ՀԷԿ

Ինչի՞ց են տառապում Հայաստանի գետերը

758
(Թարմացված է 16:48 09.08.2017)
Փորձագետների գնահատմամբ` երկրի գետերի գրեթե 1/5–ի էկոլոգիական վիճակն աղետալի է։

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Հայկական գետերի անմխիթար վիճակի հիմնական պատճառն այն է, որ ջրային ռեսուրսներն օգտագործվում են ոչ խելամիտ, գետերն էլ աղտոտվում են կենցաղային աղբով, կեղտաջրերով ու հանքարդյունաբերական թափոններով։ Այդպիսի կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը։

Փոքր ՀԷԿ–երը, որպես վերականգնվող էներգիայի աղբյուր, իսկական աղետ են դարձել Հայաստանի որոշ տարածքների էկոհամակարգերի համար։

«Մեր կառավարությունը թույլ է տալիս ՀԷԿ–ին ջրառի ժամանակ չափազանց քիչ ջուր բաց թողնել, ինչի հետևանքով գետն այդ հատվածում լրիվ չորանում է։ Հաշվի առնելով` որ մեր գետերը, հիմնականում, միջին կամ փոքր են, ապա չոր սեզոնին, որը մեզ մոտ 7–8 ամիս է տևում, ջրառի ու ոռոգումից հետո դրանք գրեթե վերանում են։ Այդպիսով` կառավարության որոշումը, որը կոչված է պաշտպանել ջրային էկոհամակարգը, ըստ էության, հակաբնապահպանական է»,– ասաց Գալստյանը։

Միջին ու փոքր գետերն առանց այդ էլ այնքան սակավաջուր են, որ նրանց շահագործումը պետք է ընդհանրապես արգելել, բայց, քանի որ ոչ մի հսկողություն չի իրականացվում, ՀԷԿ–երի մեծամասնությունը, Գալստյանի պնդմամբ (նա դրանցից 80–ը զննել է), հաճախ ամբողջ հոսքը դեպի խողովակներն են ուղղում։

Բնապահպանը հավելեց, որ աղետալի վիճակում են այն գետերը, որոնց վրա 2–3 ու ավելի հիդրոկայան կա։

Այդ առումով ռեկորդակիր է Եղեգիս գետը, որի վրա 17 կայան կա։ Երկուսից վեց ՀԷԿ կառուցված է Մեղրի, Մարց, Քաջառու գետերի, նաև Ամբերդի գետի վրա։ Մեծ գետերի դեպքում` Որոտանի, Աղստևի, ամեն ինչ այլ է. ջրի քանակը նույնիսկ չորայնության ժամանակ թույլ է տալիս ապահովել հիդրոկայանի աշխատանքը, ոռոգումն ու սեփական գոյությունը»,– ընդգծեց նա։

Ծանր մետաղներ՝ ձկների փոխարեն

Որոշ համայնքներում աղբահանության համակարգ չկա, ու տեղի բնակիչներն, առանց երկմտելու, աղբը միանգամից գետն են նետում։

Դրանց մեջ են թափվում նաև կեղտաջրերը, ընդ որում` 90% –ն առանց նախնական մաքրման։ Ամենավտանգավորը հանքարդյունաբերության թափոններն են. ծանր մետաղներն ու թունավոր նյութերը։ Լևոն Գալստյանի խոսքով` դրանք ոռոգման համակարգ են ընկնում, իսկ հետո մարդկանց ու կենդանիների օրգանիզմ` տարբեր հիվանդոտություններ առաջացնելով։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ձկնաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Սամվել Պիպոյանը նշեց, որ հանքարդյունաբերական թափոնների պատճառով ձկները գետերում սատկում են կամ հեռանում։ Այդ տեսակետից աղետալի վիճակ է ստեղծվել Ողջի, Դեբեդ ու այլ գետերում, որոնք հանքարդյունաբերական կենտրոններում են գտնվում ։

«Եթե նախկինում մի կիլոմետրի վրա 127 կգ կարմրախայտ էին որսում, ապա հիմա այդքան ձուկ կարելի է հավաքել ամբողջ երկայնքով։ Որսագողությունն, իհարկե, արգելված է։ Կառավարությունը փորձում է կարգավորել գործընթացը, բայց բոլոր այդ միջոցներն առանձնապես արդյունք չեն տալիս»,– ասաց ձկնագետը։

Հայաստանի բնապահպանության նախարարությունը մեզ հայտնեց, որ 2017 թվականի հունվարի 12–ի կառավարության որոշման համաձայն` Հայաստանի ջրային օրենսդրության մեջ փոփոխություններ ու լրացումներ են արվել։ Նոր նախագծով կկարգավորվի ջրառի ու կեղտաջրերի մաքրման գործընթացը։

«Թեև վերջին 25–30 տարվա ընթացքում կոյուղիների խողովակների վերականգման որոշ աշխատանքներ իրականացվել են ներդրումային ծրագրերով, սակայն կոյուղիների վերանորոգման միասնական ծրագիր չի եղել»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Չի երկարացվել մեկ հիդրոկայանի շահագործման թույլտվությունը, իսկ փոքր ՀԷԿ–երի խնդիրները, բնապահպանության նախարարության հաղորդագրության համաձայն, միշտ գերատեսչության ուշադրության կենտրոնում է։ 2016 թվականին բնապահպանական օրենսդրության կանոններին չհետևելու համար պաշտոնյաները ենթարկվել են վարչական տուգանքների։

Русская версия

758
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

66
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

66
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

55
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

55
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար
Արա Այվազյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ում տիրող իրավիճակն ու գերիների խնդիրը
Օնիկ Գասպարյան

«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը

22
(Թարմացված է 13:49 05.03.2021)
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցին` ի վերջո Օնիկ Գասպարյանն այժմ աշխատանքից ազատվա՞ծ է համարվում, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։

«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։

Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։

Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

22
թեգերը:
Զինված ուժեր, Բանակ, Անդրանիկ Քոչարյան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում