00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու Աճեմյանի թատրոնի շինարարը թաքուն Աստվածաշունչ էր կարդում

© Sputnik / Armenuhi MkhoyanАрутюн Ансурян
Арутюн Ансурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարպետ Հարությունը հիշում է ոչ միայն բոլոր շինությունները, որոնց կառուցմանը մասնակցել է նաև ինքը, այլև առաջին դասարանում սերտած բանաստեղծությունն ու այն տարիները, երբ Աստվածաշունչը թաքուն էր կարդում։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Վաստակաշատ շինարար Հարություն Անսուրյանը թեև արդեն 87 տարեկան է, բայց այսօր էլ մեկիկ-մեկիկ հիշում է այն բոլոր շենք-շինությունները, որոնց շինարարությանը մասնակցել է:

«Այս բոլորի շինարարությանն այս մարդն աշխատել է»,- ասում է ու մատնանշում իրեն՝ հազիվ զսպելով արցունքները։

Արհեստավորի ընտանիքում ծնված տղան, պատերազմից հետո՝ 17 տարեկան հասակում առաջին անգամ գնում է շինհրապարակ ու ներկարարությամբ զբաղվում: Այսպես էլ տարիներն անցնում են, և ոչ միայն իր սեփական տան հիմքերն է գցում, այլ նաև շատ դպրոցների, մշակութային օջախների ու բնակելիների շինարարության վրա աշխատում: Վարպետ ներկարարը հպարտությամբ է թվարկում բոլոր շինությունները՝ Լենինականի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, նախկին քաղաքային կոմիտեի շենքը, «Շիրակ» հյուրանոցը, Շիրակի մարզի շատ դպրոցներ ու մշակութային այլ հաստատություններ:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀարություն Անսուրյան
Հարություն Անսուրյան - Sputnik Արմենիա
1/3
Հարություն Անսուրյան
© Sputnik / Armenuhi MkhoyanՀարություն Անսուրյան
Հարություն Անսուրյան - Sputnik Արմենիա
2/3
Հարություն Անսուրյան
© Sputnik / Armenuhi MkhoyanՀարություն Անսուրյան
Հարություն Անսուրյան - Sputnik Արմենիա
3/3
Հարություն Անսուրյան
1/3
Հարություն Անսուրյան
2/3
Հարություն Անսուրյան
3/3
Հարություն Անսուրյան

Անսուրյանն ունի բազմաթիվ պարգևներ, շնորհակալագրեր: 1972 թվականին էլ պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշ»-ի շքանշանով ու անվանական ժամացույցով: Խորհրդային տարիներին Շինարարի օրը մեծ շուքով էր նշվում. «վերևներում» հիշում ու գնահատում էին, ընտանիքն էլ օրը քեֆ-ուրախությամբ էր արժևորում: Այսօր միայն ընտանիքում են շնորհավորում մասնագիտական օրը՝ ոչ միայն Հարություն պապի, այլ նաև շինարար դարձած որդու, որը քաղաքում անվանի շինարար է:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀարություն Անսուրյանի պատվոգրերը
Грамоты Арутюна Ансуряна - Sputnik Արմենիա
Հարություն Անսուրյանի պատվոգրերը

«Որդիս ինձանից լավ շինարար է»,- հպարտանում է վարպետը:

Վարպետ Հարությունը շուրջ 60 տարի անընդմեջ աշխատել է: Այսօր էլ զբաղվում է տան այգու խնամքով: Հարսը՝ Արմինեն, ասում է` մինչև օրս, չնայած տարիքին, սիրով է աշխատում, երբեք չի տրտնջում՝ օրվա ընթացքում կա՛մ տնամերձ փոքրիկ այգին է մշակում, կա՛մ պատառոտված գրքերը կպցնում:

87-ամյա շինարարն օրվա մյուս մասը նվիրում է ընթերցանությանը. կարդալ շատ է սիրում, հատկապես Աստվածաշունչը, որը մի քանի անգամ կարդացել է, նույնիսկ խորհրդային տարիներին բոլորից թաքուն է կարդացել:

«Մայրս թաքուն այդ տարիներին գիշերը քնելուց առաջ մեզ հեքիաթի տեղ աղոթք էր ասում»,- հիշում է վարպետը, հետո ասմունքում:

Վարպետ Հարությունի հիշողությանը շատերը կնախանձեն: Հյուրերի համար մի քանի բանաստեղծություն է արտասանում ու հարցնում. «Առաջին դասարանիս ոտանավորն է, դուք էլ պտի անցած էղնիք, կհիշե՞ք»։

Պատմում է, որ դպրոցում գերազանցությամբ է սովորել, բայց բարձրագույն կրթություն չի ստացել, քանի որ ընտանիքը բազմանդամ է եղել (7 քույր և 2 եղբայր), ժամանակներն էլ` դժվար, և Հարությունը ուսման փոխարեն ընտրել է արհեստը:

Տարիներ անց էլ վարպետը չի դժգոհում, կնոջ՝ տիկին Ջուլիետայի (Մարգարիտա) հետ երջանիկ կյանք են ապրել՝ 4 դուստր, 1 որդի, 6 թոռ ու 4 ծոռ ունեն, հիշելու վատն ու լավն էլ կա:

Վարպետը նաև պատգամ ունի. «Ինչ էլ ուզես դառնալ, ձգտումը քեզեն պտի էղնի, առանց ձգտելու բան դուրս չի գա, մարդ մնացեք ու մեկ էլ շատ աշխատեք. ես կյանքիս մեջ 8 ժամ չեմ աշխատել, 10-12 ժամ եմ միշտ աշխատել»:

Այսօր վարպետ ներկարարի միակ որդին շարունակում է հոր գործը, թոռը ևս երբեմն-երբեմն շինհրապարակ է գնում՝ սա վաստակաշատ շինարարի ամենամեծ ձեռքբերումն է:

© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետ Հարությունը
Арутюн Ансурян - Sputnik Արմենիա
Վարպետ Հարությունը
Լրահոս
0