Պլը Պուղի

Արցախցի Պլը Պուղին և գյումրեցի Պոլոզ Մուկուչը կվերակենդանանան նոր անիմացիոն ֆիլմաշարում

48
(Թարմացված է 15:36 06.04.2017)
ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը հանդես է գալիս նոր նախագծով, որի շրջանակում նախատեսվում է պատրաստել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմաշար նշանավոր հայ զվարճախոս-կատակաբաններ Պըլը Պուղու և Պոլոզ Մուկուչի մասին:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Պըլը Պուղին և Պոլոզ Մուկուչը եղել են իրենց ժամանակի ամենավառ անհատականություններից, որոնք համարձակվել են ճշմարտությունը երբեմն կատակի, երբեմն էլ սուր խոսքի միջոցով հասցնել ամենատարբեր մեծամեծերին: Արևելքում այս կերպարներին համարժեք է նշանավոր Խոջա Նասրեդինը, որի մասին արդեն նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և մուլտֆիլմեր:

«Այսօր և՛ մշակութային, և՛ կրթական իմաստով չափազանց մեծ է մեր սրամիտ առակախոսներին լավագույնս հանրությանը ներկայացնելու կարևորությունը: ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնի կողմից արդեն մշակվել է այս կերպարներից մեր օրեր հասած անգին ժառանգությունը, պատրաստ են սյուժեները և ֆիլմաշարի ողջ կոնցեպտը»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Նախագիծը հավանության է արժանացել մի շարք կազմակերպությունների կողմից, արդեն կա որոշակի աջակցություն սփյուռքից: Ֆիլմաշարը բացի հայերեն տարբերակից ունենալու է նաև անգլերեն, ռուսերեն և արաբերեն թարգմանություններ: Շուտով համապատասխան առաջարկը կներկայացվի նաև մշակույթի նախարարությանը և այլ շահագրգիռ կառույցների:

Полоз Мукуч
Армянский центр по развитию PR-а
Պոլուզ Մուկուչ
48