Էջմիածին

Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը

15
(Թարմացված է 11:45 09.07.2017)
Այս տոնը Հայ առաքելական եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Այսօր՝ հուլիսի 9-ին, Հայ աքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը:

Ավանդության համաձայն` Ս. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում:

Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝ երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին:

Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը:

15