Սկևռայի մասնատուփը

Սկևռայի հռչակավոր մասնատուփը Էջմիածնից կբերվի Մոսկվա

40
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ առաջին անգամ Սկևռայի հռչակավոր մասնատուփը Սուրբ Էջմիածնից կբերվի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Սկևռայի մասունքարանը, որում ամփոփված են 18 սրբերի, այդ թվում` սուրբ Պողոս, Պետրոս, Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալների, Գրիգոր Լուսավորչի, Հովհան Ոսկեբերանի նվիրական մասունքները, Սուրբ Էջմիածնից կտարվի Մոսկվա։ Այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի մամուլի ծառայությունը։

Մասնատուփը Մոսկվա է բերվում թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի խնդրանքով թեմի հիմնադրամի 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Սրբազան մասունքներին հպվելու և համբուրելու դրանց օրհնաբեր զորությանը հաղորդ դառնալու համար մասունքարանը բարեպաշտ հավատացյալների համար դուրս կբերվի Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության հրաշափառ տոնին` ապրիլի 16-ին։

Русская версия

40