00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի արդարադատության նախարարությունն անցնում է էլեկտրոնային ձևաչափի

© Sputnik / Asatur YesayantsАргам Степанян
Аргам Степанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի արդարադատության նախարարությունը հեշտացնում է քաղաքացիների կյանքը. այսուհետև բոլոր քաղաքացիական ակտերը կգրանցվեն ոչ թե թղթի վրա, այլ միասնական էլեկտրոնային համակարգում, որը գործարկվել է ամբողջ Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Այսուհետև, այս կամ քաղաքացիական ակտի գրանցման մասին ցանկացած տեղեկատվություն` ծննդյան, ամուսնության, մահվան, անվանափոխության մասին վկայագրերը կգրանցվեն միասնական էլեկտրոնային համակարգում` ներմուծված արդարադատության նախարարության կողմից։

«Այդ նպատակով ամբողջ Հայաստանի տարածքում գտնվող մեր բաժինները հագեցված են անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով, գործարկվել է միասնական համակարգչային ցանց, ինչպես նաև նախապատրաստվել է սպասարկող անձնակազմը», — լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Արգամ Ստեփանյանը:

Арпине Ованисян. Заседание Правительства 03.03.2017 - Sputnik Արմենիա
Դատական համակարգում կոռուպցիան անհանգստացրել է Արփինե Հովհաննիսյանին

Նրա խոսքով` այսուհետև քաղաքացիներն անհրաժեշտ փաստաթղթերը կարող են գտնել էլեկտրոնային տեսքով։ Դա հեշտացնում է ինչպես արդարադատության նախարարության աշխատակիցների, այնպես էլ շարքային քաղաքացիների աշխատանքը։ Համակարգի գործարկմամբ զգալիորեն կկրճատվի լրացվող բլանկերի ծավալը, նշանակում է նաև` բյուրոկրատական քաշքշուքի և ուշացումների վտանգը։

Էլեկտրոնային կառավարման համակարգը գործարկվել է պետական ռեգիստրում, բանկային սպասարկման և սոցիալական ծառայությունների ոլորտում։ Այսպիսով, այս կամ այն տեղեկատվությունը կարելի է ստանալ մոտակա փոստային բաժանմունքում։

«Մենք ստեղծել ենք վիճակագրական տվյալների հարթակ, որտեղ արձանագրվում են քաղաքացիական ակտերը, դատավճիռները և այլն։ Այս փուլում շարունակվում է աշխատանքը համակարգի կատարելագործման, տվյալների թվայնացման ուղղությամբ, ստեղծվում են նոր ծրագրեր», — ասաց Ստեփանյանը։

Վիճակագրական ծառայության տվյալները, ամուսնությունների, նորածինների և մահացած մարդկանց թվի մասին տեղեկատվությունն էլեկտրոնային տեսքով արդեն հասանելի է datastat.am կայքում։ Այստեղ կարելի է գտնել ցանկացած տեղեկատվություն, այդ թվում` բավական յուրահատուկ, օրինակ, որ անունն է առավել տարածված եղել հայերի շարքում այս կամ այն թվին։ 2016թ-ին Հայաստանում ամենատարածված անունները եղել են Դավիթը, Նարեկը, Նարեն, Մանեն և այլն։

Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Արդարադատության նախարար. բոլոր խնդիրները 100 տոկոսով չենք լուծել

«Մենք կատարում ենք արխիվային տվյալների թվայնացման աշխատանքներ։ Պետք է թվայնացնենք շուրջ 12 միլիոն ակտ (կատարվում է տվյալների ներմուծում` սկսած 1926թ-ից մինչ օրս), որոնցից 900 000-ն արդեն կարելի է գտնել էլեկտրոնային տեսքով (2000թ-ից մինչև օրս)», — ասաց Ստեփանյանը։ Թվայնացումը թույլ կտա պահպանել երկրի համար այդքան կարևոր տեղեկատվությունը, որը ժամանակի ընթացքում թղթի տեսքով ուղղակի կարող է անհետանալ։

Նորամուծությունը վերաբերում է նաև այն քաղաքացիներին, որոնք պատրաստվում են ամուսնանալ Հայաստանի սահմաններից դուրս։ Այդ դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք ընտանեկան կարգավիճակի մասին: Նախկինում քաղաքացին այդ տեղեկանքը վերցնում էր գրանցման գրասենյակից, ներկայացնում Արդարադատության նախարարություն, սպասում մի քանի օր` այդ փաստաթուղթը ստանալու համար: Հիմա քաղաքացին միանգամից դիմում է նախարարություն, որտեղ 2-7 օրվա ընթացքում անհրաժեշտ տեղեկանքը տրամադրվում է:

Շուտով կհեշտացվի նաև ծննդյան վկայական ստանալու կարգը։ Օրինակ, եթե քաղաքացին ծնվել է մի քաղաքում, ապրում է մեկ այլ քաղաքում, նա էլեկտրոնային համակարգի շնորհիվ հաշված ժամերի ընթացքում տեղում կարող է ստանալ նոր ծննդական։ Նախարարությունում պնդում են, որ այդ հարցը կարճ ժամկետում լուծվելու է։

Русская версия

Լրահոս
0