Նազիմելա Բահ

Գվինեացին` Հայաստանում ընտանիք ստեղծելու, սիրիահայը` նոր բիզնես հիմնելու մասին

417
(Թարմացված է 16:23 20.06.2017)
Հունիսի 20–ը Փախստականների համաշխարհային օրն է։ Հայաստանում փախստականների կարգավիճակի ու հայ հասարակությանն ինտեգրվելու մասին խոսել է ՄԱԿ–ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը։ Միջոցառման հատուկ հյուրերից էր Գվինեայից Հայաստան տեղափոխված կինն իր երեխայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik, Գոհար Սարգսյան. Լամարանա Բահը Գվինեայից Հայաստան է եկել ապահովության ու բարության փնտրտուքներով։ Նա Գվինեայում հանդիպել է մի հայ գիտնականի, որն առաջարկել է գալ Հայաստան` խոստանալով, որ այստեղ խաղաղություն և բարի մարդկանց ընկերակցություն կգտնի։

Լամարանայի բախտը Հայաստանում կրկնակի բերեց. այդ հայը նրան որդեգրեց, իսկ ավելի ուշ այստեղ հանդիպեց գվինեացի մի տղամարդու ու ամուսնացավ։

«Ես արդեն 7 տարի է` եկել եմ Հայաստան։ Ամուսինս ծրագրավորող է, բայց չի աշխատում։ Իսկ ես գումար եմ աշխատում մազեր հյուսելով, անում եմ ինչ պատահի։ Հայաստանում ինձ լավ եմ զգում, բայց կմնամ, եթե նորմալ աշխատանք գտնեմ»,-պատմեց կինը։

Հայաստան. այս բառն էր անընդհատ կրկնում գվինեացի կնոջ փոքրիկը` 3-ամյա Էվինը։ Հայերեն է խոսում, քանի որ մայրը սովորեցրել է` եթե տվյալ երկրում ես ապրում, առաջին հերթին պիտի հարգես նրանց լեզուն։

© Sputnik / Գոհար Սարգսյան
Լամարանա Բահ

Փախստականների համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրավիրված ասուլիսի ընթացքում ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը հայտնեց, որ ողջունում է ավելի քան 65 միլիոն մարդկանց քաջությունն ու տոկունությունը, որոնք պատերազմի, հետապնդման և բռնության պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները։ Այնուհետև անդրադարձավ հայաստանյան իրավիճակին։ Նա վստահեցրեց, որ, օրինակ, սիրիահայերի մուտքը Հայաստան փոխեց երկրի ներքին կյանքը։

Всемирный день беженцев в офисе ООН в Ереване. Представитель армянского офиса Управления верховного комиссара ООН по делам беженцев Кристоф Бирвирт
© Sputnik / Asatur Yesayants
Քրիստոֆ Բիրվիրթ

«Նրանք բերել են հմտություններ, ձեռնարկատիրական փորձ, արաբական աշխարհի և Իրանի հետ առևտրային հարաբերությունների նոր տեխնոլոգիաներ։ Նախորդ տարի 230 սիրիահայ եկավ Հայաստան, իսկ այս տարի` 100»,- ասաց Բիրվիրթը։

Սակայն, նրա խոսքով, կան մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, վերադարձան Սիրիա։ Նրանք հիմնականում բժիշկներ էին, կարծում էին, որ իրենց տաղանդը կարող էին ծառայեցնել այնտեղ, որտեղ առավել քան կար դրա պահանջը։

Դրական կողմերից զատ ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը նաև խնդիրներ է տեսնում։

«Այն ընտանիքները, որտեղ կան ուսանողներ, ծերեր, հաշմանդամներ, դեռ տնտեսապես վատ վիճակում են, ապրում են վարձակալված բնակարաններում։ Այդ պատճառով էլ նրանք դիտարկում են Հայաստանից մեկնելու տարբերակը»,- ասաց նա։

Այն, որ սիրիահայերը նոր մշակույթ բերեցին Հայաստան, փաստ է։ Անզեն աչքով կարելի է տեսնել, որ նրանք ձեռքի շնորհք ունեն ու այդ պատճառով էլ քաղցած չեն մնում։

Всемирный день беженцев в офисе ООН в Ереване. Лусине Барсумян
© Sputnik / Asatur Yesayants
Լուսինե Բարսումյան

Արդեն 5 տարի Հայաստան տեղափոխված Լուսինե Բարսումյանը գոհ է հայաստանյան իր կյանքից։ Ասում է` ամուսնու հետ մի քանի բիզնես են հիմնել ու երջանիկ ապրում են։

«Ամուսինս Վերնիսաժում արծաթյա զարդերի սեղանիկ ունի։ Ես էլ օգնում եմ նրան։ Իսկ իմ հիմնական բիզնեսը, որ դեռ Սիրիայից եմ բերել, բիժուտերիա սարքելն է։ Սիրիայում գրեթե բոլոր հայերը տիրապետում են ձեռագործ արվեստին։ Դրան զուգահեռ փոքրիկ սննդի կետ ունենք։»,- ասաց նա։

Սիրիայի հակամարտության սկզբից ի վեր Հայաստանն ընդունել է ավելի քան 22 հազար սիրիահայի։ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի տվյալներով` 15 հազար տեղահանված անձ դեռևս ապրում է Հայաստանում։ Իսկ մյուս մասը մեկնել է Պարսից ծոցի արաբական երկրներ կամ բռնել այն ուղղությունները, որտեղ ծանոթ-բարեկամներ կան։

417
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

7
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

7
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

88
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

88
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան