Եվա Ռիվաս

Երգչուհի Եվա Ռիվասը նիհարելու շնորհիվ միլիոն ռուբլի է շահել

65
(Թարմացված է 13:21 03.07.2017)
Ռուսաստանաբնակ երգչուհի 29–ամյա Եվա Ռիվասը նկատելի նիհարել է և միաժամանակ խոշոր գումար վաստակել։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. «Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Եվա Ռիվասը միլիոն ռուբլ ի է շահել «Բեշենայա սուշկա» նախագծում, որը մեծ տարածում ունի Ռուսաստանում։

Մասնակիցները նիհարում են ֆիթնես-պարապմունքների և ճիշտ սննդակարգի միջոցով, իսկ ամենաջանասերները գումարային մրցանակ ու արժեքավորներ նվերներ են ստանում, այդ թվում` ավտոմեքենա։

Եվա Ռիվասը նույնպես միացել է այս նախագծին և 16000 մասնակիցների շարքում զբաղեցրել երկրորդ տեղը`ստանալով միլիոն ռուբլի մրցանակ, ինչպես նաև ատամնաբուժական հայտնի կլինիկաներից մեկում կատարյալ ժպիտ ունենալու հնարավորություն։

«16000 մասնակիցների մեջ երկրորդ տեղն իմն է, իմն է նաև միլիոն ռուբլին ու մեկ միլիոնանոց ժպիտը (իսկ ինչ պիտի անենք դրա հետ, եթե արդեն այն կա, կպարզենք)»,- Ինստագրամի իր էջում գրել երգչուհին։

Գրառմանը հաջորդել են շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Ռիվասը նշել է, որ շահումն իր համար էլ է անսպասելի եղել։ «Պատկերացնել անգամ չէի կարող, որ նման բան հնարավոր է»։

Ավելի վաղ երգչուհին բազմաթիվ լուսանկարներ էր հրապարկել և ցուցադրել իր գեղեցիկ կազմվածը։

Русская версия

65