Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանը Գոռ Գարեգինյանի անունն է կրելու

Դասասենյակ` հերոսի անունով

67
(Թարմացված է 19:38 18.05.2017)
Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ Գոռ Գարեգինյանի անունն է կրելու: Ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում էր ստացել փետրվարի 6-ին` ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Թալիշում զոհված 19-ամյա զինծառայող Գոռը Շիրակ գյուղից էր: Ընտանիքի երկար սպասված անդրանիկ զավակը: Աշխույժ ու անհանգիստ բնավորությամբ առանձնանում էր դասընկերներից, խելացի էր, բոլորի կողմից սիրված: Սիրում էր երգել, պարել ու ստեղծագործել:

Բարձր գնահատականներով դպրոցն ավարտելուց հետո, որոշում է՝ բուհի փոխարեն գնում է բանակ ու վերադառնում, որ օգնի ծնողներին մեծացանելու իր 2 կրտսեր եղբայրներին:… Ու այսպես, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվում է բանակ: Ծառայության ընթացքում երբեք չի տրտնջացել ու չի դժգոհել, միշտ կապը պահել է ծնողների հետ ու ասել՝ «Ամեն ինչ շատ լավ է»,-պատմում է Գոռի հայրը՝ Համազասպ Գարեգինյանը:

«Միշտ ինքն է ինձ «դուխ» տվել ու ասել՝ պա՛պ ջան, ամեն ինչ նորմալ է»,-պատմում է հայրը: Մեկ տարի էր մնացել ծառայությանը, սակայն փետրվարի 6-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, Գոռը մահացու վիրավորում է ստանում: Գոռ Գարեգինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Գոռի ծնողներն ու եղբայրները Ռուսաստանի Դաշնությունում էին. մեկնել էին արտագնա աշխատանքի և Հայաստան են եկել Գոռի մասին բոթն իմանալուն պես: Հիմա փոքր եղբայրը նույն դպրոցում է սովորում՝ 3-րդ դասարանում, իսկ միջնեկը՝ մեկ տարի հետո է մեկնելու բանակ:

  • Հերոս Գոռ Գարեգինյանի անվան անկյունը` Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցում
    Հերոս Գոռ Գարեգինյանի անվան անկյունը` Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցում
    Armenuhi Mkhoyan
  • Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ կրելու է Գոռ Գարեգինյանի անունը
    Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ կրելու է Գոռ Գարեգինյանի անունը
    Armenuhi Mkhoyan
  • Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ կրելու է Գոռ Գարեգինյանի անունը
    Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ կրելու է Գոռ Գարեգինյանի անունը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գոռ Գարեգինյանին «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու հրամանագիրը
    Գոռ Գարեգինյանին «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու հրամանագիրը
    Armenuhi Mkhoyan
1 / 4
Armenuhi Mkhoyan
Հերոս Գոռ Գարեգինյանի անվան անկյունը` Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցում

Գոռ Գարեգինյանի հիշատակին կազմակերպված փոքրիկ միջոցառումը փաստում էր՝ Գոռը կենդանի է ու իր հայրենասիրությամբ բոլորի կողքին: Հիշատակն անմահացնող անկյունը նաև հայրենասիրություն է սերմանում՝ «Երեխաները բոլորովին փոխվել են, ավելի զգոն ու հայրենասեր են դարձել: Գոռի անունով դասարան ունենալն ամենքիչն էր, որ մենք կարող էինք անել»,-նշեց դպրոցի տնօրեն Հասմիկ Քոչարյանը:

Գոռին այսօր ողջ գյուղն է հիշում, իսկ դպրոցականների համար դպրոցում Գոռի անունը կրող դասարանն ու հերոս զինվորի մասին պատմող անկյուն ունենալը պատիվ է:

 

67
Շտապօգնության մեքենաներ

360 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

23
(Թարմացված է 10:58 03.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

23
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը
Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում
Գիտնականներն ասել են` ինչ գույներ ունի կորոնավիրուսը
Ճանապարհ

Ջերմուկում ձյուն է գալիս, Սյունիքի ճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով

10
(Թարմացված է 09:34 03.03.2021)
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին, ո՞ր հատվածներն են փակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկություն է հայտնում և վարորդներին հիշեցնում, որ պետք է երթևեկել ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

10
թեգերը:
ձյուն, Վայոց Ձոր, Սյունիք, վարորդ, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում
Արխիվային լուսանկար. 11 փետրվարի, 2021

Բաքուն պահում է Հայաստանի ավելի քան 100 քաղաքացիների. սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

0
Զարեհ Սինանյանը նշել է, որ Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է գերիների հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։

 

0