00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարիզյան հասցե՝ Զապել Եսայանի հիշատակին

© PhotoЗабел Есаян
Забел Есаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փարիզի փողոցներից մեկը կանվանակոչվի Զապել Եսայանի անունով։ Sputnik Արմենիան ներկայացնում է հայտնի գրողի անցած ուղին ու լայն հասարակությանը քիչ հայտնի կենսագրական փաստերը։

Այս տարվա մարտի սկզբին հայտնի դարձավ, որ Փարիզի փողոցներից մեկն առաջիկայում անվանակոչվելու է 20-րդ դարասկզբի հայ անվանի գրող, հրապարակախոս և թարգմանչուհի Զապել Եսայանի (1878-1943) անունով: Այդ մասին հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ ելույթ ունենալով ՀՀ նախագահի` Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում կայացած ընդունելության ժամանակ:

«Զապել Եսայանը եղել է հայ ժողովրդի տառապանքների կիզակետում և այդ տառապանքների խորհրդանիշն է հանդիսանում: Փարիզում մենք պահպանում ենք հայ ժողովրդի անցյալում կրած բոլոր զրկանքների, ինչպես նաև ըմբոստությունների, պայքարների հիշողությունը, բայց միևնույն ժամանակ բացում ենք հնարավոր ճանապարհները, որոնք, ինչպես դա արվում է Երևանում, արտահայտում են հույսը, հայտնագործություններն ու նախաձեռնությունները»,- ասել էր Փարիզի քաղաքապետը:

Զապել Եսայանն իր ժամանակի ամենակրթված հայուհիներից է եղել: Նա ծնվել է Կ.Պոլսում 1878 թվականին: Նախնական կրթությունը ստանալով Սկյութար թաղամասի Սուրբ Խաչ հայկական վարժարանում`նա տեղափոխվել է Փարիզ և ուսումը շարունակել Սորբոնի համալսարանում: 1900-ին Զապելն ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի հետ և դարձել երկու զավակների (Սոֆի և Հրանտ) մայր: 1908-ին նա վերադառնում է Կ.Պոլիս, ականատես դառնում թուրքական բռնապետության հայահալած քաղաքականությանը: Ադանայի հայկական ջարդերի կապակցությամբ ստեղծված միջազգային պատվիրակության կազմում Զապել Եսայանը 1909-ին մեկնում է Կիլիկիա, իսկ 1911-ին այդ եղեռնագործության վերաբերյալ հրատարակում է «Ավերակներուն մեջ» փաստագրական աշխատությունը:

1915 թվականի Հայոց ցեղասպանությունից Զապելը հրաշքով է փրկվում՝ ապաստանելով Բուլղարիայում: Այստեղից նա մեկնում է Կովկաս և ամբողջությամբ ներգրավվում արևմտահայ փախստականների և որբերի հավաքագրման, տեղավորման և խնամքի կազմակերպման գործին։

Լայն հանրությանը քիչ հայտնի փաստ է, որ Առաջին հանրապետության տարիներին Զապել Եսայանը մեծ աշխատանք է տարել նաև դիվանագիտական ոլորտում: Փարիզում մտավորականության շրջանակում ճանաչված լինելը և ֆրանսերենի կատարյալ իմացությունը խթան հանդիսացան, որ նա 1919-1920 թթ. ընդգրկվի և իր ակտիվ մասնակցությունն ունենա Փարիզի հաշտության կոնֆերանսի աշխատանքներին՝ որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակության խորհրդական և թարգմանիչ:

Այդ առումով ներկայացնենք մի ուշագրավ արխիվային փաստաթուղթ, որը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Պատկերում՝ Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության անունից 1919 թվականի սեպտեմբերի 15-ին Զապել Եսայանին Փարիզում տրված արտասահմանյան անձնագիրն է:

© Public domain/ Avetis AharonyanԶապել Եսայանի դիվանագիտական անձնագիրը, 1919 թ
Дипломатический паспорт Забел Есаян. 1919г. - Sputnik Արմենիա
Զապել Եսայանի դիվանագիտական անձնագիրը, 1919 թ

Փաստաթղթում նշված է, որ «Հայաստանի քաղաքացի տիկին Զապել Եսայանը իր 18 տարեկան դստեր՝ Սոֆիի հետ մեկնում է Անգլիա և այնուհետև կրկին վերադառնալու է Փարիզ»: Անձնագրի վրա փակցված են երկուսի լուսանկարները և ստորագրված է՝ «Փարիզի հաշտության կոնֆերանսի Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյան», առկա է նաև պատվիրակության քարտուղարի ստորագրությունը: Ուշադրությանն են արժանի փաստաթղթի վրա առկա երկու կնիքները. վերևի կնիքը՝ Հայաստանի պետական զինանշանով և ներքևի կարմիր սուրգուչե կնիքը՝ Արարատ լեռան պատկերով: Նշենք, որ Փարիզի հաշտության կոնֆերանսը հրավիրել էին 1-ին համաշխարհային պատերազմում հաղթած պետությունները (նրանց թվում նաև Հայաստանը)` պատերազմում պարտված պետությունների հետ (այդ թվում Թուրքիան) սահմանները ճշտելու, հաշտության պայմանագիր մշակելու և ստորագրելու նպատակով։

1921-1932 թթ. Զապել Եսայանը բնակվում էր Փարիզում: Ֆրանսիական և եվրոպական այլ երկրների պարբերականներում նա տարբեր լեզուներով հրապարակել է հայոց Մեծ եղեռնի վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ, երկար ժամանակ եղել է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) Փարիզի մասնաճյուղի անդամը և զբաղվել հայ գաղթականների ու որբերի օգնության հարցերով: 1933-ին նա հաստատվում է Խորհրդային Հայաստանում՝ սկսելով դասավանդել Երևանի պետական համալսարանում: Սակայն 1937-ին, շատ այլ մտավորականների հետ միասին, անհիմն բռնադատվում է և աքսորվում Հայաստանից: Ըստ որոշ տեղեկությունների, Զապել Եսայանը մահացել է 1943 թվականին Բաքվի բանտում:

Русская версия

© armenianweeklyԶապել Եսայանը (աջից` նստած) Ադանայում, 1909 թ
Забел Есаян (в центре) в Адане, 1909г.  - Sputnik Արմենիա
Զապել Եսայանը (աջից` նստած) Ադանայում, 1909 թ
Լրահոս
0