00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւր է անհետացել Թալեաթի գլուխը. մի արձանի պատմություն

© Photo : provided by Samvel PetrosyanПамятник Согомону Тейлеряну. Скульптор Самвел Петросян
Памятник Согомону Тейлеряну. Скульптор Самвел Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը, որը տեղադրված է Շիրակի Մարալիկ համայնքում, ստեղծման հետաքրքիր պատմություն ունի. քանդակի հեղինակի մտահղացումը չի իրականացել նախկին մարզպետի պատճառով, սակայն քանդակագործը հուսով է, որ իր գաղափարը մի օր իրականություն կդառնա:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի բրոնզաձույլ հուշարձանի հեղինակը Սողոմոնի ոտքի տակ քանդակել էր Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթ փաշայի գլուխը, սակայն նրա մտահղացումն իրականություն չդարձավ: 4 մետր բարձրություն ունեցող հուշարձանի հեղինակ, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանը Sputnik Արմենիային պատմել է քանդակի ստեղծման պատմությունը:

Պետրոսյանն արձանը քանդակելիս օգտվել է ազգային արխիվում պահվող լուսանկարներից: Քանդակագործի արվեստանոցում մինչև այսօր էլ պահվում է արձանի կավե տարբերակը, որը լիովին արտացոլում է քանդակագործի մտահղացումը՝ Սողոմոնի ոտքի տակ Թալեաթի գլուխն է:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍողոմոնի ոտքի տակ Թալեաթի գլուխն է
Ո՞ւր է անհետացել Թալեաթի գլուխը. մի արձանի պատմություն - Sputnik Արմենիա
Սողոմոնի ոտքի տակ Թալեաթի գլուխն է

Արձանը ձուլելու ժամանակ ոճրագործի գլուխը ծածկվել է և Մարալիկում տեղադրվել ծածկված տարբերակը, թեև ուշադիր զննելու դեպքում ծածկոցի տակից երևում են Թալեաթի քիթը և վիզը:

«Նախնական գաղափարը բոլորի հավանությանն էր արժանացել, այդ թվում նաև՝ մասնագետների, սակայն երբ արձանն արդեն ուղարկվելու էր ձուլվելու, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պնդեց գլուխը փակել՝ ասելով, որ այդ տեսքով Եվրոպայի դուրը չի գա: Երբ արվեստի մեջ քաղաքական աստառ են տալիս, սիրուն չէ, — Sputnik Արմենիայի թղթակցին ասաց քանդակագործը՝ նշելով, որ գլուխը կրկին «բացելու» բոլոր հնարավորությունները կան:

Ըստ նրա՝ պետք է միայն վրայինը հանել, ու կրկին կլինի այնպես, ինչպես կավե արձանն է:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍողոմոն Թեհլերյանի հուշարձանի կավե տարբերակը
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի կավե տարբերակը - Sputnik Արմենիա
1/2
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի կավե տարբերակը
© Sputnik / Armenuhi MkhoyanՍողոմոն Թեհլերյանի հուշարձանի մանրաքանդակը
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մանրաքանդակը - Sputnik Արմենիա
2/2
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մանրաքանդակը
1/2
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի կավե տարբերակը
2/2
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մանրաքանդակը

«Հարյուրավոր օրինակներ եմ պատրաստել, մինչև ստացել եմ իրական պատկերը՝ իրական Սողոմոնին արժանի»,- նշեց Սամվել Պետրոսյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրձանի կավե տարբերակը
Ո՞ւր է անհետացել Թալեաթի գլուխը. մի արձանի պատմություն - Sputnik Արմենիա
Արձանի կավե տարբերակը

Քանդակագործը դեռ հուսով է, որ օրերից մի օր քանդակը կկանգնի այնպես, ինչպես ինքն է ստեղծել՝ ապացուցելու համար, որ ցանկացած ոճիր իր պատիժն է ստանալու:

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը Շիրակի մարզի Մարալիկ համայնքում բացվել է 2015 թվականի ապրիլի 22-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Մարալիկում Սողոմոն Թեհլերյանը կանգնած է գրանիտե պատվանդանին, ձեռքին՝ ատրճանակը: Սա հենց այն նույն ատրճանակի կրկնօրինակն է, որը Սողոմոնին էր տվել Ավետիք Իսահակյանը:

Թեհլերյանին նվիրված հուշարձաններ կան նաև Ֆրեզնոյում, Մաստարա գյուղում և Երևանում, սակայն Մարալիկում տեղադրվածն ամենամոնումենտալն է:

© Photo : provided by Samvel PetrosyanՍողոմոն Թեհլերյանի հուշարձանի բացման արարողության ժամանակ (Շիրակի մարզ, Մարալիկ համայնք)
Ո՞ւր է անհետացել Թալեաթի գլուխը. մի արձանի պատմություն - Sputnik Արմենիա
Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի բացման արարողության ժամանակ (Շիրակի մարզ, Մարալիկ համայնք)

1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ Արձանի դեմքին հպարտություն ու վեհություն կա, աչքերում՝ հանգստություն, արժանի վրեժի հանգստություն՝ մի ողջ ազգի ու իր ընտանիքի 85 անդամներին, այդ թվում նաև հարազատ մորն ու եղբորը սպանած ոճրագործից վրեժ լուծած մարդու հանգստություն: Արձանն ասես նույն բառերն է մտածում, ինչ ասել է դատավարության ժամանակ. «Այո, ես սպանել եմ, բայց մարդասպան չեմ»:

Русская версия

Լրահոս
0