00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարզվել են շարքային Սևակ Համբարձումյանի մահվան պատճառները

© Official site of the Ministry of Defence of RAШапка военнослужащего
Шапка военнослужащего - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ 2 անձի առաջադրվել է մեղադրանք։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասի տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են համածառայակիցների կողմից Ս.Համբարձումյանին վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու բազմաթիվ դեպքեր, 2 անձի առաջադրվել է մեղադրանք։

Военнослужащий вооруженных сил РА - Sputnik Արմենիա
Վիրավոր զինծառայողը բուժման կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Ժամկետային զինծառայող Ս.Համբարձումյանը գլխի ճակատային շրջանում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է 2016թ. մարտի 24-ին` ժամը 09:20-ի սահմաններում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում, ով Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել հրաձգարանի՝ զենքի նորմալ նշանազարկի բերման կետում ԱԿ-74 տեսակի զենքով կրակոց արձակելու միջոցով։

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2016թ. հունվարի սկզբներից մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում նույն զորամասի հրաձգային գումարտակի դյուրակիր զենիթային հրթիռային համալիրի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Ն.Չիչակյանը պարբերաբար անհարկի կշտամբել ու դիտողություններ է արել Ս.Համբարձումյանին, հանձնարարել կատարել ծառայողական պարտականություններից չբխող, նրա համար տհաճ աշխատանքներ, տարբեր առիթներով վիրավորել՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:

Պարզվել է նաև, որ նույն զորամասի հրաձգային գումարտակի կապի դասակի ավագ հեռախոսավար, կոչումով կրտսեր սերժանտ Կ.Իգիթյանն իր փոխարեն զորանոցի տարածքը մաքրելու համար դիմել է շարքային Ս.Համբարձումյանին: Երբ վերջինս հրաժարվել է. Իգիթյանը վիրավորել է նրան, ինչից հետո Ս.Համբարձումյանը կատարել է նշված աշխատանքը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ն.Չիչակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով, 360-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ), 358.1-րդ հոդվածի 1-ին մասով և 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Կ.Իգիթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

 

Լրահոս
0