Անձրև

Ամռան նախաշեմն անձրևոտ կլինի, քամին ու ամպրոպն էլ կգումարվեն անձրևին

50
«Հիդրոմետ» ծառայությունը ներկայացնում է օդերևութաբանների հերթական կանխատեսումը, որի համաձայն՝ այսօր և առաջիկա օրերին կրկին անձրև ու ամպրոպ է սպասվում:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 29-ին առանձին շրջաններում, 31-ին և հունիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 30-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 29-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 31-ին և հունիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր՝ մայիսի 29-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 26-28 աստիճան, գիշերային ժամերին՝ 12-14 աստիճան տաքություն:

50