Ծիծեռնակաբերդ

«Հուշաքարտեզ». սավան-քարտեզի յուրաքանչյուր պատառիկ կխորհրդանշի մի ընտանիքի պատմությունը

17
(Թարմացված է 14:01 19.04.2017)
Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ երեխաները կգունազարդեն պատմական Հայաստանի քարտեզը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ապրիլի 22-ին, ժամը 15:00-17:00-ն, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված «Հուշաքարտեզ» խորագրով միջոցառումը։ Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը կմասնակցեն 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգները՝ Հայաստանից և սփյուռքից: Հուշ-ցերեկույթի ընթացքում մասնակիցները կներկայացնեն արհավիրքին դիմակայած իրենց նախնիների պատմությունները:

«Տարեցների զրույցներին զուգահեռ՝ մասնակից երեխաները կգունազարդեն պատմական Հայաստանի քարտեզը: Հուշի ծվեններից ուրվագծված սավան-քարտեզի յուրաքանչյուր պատառիկ կխորհրդանշի մի ընտանիքի (տոհմի) պատմությունն ու անունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այս ստեղծագործությունը կարող է համարվել մեր օրերում ստեղծված յուրահատուկ փաստաղբյուր և ազգային հիշողության պահպանման ինքնատիպ դրսևորում:

Միջոցառման նախագծի հեղինակն է արվեստաբան-դիզայներ Աննա Ասլանյանը:

 

17