00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրեգորի Պեկը խոսում էր հայերեն

© Sputnik / Борис Бабанов / Անցնել մեդիապահոցАмериканский актер и продюсер Грегори Пек (слева направо)
Американский актер и продюсер Грегори Пек (слева направо) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոլիվուդի (և ոչ միայն) բոլոր աստղերը հայ լինելու «թեստ են անցնում», և թերևս միայն շեղ աչքերով ու հայերից խիստ տարբերվող դիմագծեր ունեցողներն են, որ իսկապես «չեն հանձնում» այդ թեստը։ Սակայն այդ հանգամանքն էլ վերջանական հուսահատության պատճառ չէ, քանի որ գտնում է նա, ով փնտրում է։

Հոլիվուդի պատմության մեջ իր հետքը թողած ականավոր դերասաններից մեկի` Գրեգորի Պեկի դեպքում նույնիսկ փնտրելու կարիք չկա։

Գրեգորի Պեկի պարագայում ամեն ինչ պարզ է` հայրը դեղատան աշխատող էր, կաթոլիկ, իռլանդացու և հայի խառնուրդ. ահա և բոլոր հարցերի պատասխանը։ Հայրը որոշել էր, որ որդին պետք է հայերեն իմանա, տղան էլ ամենավաղ տարիքից սկսել էր ուսումնասիրել լեզուն։  Լեզվագիտական հաջողությունների մասին հստակ տեղեկությունների չկան, բայց հաշվի առնելով, որ Պեկը լավ էր սովորում դպրոցում, տնային գործերում մշտապես օգնում էր հորն ու տատիկին, առանձնանում էր անկրկնելի աշխատասիրությամբ` կարելի է ենթադրել, որ նա նույն եռանդով ուսումնասիրում էր նաև նախնիների լեզուն։

Անցնենք առաջ։ Ուշադիր նայեք դերասանի դեմքին, և եթե նրա դիմագծերում հանկարծ չնկատեք հայկական քիթը, հայերին բնորոշ աչքերի ու մազերի գույնը, աշխարհի ու մարդկանց նկատմամբ ունեցած բարիդրացիական–թերահավատ հայացքը, ուրեմն քար նետեք հեղինակի վրա։

Մի փոքր էլ առաջ անցնենք… Երբ արդեն քիչ թե շատ հայտնի դերասան էր, բայց ոչ առաջին մեծության  աստղ, Գրեգորի Պեկը նկարահանվեց «Փառքի օրեր» ֆիլմում և մարմնավորեց ռուս պարտիզանի դերը։  Սակայն մեզ համար կարևորը դա չէ։

Այստեղից ավելի ուշադիր։ Ֆիլմում Պեկի գործընկերը թատրոնի և բալետի աստղ Տամարա Տումանովան էր։ «Անկասկած հայ է», – դերասանուհու ազգանունը լսելիս կասի մեզանից յուրաքանչյուրը և ամենայն հավանականությամբ չի սխալվի։ Փաստարկնե՞ր եք ուզում։ Կան. «Տումանովան» հավանաբար առաջացել է «Թումանյան» ազգանունից։ Իսկ ի՞նչ է սա նշանակում։ Սկզբունքորեն ոչինչ, բայց որ կողմից էլ նայես, հայկական տարր կա։  Ինչը միշտ հաճելի է։

Ճիշտ է` Ամերիկայում լուր տարածվեց, թե Պեկը ծագումով ռուս է, սակայն հայերից ո՞վ է հավատում դրան։ Այլ բան է, որ այս թեմայի շուրջ խոսելու համար դերասանը ստիպված եղավ բազում հարցազրույցներ տալ, և այդ պատճառով նա ավելի հանրաճանաչ դարձավ։

Մինչդեռ դերասանի հաջողության ճանապարհը հեշտ չէր։ Դժվար էր «Բարտեր» անունով թատրոնում աշխատելը, որտեղ թատրոնի մուտքի համար երշիկով, ձվով և այլ մթերքներով էին վճարում, դերասանի աշխատավարձն էլ դրանից էր գոյանում։

Замок мецената Михаила Арамянца - Sputnik Արմենիա
Հայտնի բարերար Արամյանցի թոռը` Ախթալայում ամրոցի և ղարաբաղյան արմատների մասին

… Իսկ ի՞նչ եղավ հետո։  50 տարի աշխատեց կինոյի ոլորտում և ավելի քան 50 կերպար մարմնավորեց։ Ամենահայտնի ֆիլմերից են «Վախի հրվանդանը» (Ռոբերտ դե Նիրոյի հետ), «Մակենայի ոսկին»,  «Հռոմեական արձակուրդները» (Օդրի Հեփբերնի հետ), «Սպանել ծաղրասարյակին», որում փաստաբան Ատիկուս Ֆինչի դերի համար «Օսկարի» արժանացավ։

Հեղինակն անկեղծորեն զղջում է, որ մի շարք երիտասարդներ ոչ միայն չեն դիտել այդ ֆիլմերը,  այլև հավանաբար չեն էլ լսել դրանց մասին։ Հավատացեք` Պեկն արժանի է, որ իր ֆիլմերը նայեն, նույնիսկ եթե նա հարյուրտոկոսանոց հայ չէ։

1987 թվականին Ռուսաստան մեկնեց, որտեղ նրան ջերմությամբ ու երախտագիտությամբ դիմավորեցին։ Նկարահանման հարթակը լքեց 1998 թվականին։

Գրեգորի Պեկը մահացավ 1987 թվականին Լոս Անջելեսում, և նրան հենց այնտեղ էլ հողին հանձնեցին։

Русская версия

Լրահոս
0