարելի է արձանագրել տոմսերի գների զգալի իջեցում։

Լրահոս
0