Հայկական տարազ

Գիտնականներն ապացուցել են հայերի գենետիկ դիմացկունությունը

178
Ուսումնասիրելով Առաջավոր Ասիայի գենոֆոնդը` գիտնականներն ապացուցել են, որ գենետիկորեն առավել հակադիր են այն ժողովուրդները, որոնք ապրում են լեռներում և հարթավայրերում։ Հայերը համապատասխանում են այդ բնորոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հայկական սփյուռքը հիմնականում պահպանում է հայի սկզբնական գենոֆոնդը, պարզել են գիտնականները։ Այդ և այլ եզրահանգումներ են ներկայացված Human Genetics ամսագրում, գրում է ռուսական Ինդիկատոր հրատարակությունը։

Առաջավոր Ասիայի մեջ են մտնում Անատոլիան, Լևանտը, Միջագետքը, Արաբական թերակղզին, Հայկական և Իրանական լեռնաշխարհները։ Այդ տարածաշրջանը նեոլիթի դարաշրջանում դարձել է միգրացիաների աղբյուր։ Նրանք իրենց հողագործություն են տարել Եվրոպա։ Միևնույն ժամանակ, Առաջավոր Ասիան մինչև վերջին շրջանը գենետիկորեն լավ չի ուսումնասիրվել։

Գենետիկները վերցրել են ԴՆԹ-ի նմուշներ և ուսումնասիրել Y-քրոմոսոմները վրացիների երեք պոպուլյացիաներում և հայերի չորս պոպուլյացիաներում (հետազոտվել է 598 մարդ)։ Այդ արդյունքները նրանք միացրել են այլ ժողովուրդների վերաբերյալ արդեն հրապարակված տվյալներին` ստանալով տվյալների ընդարձակ բազա` Առաջավոր Ասիայի 60 պոպուլյացիաներից 6 հազար մարդու Y-քրոմոսոմներով։

Այդ պոպուլյացիները բաժանվել են երկու խմբի. առաջին խումբը ներառում է Հորդանանի, Լիբանանի, Իրաքի, Սիրիայի և Արաբական թերակղզու ժողովուրդներին, երկրորդ խմբի մեջ մտնում են հայերը, ադրբեջանցիները, քրդերը, թուրքերը և Իրանի ժողովուրդները։ Առաջին խմբի ժողովուրդներն ապրում են հարթավայրում, երկրորդը` լեռներում։

Գիտնականներն ուսումնասիրել են գենետիկ տարբերությունները, որոնք ահռելի են լեռնային և հարթավայրային ժողովուրդների միջև։

Հայերը գենետիկորեն դասվում են Առաջավոր Ասիայի ժողովուրդների խմբին, իսկ նրանց գենոֆոնդի հետ առավելագույն նմանության գոտին համապատասխանում է Հայաստանի պատմական տարածքին։

Դա նշանակում է, որ այդ տարածքում գենոֆոնդը ինչ-որ առումով պահպանվել է` չնայած նրան, որ բնակեցվել է թուրքերով։ Հետաքրքիր է` սփյուռքի հայ համայնքը (Ադիգեյայի, Վրաստանի, Իրանի, Լիբանանի, Լեռնային Ղարաբաղի հայերը) գենետիկորեն շատ մոտ են Հայկական լեռնաշխարհի հիմնական հայկական պոպուլյացիային։ Բացառություն են կազմել համշենահայերը և Դոնի հայերը։

Ինչ վերաբերում է վրացիներին, ապա նրանք, ընդհանուր առմամբ նմանություններ ունեն հայերի հետ, բայց իմերեթցիները և արևելյան վրացիներն ավելի շատ նման են ոչ թե Առաջավոր Ասիայի ժողովուրդներին, այլ Արևմտյան և Կենտրոնական Կովկասի։

Հետազոտությունն անցկացրել են Մեծ Բրիտանիայի, Հայաստանի և «Գենոգրաֆիկ» նախագծի կոնսորցիումի մասնագետները։

Русская версия

178