Բողոքի ակցիա

Ցուցարարները պահանջում են «Հաց բերողին» հուղարկավորել Եռաբլուրում

212
(Թարմացված է 20:38 17.03.2017)
Բողոքի ակցիայի մասնակիցները երթով անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Երևանում ընթանում է բողոքի ակցիա` նվիրված «Հաց բերողին»` Արթուր Սարգսյանին, որը մահացել է մարտի 17-ին։

Ցուցարարները պահանջում են Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուր» պանթեոնում, որտեղ հանգչում են արցախյան պատերազմի հերոսները։ Ցույցի ելածները պահանջում են նաև իշխանությունների հրաժարականը։

Արթուր Սարգսյանը կալանավորվել էր «Սասնա ծռեր» զինված խմբի գործով. նա սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք: Նա մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ։ Դեկտեմբերի վերջին դատարանը փոխել էր կալանքի որոշումն ու նրան ազատ արձակել։ Մի քանի ամիս անց փետրվարի 9-ին դատարանը կրկին փոխել էր խափանման միջոցն ու երկու ամսով կալանավորել նրան։ Արթուր Սարգսյանը 49 տարեկան էր, մասնագիտությամբ` քանդակագործ, փայտի փորագրող:

Արթուր Սարգսյանը, քաղաքական ուժերի միջնորդությամբ, «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 6-ին։ Մինչ այդ գտնվում էր Դատապարտյալների հիվանդանոցում։ Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն երեկ սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են։ Սակայն նա վիրահատությունից հետո այդպես էլ գիտակցության չի եկել։

Шествие, посвященное памяти "приносящего хлеб" Артура Саргсяна #Armenia #yerevan

Публикация от David Galstyan (@dav_aeternum) Мар 17 2017 в 8:46 PDT

Русская версия

212
թեմա:
«Հաց բերող» Արթուրը (19)