Համերգ

Ադրբեջանին «կստիպեն» հայկական ջազ լսել

171
(Թարմացված է 15:18 09.08.2017)
Ջազ` կրակոցների փոխարեն։ Օգոստոսի 12-ի երեկոյան, մինչև ուշ գիշեր հայ-ադրբեջանական սահմանին ջազ կհնչի։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարումները լսելի կլինեն սահմանից այն կողմ։ Ջազը սահմանին արդեն ավանդական դարձած նախագծի շրջանակներում, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում` հայ-ադրբեջանական սահմանին, օգոստոսի 12-ին նախանշված համերգի կատարումները լսելի կլինեն նաև հարակից ադրբեջանական բնակավայրերում։ Կազմակերպիչները հատուկ հոգացել են, որ հայկական ջազի հնչուններն անցնեն սահմանը։

Այս մասին այսօր Sputnik Արմենիային հայտնեց միջոցառման կազմակերպիչ Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Մեր ջազը լսվում է նաև սահմանին, և հատուկ շատ հզոր տեխնիկա ենք դնում, որպեսզի այն կարողանան լսել, ոչ միայն սահմանին ծառայող մեր զինվորականները, այլև մեր ջազի հնչունները տարածվեն սահմանից այն կողմ»,– ասաց Հայկ Չոբանյանը։

Ջազային համերգի հաջորդ օրը նույն տեղում կանցկացվի նաև մեղրի և հատապտուղների փառատոնը։

Կազմակերպիչները վստահ են, որ հայկական ջազով համեմված հայկական մեղրն ու հատապտուղները կգրավեն ինչպես հայաստանցիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։ Ինչ վերաբերում է անվտանգությանը, Հայկ Չոբանյանը նշեց, որ միջոցառումերն անց են կացվելու սահմանից անվտանգ հեռավորության վրա` Բերդ քաղաքի մոտ գտնվող «Սորաններ» դենդրոպարկում, անտառի մեջ։

Կազմակերպիչներն, ի դեպ, հոգացել են նաև մասնակիցների ճանապարհորդության և գիշերակացի խնդիրները։ Օգոստոսի 12-ին և 13-ին Երևանից ավտոբուսները 5000 դրամով միջոցառման վայր կհասցնեն մասնակիցներին։ Իսկ շուրջ 10 000 դրամով ցանկցողները կարող են գիշերել կա՛մ հարակից հանգստյան տներում, կա՛մ անտառում` հատուկ այդ օրվա համար կազմակերպվող վրանային ավանում։

«Ընդհանուր հաշվակով` ճանապարհածախս, գիշերակաց, սնունդ` մեկ անձի համար փառատոնին մասնակցությունը կարժենա շուրջ 20 000 դրամ»,– հաշվարկելով բոլոր ծախսերը` նշեց Հայկ Չոբանյանը։

171
Пациент в реанимации медцентра Арташат

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

0
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

0
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

71
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

71
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան