ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել է ոստիկանությանը` բողոքելով, որ տեղացի ատամնաբույժներն աշխատում են հայկական կեղծ դիպլոմներով։ Այս մասին հայտնում է «НЭП» ֆինանսական ամսագիրը` հղում անելով իսրայելական «Դեմարկեր» պարբերականին։
Բողոքի հիմքում Ատամնաբույժների միությանը ներկայացված ցուցմունքներն են։
Բժիշկների խոսքով` Իսրայելում բազմաթիվ գործակալներ փնտրում են արաբ ուսանողների, որոնք բժիշկ կամ ատամնաբույժ դառնալու համար մեկնում են Հորդանան, Գերմանիա կամ Իտալիա, բայց չեն կարողանում քննությունները հանձնել ուսման առաջին կամ երկրորդ տարվա ընթացքում, և այդ ուսանողներին (ընդհանուր առմամբ մոտ 200 մարդ) առաջարկում են ուսում ստանալու համար մեկնել Հայաստան։ Գործակալների առաջարկած փաթեթում ներառվում են ապրուստն ու բուհ ընդունվելը։
Երբ ուսանողները Հայաստան են ժամանում, նրանց դիմավորում է նույն գործակալության ներկայացուցիչը, հոգում է բոլոր խնդիրները և ապահովում անհրաժեշտ պայմանները։
Տեղական համալսարանում ուսանողներից չեն պահանջում կրկնել այն նյութերը, որոնք չեն կարողացել հանձնել արտասահմանում, և նրանք միանգամից շարունակում են ուսում ստանալ երկրորդ կամ երրորդ կուրսից։ Վերջիվերջո ուսանողներն ավարտում են բուհը և դիպլոմ ստանում։
Պարբերականը գրում է, որ արդեն ավելի քան մեկ տարի է` Իսրայելի առողջապահության նախարարությունը չի հաստատում հայկական համալսարաններում տրված բժիշկական դիպլոմները։ Ավելին` մի քանի ամիս առաջ գերատեսչությունը Հայաստան մեկնելու ցանկություն ունեցող ուսանողներին զգուշացրել է, որ չի բացառվում` Իսրայելն ընդհանրապես չընդունի Հայաստանում ստացած դիպլոմը։
Իսրայելի ստուգումներին զուգահեռ այս հարցի ուսումնասիրությամբ զբաղվում են նաև Հայաստանի իշխանությունները, որոնց չէր կարող անտարբեր թողնել Իսրայելից և արաբական երկրներից եկող ուսանողների հոսքը։ Պարբերականը նշում է, որ միջնորդական գործակալությունները նույնպես տեղում չեն դոփում, և քանի դեռ առողջապահության նախարարության ուշադրությունը սևեռված է Հայաստանի վրա, իրենց գործունեությունը տեղափոխում են Մոլդովա, Ուկրաինա և Վրաստան։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ


