00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնային ապոկալիպսիս. Հայաստանում ավիատոմսերի գները եռապատկվել են

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցПосадочные талоны
Посадочные талоны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գործող տուրիստական գործակալությունները խուճապի մեջ են: Ավիատոմս են ամրագրել մի գնով, մարդուն թռիչքից առաջ այլ գին են առաջարկում՝վարկաբեկելով իրենց ու վիրավորելով հաճախորդներին: Տուրիստական ընկերության տնօրենը փաստում է՝ վերջին 20 տարում նման բան չի տեսել:

Դիանա Հարությունյան, Sputnik.

«Ինչպես, օրինակ, հասնել Ռուսաստան» հարցի պատասխանն այս օրերին շատերին է անհանգստացնելու: Ավիատոմսերի շուկայում անհասկանալի թանկացումներ են: Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթի տոմս ձեռք բերելու համար նախկին 52-65 հազար դրամի փոխարեն այժմ պետք է վճարել 124 հազար դրամ։ Նույնն է Երևան-Ռոստովի դեպքում: Գնային ապոկալիպսիսը չի շրջանցում նաև եվրոպական ուղղությունները:

«Երևան-Կիև չվերթն ամենամատչելիներից է եղել միշտ: Այսօր մեկ տոմսի գինը մինչև 300-500 հազար դրամի է հասնում: Քաղաքացիները խուճապի մեջ են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ռիմա Թրավլ» ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունն իրավիճակը ոչ մի կերպ չի մեկնաբանում. այս կառույցը գնային քաղաքականության հետ կապ չունի և խորհուրդ է տալիս դիմել ավիաընկերություններին: Այստեղ, իհարկե, սկսվում է ամենաբարդ գործը: Ընկերությունները կա՛մ չեն պատասխանում, կա՛մ պատասխանատուներին չեն գտնում, որ պատասխանեն:

Հայկական միակ ավիաընկերությունը՝ «Արմենիան», դեպի Ռուսաստան երկու ուղղությամբ է չվերթեր իրականացնում՝ Վորոնեժ և Մինվոդի: Այստեղից մեզ տեղեկացրին՝ գինը չի փոխվել, նույն 49 եվրոն է, այլ խնդիր է, որ ավելի շատ ու արագ սպառվում են էկոնոմ դասի տոմսերը:

Самолет авиакомпании Armenia c символом незабудки - Sputnik Արմենիա
Արագ և էժան դեպի Հունաստան` Armenia ավիաընկերության թևերով

«Ավիատոմսերի թանկացում չկա: Պարզապես սպառվել են բոլոր էկոնոմ դասի տոմսերը»,- մեր հարցմանն այսպես պատասխանեցին «Ավա տուր» տուրիստական գործակալությունից:

Այս ընկերության Aviasales.am կայքը Հայաստանում ավիատոմսերի վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերություններից է: Ամենաշատը վաճառվում են Երևան-Մոսկվա, Երևան-Դուբայ, Երևան-Կիև ուղղություններով տոմսերը: Ընկերության ներկայացուցիչը, որը չներկայացավ, մեզ հետ զրույցում շտապեց հերքել գործընկեր-տուրիստականների խուճապը: Թե ինչպես է ստացվել, որ վաճառվել են բոլոր ուղղությունների բոլոր էժան տոմսերն ու մնացել են բոլորի թանկերը, բնականաբար, նաև այդ ընկերության ներկայացուցիչը չկարողացավ մեկնաբանել:

«Եթե իսկապես բոլոր էժան տոմսերը սպառվել են, ինչո՞ւ չեն ավելացնում ևս մեկ չվերթ: Արդեն երկու ամիս է` որևէ մեկը խնդրով չի զբաղվում: Երևան-Մոսկվա, Երևան-Ռոստով, Երևան-Կիև, Երևան-Վարշավա: Ամեն տեղ նույնն է»,- շարունակում է ահազանգել Ռիմա Խաչատրյանը:

«Ռիմա Թրավլ» ընկերության տնօրենի կարծիքով` գործ ունենք ավիաընկերությունների հանցավոր համաձայնության հետ: Տարիների փորձը հուշում է՝անհնար է, որ միաժամանակ սպառվեն դեպի Ռուսաստան և Եվրոպա ուղղությունների բոլոր չվերթերի բոլոր էժան տոմսերը:

Ավիատոմսերի շուկայով զբաղվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Այս կառույցից դեռևս որևէ կերպ չեն արձագանքում ստեղծված իրադրությանը:

Լրահոս
0