00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

16 երեխայից 3-ին միայնակ է ծննդաբերել, 2-ին էլ ստացել է պատրաստի

© Sputnik / Karen YepremyanМногодетная семья Шабоян
Многодетная семья Шабоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղից Երևան տեղափոխված Շաբոյանների ընտանիքն ապրում է 12 քմ տարածքում։ Քանի որ սենյակում այնքան տեղ չկա, որ բոլորը միասին քնեն, ընտանիքի մի մասը քնում է գիշերը, մյուս մասը` ցերեկը։

Ամալյա Պապյան, Sputnik.

Ֆուտբոլով զբաղվել և դառնալ ճանաչված ֆուտբոլիստ շատ տղաների երազանքն է, և Հակոբն էլ բացառություն չէ: Սովորական մի երեխա` իր երազանքներով ու ձգտումներով ոգևորված, քայլում է դեպի իր երևակայած ապագան, հաճախ տարվում ապագայի մտքերով և բաց չի թողնում ոչ մի մարզում:

«Ես ֆուտբոլ շատ եմ սիրում, ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ»,- ասում է նա:

Չնայած ժիր լինելուն և վառվռուն աչքերին, Հակոբն իր ապրած 12 տարիների ընթացքում հասցրել է տեսնել շատ ավելին, քան իր հասակակիցները: Անհամար դժվարությունները, որոնք փոքրիկ ֆուտբոլիստը հաղթահարում է ամեն օր դարձնում են նրան առավել կոփված և համարձակ: Իմանալով Հակոբի մասին մի փոքր ավելին` համարձակ է թվում նաև նրա երազանքը: Երազում է մեծ տուն ունենալ, որ բոլորս տեղավորվեն:

Հակոբի երազանքը ամենևին էլ պատահական չէ: Անքուն գիշերների և կիսատ մնացած երազների արդյունք է:

Սակայն Հակոբի և Շաբոյանների մեծ ընտանիքի պատմությունը սկսենք սկզբից: Հակոբի մայրը` Աննան, ամուսնացավ 15 տարեկանում և 17 տարի ապրեց Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղում: Նա էլ, ինչպես ինքն է ասում, խեղճ ընտանիքից էր։ Ամուսնացավ և անցավ ամուսնու երկու երեխաներին խնամելու գործին, որոնց դեռ մանկահասակ տարիքում լքել էր ամուսնու առաջին կինը։ Արդեն մեկ տարի անց ամուսիններն ունեցան իրենց համատեղ առաջնեկին։ Դրանից հետո Շաբոյանների ընտանիքը գրեթե ամեն տարի ընդլայնվում է ևս մեկ անդամով։ Այսօր այս բացառիկ ընտանիքում դաստիարակվում է 16 երեխա։ Ամենակրտսերը՝ Մոնթեն, 15 օրական է։

«Մոնթեն ծնվեց Երևանում, կոկիկ հիվանդանոցում, բարի բժիշկների օգնությամբ, կահավորված հիվանդանոցում, բացարձակ անվճար հոգատար վերաբերմունքի մեզ արժանացրին, — հիացած պատմում է բազմազավակ մայրը, որի համար հիվանդանոցում ծննդաբերելը շքեղություն է:- Ես 3 երեխաներիս ինքնուրույն եմ ծննդաբերել: Մեկին` ճանապարհին, մեքենայի մեջ, երկուսին` տանը: Մեր գյուղը Նորաշենիկ 35 կմ հեռու է գտնվում Բերձորից: Չհասցրինք հիվանդանոց գնալ»:

Շաբոյանների ընտանիքը երկու ամիս է, ինչ Երևան է տեղափոխվել, և այստեղ նույնպես կյանքը դժվար է նրանց համար, սակայն տրտնջալու փոխարեն Շաբոյանների երեխաները հիանում են Երևանով, վայելում խաղահրապարակներն ու խանութների առատությունը։

«Ես խաղահրապարակ չէի տեսել,- ոգևորված պատմում է 8-ամյա փոքրիկը, իսկ ավելի մեծն էլ` ավելացնում,- իսկ խանութների տեսականի՞ն, մեծությունը: Ես Երևանում ամեն օր զարմանալու առիթ եմ ունենում: Նման բան երբեք չէի տեսել»:

12 քմ տարածք, ներառյալ` սանհանգույցն ու խոհանոցը` 18 հոգու համար։ Հանրակացարանային այս անկյունի համար վճարելով ամսական 45.000 դրամ` ընտանիքն ապրում է լուսավոր ապագայի հույսով։

«Այստեղ ես տեսնում եմ իմ երեխաների ապագան: Հնարավորություններ շատ կան: Մեկը կսովորի, մյուսը կաշխատի, աստիճանաբար կտեղավորվենք»,- ասում է ընտանիքի մայրը՝ Աննան:

Ида Хачатрян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քաղաքապետարանի պատասխանը. «Երեխաների իրավունքը ոտնահարված չէ»

Շաբոյանները գրանցված են Քաշաթաղի շրջանում, այնտեղ վարկային պարտք են կուտակել, որը ձնագնդի պես մեծանում է։ Պարտքն աճում է, բայց լավատեսությունը չի մարում։ «Կաշխատենք՝ կվճարենք, Երևանում աշխատանք կա,– ասում է Աննան, հպարտությամբ ավելացնելով, – տղաս արդեն 17 տարեկան է, նա էլ կաշխատի»։

Սակայն նախքան աշխատանքի անցնելը գոնե հանգիստ քնել է հարկավոր։ Ամենատարրական հաշվարկով նույնիս 12 քմ-ում 18 հոգի քնել չի կարող։

«Այս մեկ հոգանոց մահճակալին չորսով ենք քնում: Ես, ամուսինս, 15 օրական նորածինն ու 2 ամենափոքրերը: Մյուսները` կա՛մ բազմոցին, կա՛մ հատակին: Իհարկե, տեղը բոլորին չի բավականացնում, և նրանք, ովքեր ոտքի վրա են մնում, ցերեկն են քնում»,- պատմում է Աննան։

Ու թեև Շաբոյանների կյանքը դժվար է և փշոտ, այնուհանդերձ հայրենիքի մասին խոսում են ակնածանքով։ Այդպիսին է դաստիարակությունը։ Սաթենը երգեց մեզ համար, թե ինչու այսչափ հուզվեց, դժվար է ասել. ինչ հիշեց, ինչ մտածեց, ինչ զգաց… Բայց կարողացավ արցունքները խեղդելով երգել, որովհետև խնդրել էինք։

Ահա այսպես է անցնում տասնվեց երեխայի մանկությունը: Մեկ ծանր մանկություն՝ 16-ի համար:

Լրահոս
0