00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կատուների և շների «տիրուհին» ապրում է Գյումրուի տնակներից մեկում

© Sputnik / Armenuhi Mkhoyan Условия жилья Гаяне Енокян
Условия жилья Гаяне Енокян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու «Բարեկամության այգու» տնակներից մեկի կողքով ցուրտ եղանակին անտարբերությամբ կանցնեք. քաղաքի մյուս տնակներից ոչնչով չի տարբերվում, իսկ շոգ եղանակին գարշահոտությունը կստիպի արագ լքել տարածքը: Այստեղ ապրում է «կատուների տիրուհին»` շների ու կատուների հետ։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրիի «Բարեկամության այգի» 234/230 հասցեում, բացի Գայանե Ենոքյանից, ուրիշ ոք գրանցված չէ, բայց նա իրեն միայնակ չի զգում. 6 մետրանոց տնակում ապրում է 2 շան ու 7 կատվի հետ: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին մնացել է Լենինականի Կարի գործարանի փլատակների տակ, որտեղից տեղափոխել են Երևան՝ բուժման: Լենինական վերադառնալով` մայրը բնակության համար տնակ է ստացել։ Նրանց շենքը չի փլվել, այլ վթարային լինելու պատճառով վերջին հարկերը հանել են, որտեղ և եղել է նրանց բնակարանը:

Մոր մահից հետո Գայանեն մնացել է մենակ: Տարրական պայմաններից զուրկ ժամանակավոր կացարանը կնոջ համար արդեն 29 տարի է` մշտական բնակության վայր է հանդիսանում:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Գայանե Ենոքյանն իր տնակի մոտ
Կատուների և շների «տիրուհին» ապրում է Գյումրուի տնակներից մեկում - Sputnik Արմենիա
Գայանե Ենոքյանն իր տնակի մոտ

Կինը թեև տնակում է բնակվում, բայց չգիտի՝ երբ է բնակարան ստանալու կամ արդյոք պետության կողմից շահառու ճանաչվելու է, թե ոչ: Բնակարանի հետ կապված հարցերի պատասխանները չգիտի, փոխարենը գիտի, որ առանց կենդանիների ապրել չի կարող։

Գայանեն իր կենդանիներին ինքնատիպ անուններով է կոչել, վստահեցնում է` բոլորն իրենց անվան տեր են:

«Շներին Բոբի ու Քոթքոտ եմ կոչել: Կատուներից այս մեկը «Խոզ» բնավորություն ունի, «Կարենը» ուտում է, երբ ուզում է, «Կյաժը» սիրում է էգ կատուներին ծեծել»,- պատմում է կինը, իսկ այդ ընթացքում 7 կատուներից 4-ը թավալ են գալիս տիրուհու անկողնում:

Կնոջ միակ եկամուտը նպաստն է, ժամանակին աշխատել է, բայց հիմա՝ ոչ: Անկեղծանում է՝ հարևաններն են երբեմն օգնում կատուների սննդի հարցում:

«Ես կենդանի սիրում եմ: Համ էլ տնակում մկների ու առնետների դեմ այսպես եմ պայքարում»,- ասում է նա:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Գայանե Ենոքյանի տնակում
Գայանե Ենոքյանի տնակում - Sputnik Արմենիա
1/7
Գայանե Ենոքյանի տնակում
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գայանե Ենոքյանի տնակում
Գայանե Ենոքյանի տնակում - Sputnik Արմենիա
2/7
Գայանե Ենոքյանի տնակում
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գայանե Ենոքյանի տնակում
Գայանե Ենոքյանի տնակում - Sputnik Արմենիա
3/7
Գայանե Ենոքյանի տնակում
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գայանե Ենոքյանի տնակում բնակվող կատուները
Գայանե Ենոքյանի տնակում բնակվող կատուները - Sputnik Արմենիա
4/7
Գայանե Ենոքյանի տնակում բնակվող կատուները
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գայանե Ենոքյանի տնակում
Գայանե Ենոքյանի տնակում - Sputnik Արմենիա
5/7
Գայանե Ենոքյանի տնակում
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գայանե Ենոքյան
Գայանե Ենոքյան - Sputnik Արմենիա
6/7
Գայանե Ենոքյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գայանե Ենոքյանի անձնագիրը
Գայանե Ենոքյանի անձնագիրը - Sputnik Արմենիա
7/7
Գայանե Ենոքյանի անձնագիրը
1/7
Գայանե Ենոքյանի տնակում
2/7
Գայանե Ենոքյանի տնակում
3/7
Գայանե Ենոքյանի տնակում
4/7
Գայանե Ենոքյանի տնակում բնակվող կատուները
5/7
Գայանե Ենոքյանի տնակում
6/7
Գայանե Ենոքյան
7/7
Գայանե Ենոքյանի անձնագիրը

Նրան չի հետաքրքրում, թե հարևաններն ինչպես են դիմանում շների հաչոցին ու համատարած գարշահոտությանը։

«Ես եմ պահում, հարևանների ի՞նչ գործն է: Խելոք կատուներ են»,- ասում է նա։

Հետո տեսնելով, որ ինձ ուղեկցող «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» աշխատակիցները արագ լքում են տնակը` արդարանում է. «Երևի տհաճ հոտից փախան: Չեմ հասցրել դեռ մաքրել: Կատուներն էլ ողջ գիշեր տնակում են եղել»։

Հետաքրրքվում եմ՝ եթե բնակարան ստանա, ի՞նչ է անելու կենդանիներին:

«Բաց կթողնեմ»,-փորձում է համոզել նա:

Գայանեի տնակային պայմանները շատերի համար անհավանական կթվա՝ արդեն 29 տարի ապրում է առանց ջրի ու զուգարանի, բայց կատուների ու շների ընկերակցությամբ։ Փաստացի անօթևան կինն անօթևանի կարգավիճակ չունի։ Վստահեցնում է` տարիների ընթացքում գումարի կամ վկայագրի տեսքով ոչ մի փոխհատուցում չի ստացել պետությունից: Ասում է`փաստաթղթերը ժամանակացույցից ուշ է ներկայացրել, այդ պատճառով էլ պետությունը նրան կացարան տրամադրելու պարտավորություն չունի։ Ասել է թե` բնակարան ստանալու հավանականությունը զրո է, եթե միայն բարի մարդիկ չխղճան: Բնակարանի հարցը կլուծվի, թե ոչ, հայտնի չէ, իսկ մինչև այդ հարակից տնակներում ապրող հարևանները ստիպված են դիմանալ աննկարագրելի գարշահոտությանը, շան հաչոցներին ու կատուների մլավոցներին։

Լրահոս
0