Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյանը հանգստանում է, բայց չի ասում` որտեղ

38
(Թարմացված է 09:30 04.07.2017)
Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել, որը, ինչպես միշտ, քննարկումների թեմա է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վայելում է հանգստի վերջին օրը։ Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Գրառումից կարելի է եզրակացնել, որ Միկին մեծ խանդավառությամբ է պատրաստվում հերթական և, հուսանք, ոչ պակաս հիասքանչ ֆուտբոլային խաղաշրջանին։

«Վայելում եմ արձակուրդիս վերջին օրը: Անհամբերությամբ սպասում եմ գալիք մրցաշրջանի մեկնարկին»,- գրել է Մխիթարյանը։

Ֆուտբոլիստի գրառմանը հաջորդած մեկնաբանություններում օգտատերերը փորձում են հասկանալ, թե Մխիթարյանը որտեղ է անցկացնում արձակուրդը։ Շատերը ենթադրում են, որ նա լուսանկարվել է Մոնակոյում, մյուսները նշում են, որ ֆուտբոլիստը Պորտուգալիայում է։

Մխիթարյանը վերջերս նաև Հայաստան էր այցելել և երկրպագուներին ուրախացրել հայաստանյան լուսանկարներով։ Նշենք, որ մեծ աղմուկ էին բարձրացրել հատկապես ռուս մոդել Վիկտորյա Լոպիրևայի հետ լուսանկարները։

Русская версия

38