Հայ դպրության ու կրթության նշանավոր կրթօջախներից մեկը՝ Ստամբուլի ազգային կենտրոնական վարժարանը (Պոլսի Ազգային Կենդրոնական վարժարան), մայիսին նշեց իր գործունեության 130 ամյակը: Ստամբուլում ընդհանուր առմամբ 5 հայկական վարժարան կա (ընդհանուր թվով` 650 աշակերտ), աշակերտների գերակշիռ մասը ազգային կենտրոնական վարժարանում է սովորում:
«Սաներն այստեղ 4 տարի են սովորում՝ ավագ դպրոցին համարժեք, որից հետո աշակերտները բուհեր են դիմում: Այստեղ դասավանդվում են Թուրքիայի կրթության նախարարության սահմանած առարկաները, դրան գումարած`նաև հայոց լեզու, հայ գրականություն ու կրոն։ Բացի «Թուրքիայի պատմություն» ու «աշխարհագրություն» առարկաներից, մյուս բոլոր առարկաները հայերեն դասավանդելու իրավունք ունենք»,- Sputnik Արմենիային տեղեկացրեց վարժարանի տնօրեն Սիլվա Գույումճեանը (Գույումջյանը):
Նա արդեն ավելի քան 35 տարի է` ղեկավարում է այս վարժարանը: Տիկին Սիլվայի խոսքով` թեև Կենտրոնական վարժարանի սաների թվի նվազում չի նկատվում, սակայն ընդհանուր առմամբ, Ստամբուլում գործող հայկական մյուս վարժարաններում սաների թիվը, տարբեր գործոններով պայմանավորված, նվազման միտում ունի: Գործոններից մեկն էլ այն է, որ շատերն այսօր նախընտրում են թուրքական կամ օտար վարժարանները:
Թուրքիայում հայկական դպրոց ընդունվելու համար երկու կարևոր նախապայման կա. պետք է լինել թուրքահպատակ և ունենալ հայկական ծագում: Թուրքիայի կառավարության որոշմամբ` 2011-ից ոչ թուրքահպատակ հայերը ևս կարող են հայկական դպրոց հաճախել, բայց միայն հյուրի կարգավիճակով. նրանց ուսումնառության մասին վկայող որևէ փաստաթուղթ չի տրվում:
Վարժարանում կիրառվում են թուրքական պետության հատկացրած դասագրքերն ու ուսումնական ծրագրերը: Օրենքը նախատեսում է, որ ազգային փոքրամասնությունների դպրոցներում ազգությամբ թուրք մասնագետները թուրքերեն պետք է դասավանդեն Թուրքիայի մշակույթ, պատմություն, աշխարհագրություն առարկաները: Պետությունը վճարում է միայն այս մասնագետներին` ֆինանսական մնացած բեռը թողնելով համայնքի ուսերին: Իսկ մյուս առարկաները կարող են դասավանդվել փոքրամասնության լեզվով:
Ինչպես Ստամբուլում գործող վարժարանների ու դպրոցների մեծ մասի դեպքում, այնպես էլ Կենտրոնական վարժարանի մուտքի մոտ դրված է Աթաթուրքի կիսանդրին, վերևում` թուրքական դրոշը։ Վարժարանի միջանցքների պատերը զարդարված են հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի («Ստամբուլի աչք») լուսանկարներով, իսկ կրթօջախին կից գործում է հայկական հնագույն եկեղեցիներից մեկնը՝ 1391 կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

1886 թվականին Կոստանդնուպոլսի Ղալաթիո թաղամասում պատրիարք Ներսես վարժապետյանի և հայ մտավորականության ջանքերով ստեղծված կրթօջախի նպատակն էր սաներին տալ հայեցի կրթություն և ուսուցիչներ պատրաստել Պոլսի և գավառների հայկական դպրոցների համար: Վարժարանի առաջին տնօրենի` Մինաս Չերազի օրոք ընդամենը մեկ դասարան է եղել` 65 աշակերտով։ Այսօր այստեղ ուսում է ստանում 228 աշակերտ:
Հենց այս վարժարանում են սովորել հայ գրող Արշակ Չոպանյանը, ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը, արևմտահայ գրողներ Միսաք Մեծարենցը, Վահան Թեքեյանը, Հակոբ Մնձուրին, Երուխանը, նկարիչ Ռաֆայել Շիշմանյանը, լուսանկարիչ Արա Գյուլերը և ուրիշներ։ Կոմիտասն այս վարժարանում է ձևավորել իր առաջին` «Գուսան» երգչախումբը, որում ընդգրկվել են վարժարանի սաները:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյա



