00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը շարունակում է մաքրել Հայաստանը

© Sputnik / Asatur YesayantsМусорная свалка в Нубарашене
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մաքուր Հայաստան» ծրագիրը շարունակվում է։ Անցած երկու ամսվա ընթացքում ապօրինի աղբավայրերի կեսից ավելին մաքրվել ու փակվել է։ Կառավարությունը ծրագրում է մաքրության երկրորդ փուլն իրականացնել հուլիսի 29–ին։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Մայիսի 4-ին վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհեց հանրապետությունում անկանոն թափվող աղբից ու հանձնարարեց ոչ միայն մաքրել այս ու այն տեղ թափված աղբը, այլև` պատժել թափողներին։

2 ամիս անց ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը հայտնեց չսահմանված տեղում աղբ թափելու համար կազմվել է 1296 արձանագրություն, 648 դեպքում մարդիկ աղբն ուղղակի նետել են ընթացքի ժամանակ, ավտոմեքենայի պատուհանից։

Ամռանը, Սամվել Հովհաննիսյանի խոսքով, ոստիկաններն ավելի ուշադիր են լինելու հանգստի գոտիներում աղբ թափողների նկատմամբ։

«Վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ամռանը մարդիկ հավաքվում են, հանգիստն անցկացնում, որից հետո այդ տեղերում աղբահանություն չի կատարվում»,- ասաց փոխոստիկանապետը` Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ։

Պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետներն այսօր քննարկեցին մայիսի 4-ից մինչ օրս կատարված և առաջիկայում կատարվելիք աշխատանքները։

Վարչապետի` մայիսի 4-ի հանձնարարականից ու «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկից հետո Հայաստանի տարածքում գույքագրված 2029 աղբանոցներից 1480-ն արդեն փակվել է, առաջիկայում նախատեսվում է փակել ևս 272-ը։

Мусор вдоль железной дороги Армении - Sputnik Արմենիա
Գերեզմանոցներն ու աղբը սպառնում են գնացքների անվտանգությանը

Հայաստանում այսօր գործում է 277 հիմնական աղբավայր, որտեղ տեղափոխվում է հարակից համայնքների ամբողջ աղբը։ Մինչև 2018թ-ի հունիս ամիսը դրանք նախատեսվում է կիսով չափ կրճատել։

Մայիսի 27-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում անցկացվեց հանրապետական առաջին շաբաթօրյակը։ Շարքային հայաստանցիներն ու պաշտոնյաները միասին մաքրեցին հանրապետության տարբեր հատվածներում գոյացած կամայական աղբավայրերը։

«Մաքուր Հայաստան» ծրագրի համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, տարածքային փոխնախարար Վաչե Տերտերյանն այսօր վստահեցրեց. մայիսյան շաբաթօրյակի արդյունքները տեսանելի են։

«Ակնհայտ է, որ մեր ճանապարհները, տուրիստական կենտրոնները, այցելուներ ունեցող տարածքներն ակնհայտ մաքրվել աղբակույտերից, բարեկարգվել են, ավելի հաճելի են դարձել։ Մենք աղբակույտերից մաքրել ենք կեսից ավելին և հիմա ունենք 400 արձանագրված աղբակույտ, որոնք նախատեսում ենք հուլիսի 29-ին մաքրել »,- ասաց Տերտերյանը։

Հուլիսի 29-ին նախանշված է արդեն երկրորդ համապետական շաբաթօրյակը, որից հետո, պատասխանատուների համոզմամբ, Հայաստանն էլ ավելի կմաքրվի։ Իսկ որպեսզի մաքրածը դարձյալ չաղտոտվի, աղբահանության ոլորտը պետք է վստահվի մասնավոր ընկերություններին, որոնք պետք է պատասխանատվություն կրեն իրենց վստահված աշխատանքի համար։

Նշենք, որ չնախատեսված վայրում աղբ թափելն այսօր Հայաստանում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով տուգանվում են 20-30 հազար դրամով։

Լրահոս
0