00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության». ֆիլմ՝ Արցախի մասին

© http://brainsly.net/кино, фильм, кинематограф, кинолента
кино, фильм, кинематограф, кинолента - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի անց աշխարհի դատին կներկայացվի մի ֆիլմ, որը, ըստ ռեժիսորի, պատասխանում է այն հարցին, թե ինչու է Արցախը ձգտում անկախ ապրել:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Ապրիլի 14-ին, ժամը՝ 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակում տեղի կունենա Արսեն Հակոբյանի «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին հայտնում է hayernaysor.am-ը:

«Ֆիլմի ստեղծման ամենամեծ շարժառիթը քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունն է Արցախի հակամարտության լուծման հարցում: Այո, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խումբ, որը, սակայն, կարծես կոչված է անհասցե հայտարարություններ անելու, որոնք ավելի շատ նման են լռության: Ինչպես ֆիլմում եմ նշել, հայ-ադրբեջանական հակամարտությունը ո´չ միայն ռազմի դաշտում է, այլև՝ տեղեկատվական, որտեղ, իմ կարծիքով, մենք շատ անելիքներ ունենք»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Արսեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ աշխարհը քիչ տեղեկատվություն ունի այս հակամարտության մասին, ռեժիսորն այս ֆիլմով փորձել է հնարավորինս փակել այդ բացը:

Ֆիլմը ներկայացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմը, դրա պատճառները, հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմությունը, ինչպես նաև պատմական ակնարկ է տրվում Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի մասին, որպեսզի աշխարհն ավելի ճիշտ տեղեկացված լինի:

«Ֆիլմի համար ոչ մի ֆինանսական աջակցություն չեմ ունեցել, օգնել են ընկերներս և ծանոթներս. մեկը անվճար աշխատել է, մյուսը՝ ինչ-ինչ հարցերում հնարավորինս մատչելի գներով օժանդակել,-նշեց Արսեն Հակոբյանը և հավելեց,- Այսօր ողջ հայության ուշադրությունը սևեռված է Արցախի վրա, և ամեն հայ պետք է հնարավորինս նեցուկ լինի Արցախին: Այս ֆիլմ էլ մեր թիմի աջակցությունն է, որով նաև մենք միանում են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը»:

Լրահոս
0